Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Դիանա Շատվերյանի ոճային կտրուկ փոփոխությունը, 9-ամյա դստեր մազերն էլ վառ երանգով ներկելու որոշումն ու ամուսնու արձագանքը

ЛАЙФ

Դիզայներ Դիանա Շատվերյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ վարսերը ներկելով վառ վարդագույն՝ ֆուքսիայի երանգով։ Դիանան Tert.am Life–ի հետ զրույցում պատմել է առանց որևէ մեկին ասելու փոփոխություն անելու, ամուսնու արձագանքի և 9-ամյա դստեր՝ Վիվիենի մազերը ևս վառ գույնի ներկելու որոշման մասին։

«Առաջին անգամ էի նման փոփոխություն անում։ Տրամադրությունս էր այդպիսին։ Հոգնել էի նույն երանգի վարսերից՝ մոտ 10 տարի է՝ բլոնդ է։ Ճիշտ է, դա իմ գույնն է, կարծես, հենց այդպես ծնված լինեմ, բայց փոփոխություն էի ուզում։ Այնպիսի փոփոխություն պետք է անեի, որ մազերս տրավմայի չենթարկեի ու հետո հեշտ վերադառնայի իմ երանգին։ Առանց հստակ որոշման մտա վարսավիրանոց, տեսա՝ վարսավիրս այս երանգի Tshirt-ով է, ասացի՝ կարո՞ղ ես մազերս շապիկիդ գույն ներկել։ Մտածեց՝ կատակում եմ, ավելի ուշ հասկացավ, որ լուրջ եմ։ Առաջարկեց գունային մասկա դնել, քանի որ հնարավոր է՝ ինձ դուր չգա։ Համաձայնեցի, մեկ շաբաթից գնացի ու ասացի, որ ներկի։ Կարծում եմ՝ ամբողջ ամառ այս երանգով կմնամ»,– ասաց նա։

Դիանայից հետաքրքրվեցինք, թե ամուսինն ինչպես է արձագանքել փոփոխությանը․ «Նրան էլ ոչինչ չէի ասել։ Սթորիներով էր տեսել, որ նման բան եմ արել, ձայն չէր հանել։ Հետո եկա տուն, լույսի տակ նայեց, հավանեց։ Ենթադրում էի, որ իրեն դուր կգա, սիրում է էքսպերիմենտներ։ Եթե մտածեի, որ իրեն դուր չի գա, չէի անի։ Ինձնից էլ սպասելի է նման բան։ Ես էլ եմ սիրում փորձարկումներ»։

Դիզայների դուստրը՝ 9–ամյա Վիվիենը, զրույցի պահին մայրիկի կողքին էր ու նկատեց, որ իրեն էլ է շատ դուր եկել։ «Barbie girl է դարձել»,– նկատեց աղջնակը, որը ևս մայրիկի վարսերից է ուզում, թեև դեռ վերջնական չի որոշել՝ վարդագո՞ւյն, կանա՞չ, թե՞ այլ երանգ կընտրի։

Աղջիկը 3–րդ դասարան է։ Դիանան նկատեց, որ դպրոցում դասերն ավարտելուց հետո դեմ չէ դստեր ցանկությունն իրագործելուն։

«Ծնողները պետք է հասկանան՝ ինչ են երեխային արգելում, ինչ՝ ոչ։ Դժվար չէ երեխային ուրախությունը պարգևել ամռանը, հատկապես, որ սեպտեմբերին մազերը 4-5 սմ կտրելու ենք։ Դասերն ավարտելուց հետո մազերի ստորին հատվածից 4-5 սմ  կներկենք, սեպտեմբերին այդքանը կկտրենք։ Շատ կարևոր է մոտ լինել երեխային, նրա ցանկություններին,– ասաց Դիանան ու հավելեց, որ բացարձակ մտավախություն չունի, որ դուստրը ժամանակից շուտ կմեծանա։ –Կարծում եմ՝ երեխայի՝ տարիքից շուտ մեծանալը դրանով չի որոշվում։ Վիվիենն այնքան ճիշտ է իր տարիքին համընթաց գնում, առաջ չի ընկնում, գունավոր մազ ներկելը տարիքից առաջ ընկնելու հետ կապ չունի։ Դրա փոխարեն մենք իր մոտ կտրականապես չենք խոսում մեծական թեմաներից, նա իր վրա բեռ չի վերցնում, բացարձակ տեղյակ չէ բրենդներից՝ թանկից ու էժանից։ Ուղղակի վայելում է իր մանկությունը»։

36-ամյա Դիանան 2 աղջիկ ունի․արտաքնից շատերը չեն ընկալում նրա տարիքը, ինքը ևս իրեն այդ տարիքում չի զգում։ Դիանան կարևորում է երիտասարդ տեսքով, թրենդներից հետ չմնացող մայրիկ լինելը և նկատեց, որ դա շատ դրական է ազդում իր և ավագ դստեր հարաբերությունների վրա։

«Մարդն արտաքնապես մեծ է երևում իր ապրելակերպից ելնելով։ Ես սիրում եմ հետևել թրենդներին։ Վիվիենն էլ գիտի, որ ես ամեն ինչից տեղյակ եմ։ Երբ իրեն ինչ-որ նկատողություն եմ անում, ընդունում է, չի ասում՝ դու տեղյակ չես, հիմա այդպես չէ, որովհետև իմ օրինակով տեսնում է, որ ես էլ եմ հետևում այն ամենին, ինչին ինքը։ Տանը նույնիսկ ունի իր հետևած թրենդների օրինակը։ Նա ինձ հետ ամեն ինչի մասին խոսում է՝ վստահ, որ հասկանալու եմ իրեն։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է մոր և դստեր հարաբերութուններում։ Լեան, իհարկե, չի հասկանում այդ ամենը, բայց նա էլ է շատ հավանել մազերիս գույնը, նայում է, ուրախանում, խաղում է դրանց հետ»,– պատմեց մայրիկը։

Դիանան նաև շեշտեց, որ ֆուքսիայի երանգը հիմա շատ նորաձև է թե՛ հագուստի, թե՛ դիմահարդարման, թե՛ վարսահարդարման մեջ։ «Շատերին թվում է՝ այն շատ բարդ համադրվող գույն է, բայց այդպես չէ, իրականում սևի պես է, ամեն ինչի, նույնիսկ, ամենակամակոր երանգի հետ համադրելի է։ Այս երանգի մազերս միայն դասական ոճի հետ է բարդ համադրվում, բայց ես չեմ պատրաստվում առաջիկայում փոխել մասնագիտությունս և դեսպան դառնալ»,– ժպիտով եզրափակեց նա։

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ