Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նվի­րատ­վու­թյուն և կտակ՝ ո՞րն է տար­բե­րու­թյու­նը. պար­զա­բա­նում է փաս­տա­բա­նը․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաստաբան Սերգեյ Ադիբեկյանի հետ քննարկել ենք ժառանգությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ինչ է լինում, երբ գույքի սեփականատիրոջ մահվանից հետո անցնում է վեց ամիս, և նրա ժառանգները բաց են թողնում նոտարին դիմելու ժամանակահատվածը, ինչպես նաև քննարկել ենք նվիրատվությանը և կտակին վերաբերող մի շարք կետեր՝ ընդգծելով, թե ինչով են այս երկուսը տարբերվում իրարից:

Ադիբեկյանը նշում է՝ եթե ժառանգությունն ըստ օրենքի է, ապա այն հնարավոր է ընդունել նոտարին դիմում տալու եղանակով ժառանգատուի մահից հետո վեց ամսվա ընթացքում, իսկ այն դեպքում, եթե ժառանգը վեց ամսվա ընթացքում դիմում չի ներկայացրել նոտարին, սակայն գույքը փաստացի տիրապետել և տնօրինել է և մի շարք այլ գործողություններ է կատարել, ժառանգը ժառանգությունը կարող է ընդունել փաստացի տիրապետման հիմքով:

«Ի՞նչ է փաստացի տիրապետման հիմքը: Որևէ գույք պատկանել է մահացածին, և ժառանգը պետք է տիրապետի այդ գույքին, նաև եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները: Փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունը հնարավոր է ընդունել ինչպես նոտարական, այնպես էլ դատական կարգով: Ի՞նչ է տեղի ունենում, եթե կա կտակ, բայց այն անձը, ում անունով արված է այդ կտակը, չգիտեր դրա գոյության մասին, և նա բաց է թողել նոտարին դիմելու վեցամսյա ժամկետը:

Նոտարական կարգով հնարավոր է վերականգնել ժամկետները միայն այն դեպքում, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը, որպեսզի այդ անձը ևս ընդունի իրեն հասանելիք ժառանգությունը, և դա հիմք է նոտարի կողմից նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար: Օրինակ՝ անձն իմացավ, որ ինչ-որ գույքի սեփականատեր իր անունով կտակ է թողել, և բացակայում է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը, այդ դեպքում ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները և պետք է հիմնավորի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Այսինքն, եթե չկա մյուս ժառանգների համաձայնությունը՝ իրեն ըստ կտակի հասանելիքը ստանալու համար, անձը կարող է դիմել դատարան, վերականգնել իր ժառանգության ժամկետները, սակայն, ինչպես արդեն նշեցինք, այս դեպքում էլ պետք է լինեն որոշակի պայմաններ: Ստացվում է, որ երբ իմանում եք կտակի գոյության մասին, պետք է իրականացնեք ձեր սուբյեկտիվ իրավունքը՝ համապատասխան ապացույցներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադիբեկյանը:

Լինում է այնպես, երբ կտակ կազմելուց հետո անձը մտափոխվում է: Ի՞նչ պետք է անի այդ դեպքում: «Մարդն իր կենդանության օրոք ցանկացած պահի կարող է փոփոխել, վերացնել կտակը և առհասարակ ցանկացած գործողություն կատարել դրա հետ: Կտակը գործում է անձի մահվանից հետո: Օրինակ՝ ունի մեկ կտակ, կարող է երկրորդ կտակը կազմել, այդ դեպքում գործելու է երկրորդ կտակը, այսինքն այն, որն ամսաթվով ամենավերջինն է: Օրենքի ուժով գործելու է այդ կտակը, եթե անգամ կտակարարը չի վերացրել իր նախորդ կտակները, այսինքն, ավելի ուշ արված և նախորդ կտակի կամ դրա առանձին կարգադրությունները վերացնելու մասին ուղղակի նշումներ չպարունակող կտակը նախկին կտակը վերացնում է իրեն հակասող մասով:

Կտակը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով, նաև, եթե ի հայտ են գալիս մի շարք հանգամանքներ՝ կտակը կազմելուց չի պահպանվել կտակի ձևը, բովանդակությունը և այլ հանգամանքները, որոնք պարտադիր են: Կտակը պետք է նոտարական վավերացում ունենա, սա պարտադիր պայման է: Բացի դա, գույքի սեփականատիրոջ մահվանից հետո կան պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգներ, որոնք անկախ կտակի բովանդակությունից, ստանալու են ժառանգություն»,-նշում է փաստաբանը:

Երբեմն մարդիկ շփոթում են կտակը և նվիրատվությունը: Ինչո՞վ են այս երկուսը տարբերվում իրարից: «Նվիրատվությունը երկկողմանի գործարք է, կտակը՝ միակողմանի, և քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին: Նվիրատվության դեպքում մեկ անձ իր գույքը նվիրում է մեկ այլ անձի, այս դեպքում պարտադիր է, որ նվեր ստացող անձն ընդունի այդ գույքը: Նվիրատուն ևս կարող է հրաժարվել այս գործարքից, այսպես ասենք, «փոշմանել», օրենքով սահմանված են մի շարք նախապայմաններ, երբ նվիրատվության գործարքը կարող է չեղարկվել: Բերեմ մեկ օրինակ իմ փաստաբանական պրակտիկայից: Շատ են դեպքերը, երբ ամուսնական համատեղ կյանքում ձեռք է բերվում գույք, սակայն սեփականության վկայականում նշված է ամուսիններից միայն մեկի անունը: Օրինակ՝ որպես փաստաբան ներգրավված էի մի գործում, ներկայացնեմ դրա էությունը: Ամուսինն, առանց կնոջ համաձայնության, համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքը նվիրել էր այլ անձի:

Նոտարական գրասենյակում գործարքը կատարելիս գրառում էր կատարել, թե ամուսնացած չէ: Տարիներ շարունակ կինը տեղյակ չի եղել այդ գործարքի մասին: Ամուսնու մահից հետո կինը դիմում է ժառանգություն ստանալու համար, իրեն տրամադրում են գույքի մասին տեղեկություն, որ այն չի պատկանում իր ամուսնուն, վերջինս այդ գույքը նվիրել է մեկ այլ անձի: Դիմեցինք դատարան, որն էլ առկա հիմքերով անվավեր ճանաչեց նվիրատվության պայմանագիրը և ճանաչեց կնոջ՝ գույքի 1/2 բաժնի նկատմամբ իրավունքի սեփականությունը, իսկ ամուսնու 1/2 բաժինը ժառանգության եղանակով բաշխվեց նրա ժառանգների, այդ թվում՝ կնոջ միջև»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Փաստաբանից հետաքրքրվում ենք՝ կա՞ն սահմանված հստակ ժամկետներ, որոնց շրջանակում դատարանը պետք է քննի նմանատիպ գործերը: «Ձևակերպումն այսպիսին է՝ դատարանը պետք է քննի այս գործերը և վճիռ կայացնի ողջամիտ ժամկետում, սակայն կոնկրետ ժամկետներ որևէ տեղ նշված չեն: Գործեր ունեմ իմ վարույթում, որոնք 2017 թ.-ից ամենատարբեր՝ առաջին ատյանի, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում են, քննության փուլում»,-եզրափակում է Սերգեյ Ադիբեկյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըԳոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Բաքվի հիվանդանոցներից մեկի բակում հայտնաբերել են երեխայի դիԷրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին