Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Իրեն իշխանություն համարող այս վարչախումբը որևէ հայանպաստ գործունեության ունակ չէ»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրականության մեջ մի բան է ակնհայտ՝ ՀՀ տարածքի բռնազավթումը շարունակվում է թե՛ Սյունիքի, թե՛ Վարդենիսի հատվածում: Ամեն դեպքում, մենք չունենք որևէ պաշտոնական տեղեկություն առ այն, որ ադրբեջանցի բաշիբոզուկները դուրս են եկել ՀՀ ինքնիշխան տարածքից, ինչը խիստ մտահոգիչ է:«Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը, որի հետ զրուցել ենք մայիսի 12-ից ստեղծված սահմանային իրավիճակի, դրանից բխող հետևանքների և այս ընթացքում ի հայտ եկած նոր փաստաթղթի մասին:

Ինչ վերաբերում է բռնազավթման պատճառներին, Վ. Ոսկանյանը նշեց, որ գործոններից մեկը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, այսպես կոչված, բանավոր ըմբռնման հետևանքով հայկական զորքերի հետքաշումն էր Սյունիքի մարզի սահմաններից. «Բացի այդ, չեն իրականացվել պահանջվող այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ են ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու համար: Եվ, ըստ էության, սողացող բռնազավթման արդյունքում են ադրբեջանցիները հայտնվել մեր տարածքում: Ընդհանուր առմամբ, թեև թե՛ Սյունիքում, թե՛ Վարդենիսում տեղային բնույթ ունեցող խնդիրներ են, բայց այս ներխուժմամբ ադրբեջանական կողմը փորձում է մի քանի խնդիր լուծել: Առաջին խնդիրը տիրանալն է այնպիսի կարևոր ռազմավարական դիրքերի, որոնք, օրինակ, կվտանգեն Սիսիան-Գորիս ավտոճանապարհը և, ընդհանրապես, հաղորդակցությունը Սիսիանի ու Գորիսի միջև: Վերոնշյալ գործողությունը վերաբերում է ադրբեջանական դիրքերն ամրապնդելուն: Վարդենիսի պարագայում, մյուս խնդիրը, ըստ Ադրբեջանի, Քարվաճառին միտված հայկական հնարավոր վերահսկողությունն ու հայկական կողմից հնարավոր վտանգները բացառելն է: Մյուս կողմից՝ այդ գործողություններով փորձ է արվում հուսալքություն և բարոյալքում սերմանել մեր բնակչության շրջանում: Իսկ մյուս հանգամանքը, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք, Հայաստանի՝ միջազգային վարկի իջեցման խնդիրն է: Հայաստանի սուբյեկտայնությունը, ցավոք, արդեն իսկ գրեթե զրոյացվել է, և այդ գործողություններն ազդում են Հայաստանի միջազգային վարկի վրա. ըստ էության, ստացվում է, որ մեր պետությունը չի կարողանում լուծել տեղային նշանակության խնդիրներ՝ կապված թշնամական ուժերի ներխուժման հետ»:

Այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու որոշմանն ու ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքներին, Վարդան Ոսկանյանը շեշտեց, որ խնդիրն առաջին հերթին պետք է լուծի ՀՀ-ն՝ իր ունեցած բոլոր միջոցներով՝ լինեն դրանք դիվանագիտական, թե կոշտ ուժի կիրառմամբ. «Եթե բանակցում ես թշնամուդ հետ, ապա քո ռազմավարական դաշնակիցն օգնում է բանակցել, եթե կոշտ ուժ ես կիրառում, ապա ռազմավարական դաշնակիցը պետք է օգնի քեզ կոշտ ուժի շրջանակներում: Այս պարագայում ակնհայտ է, որ ՀՀ-ում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախումբը բանակցում է, հետևաբար, ռուսական կողմն էլ օգնում է բանակցել: Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին, շատ դժվար է հասկանալ, թե իրականում ինչ գործընթաց կա, որովհետև պարբերաբար նաև պաշտոնական խողովակներով ապատեղեկատվություն, սուտ լուրեր, կիսատ-պռատ տեղեկություններ են հրամցնում: Նման լուրերից գլուխ հանելը բավականին բարդ է ոչ միայն մեր հասարակության, այլև որոշ դեպքերում մեր գործընկեր և բարեկամ պետությունների վերլուծական, փորձագիտական, խորհրդատվական շրջանակների համար, մասնավորապես նրանց, ովքեր որոշում կայացնողներին պետք է համապատասխան զեկույցներ ներկայացնեն: Հետևաբար, այս ստի ու կեղծիքի քարոզչությունն ազդում է նաև մեր դաշնակիցների և գործընկերների՝ որոշում կայացնելու հնարավորությունների վրա»:

Անդրադառնալով շրջանառվող փաստաթղթին, որի առկայությունը Նիկոլ Փաշինյանը չհերքեց՝ հայտարարելով, թե այն բխում է ՀՀ շահերից, ու չբացառեց այն ստորագրելու հնարավորությունը, մեր զրուցակիցը շեշտեց. «ՀՀ-ում իրեն դեռևս իշխանություն համարող վարչախումբն առաջնորդվում է բացառապես աթոռը պահելու մտայնությամբ: Հետևաբար, ակնհայտ և ողջամիտ կասկածներ կան, որ նրանց գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին կամ չի համընկնում այդ շահերի հետ: Ուստի՝ մենք պետք է դիտարկենք գործողությունների տիրույթը, որտեղ կարող ենք հստակ փաստեր արձանագրել: Այդ փաստերը, բնականաբար, վերաբերում են մեր հայրենիքի զգալի հատվածի կորստին, ինչը հանգեցրել է մի իրավիճակի, երբ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի որոշակի հատվածներ են գտնվում ադրբեջանական բռնազավթման տակ: Ուստի այս պահին սահմանազատման, սահմանագծման և սահմանանշման գործընթացների մասին խոսելն այդքան էլ պատեհ չէ: Այլ խնդիր է, երբ Հայաստանն ունենա այլ բանակցային դիրք, որի պայմաններում կարող է բոլորովին այլ դիրքերից հանդես գալ: Սա առաջին հերթին ենթադրում է բանակցողի փոփոխություն, նաև պետական ապարատի համարժեք աշխատանք, էլ չասեմ, որ բանակը վերակազմավորելու և վերակառուցելու խնդիր ունենք»:

Նրա խոսքով, կասկած չկա, որ իրեն իշխանություն համարող այս վարչախումբն ի զորու չէ ՀՀ շահերից բխող որևէ որոշում կայացնել: «Բացի այդ, կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Մենք գիտենք, որ Արցախյան հակամարտությունը և Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդիրը չի լուծվել: Մենք գտնվում ենք ոչ թե խաղաղության, այլ, ըստ էության, հրադադարի պայմաններում, և պատերազմը չի ավարտվել: Ու այս դեպքում, երբ արդեն սկսում ես խոսել սահմանների սահմանանշման, սահմանագծման և սահմանազատման մասին, հարց է ծագում՝ արդյո՞ք այս վարչախումբը պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Գիտեք՝ ադրբեջանական կողմն անօրինական կերպով հավակնում է իր տարածքային ամբողջականության մաս դիտարկել նաև Արցախից մնացած այն պատառիկը, որն այժմ ռուսական խաղաղապահների միջամտության արդյունքում դեռ գտնվում է մեր վերահսկողության տակ: Հետևաբար, թշնամական պետության հետ որևէ սահմանազատման կամ սահմանագծման գործընթաց իրականացնելուց առաջ պետք է հստակ մի շարք հարցեր դրվեն. առաջնայինը ԱՀ կարգավիճակի, ինչպես նաև անկախության ճանաչումն է: Հաջորդն Արցախից բռնազավթված տարածքներից ադրբեջանական բռնազավթիչ զորքի դուրսբերումն է: Այլ հարցերի շրջանակներում առաջնայինն ադրբեջանական բռնազավթիչների ելքն է ՀՀ ինքնիշխան տարածքից: Նշված խնդիրները մնում են մութ և չպարզաբանված, ուստի հիմա նման որևէ գործընթաց սկսելու և նույնիսկ այդ գործընթացի վերաբերյալ ինչ-որ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակը չէ: Առավել ևս, երբ չկա պաշտոնական փաստաթուղթ: Իհարկե, տարբերակները հրապարակվել են, բայց պաշտոնական փաստաթուղթը հանրությանը հասանելի չէ»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այդ փաստաթղթի պաշտոնական տեքստը պետք է հասանելի լինի մեր հանրությանը, հստակ պետք է արձանագրվի՝ որ կետերն են հայանպաստ և ինչպես են հայանպաստ: Վարդան Ոսկանյանը հիշեցրեց, որ այս մասին մատնանշել է նաև ՌԴ նախագահի խոսնակը:

«Օրինակ՝ ՀՀ տարածքում «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ ես բանակցում, արդյո՞ք դա հայանպաստ է, երբ արդյունքում կարող է վտանգվել ՀայաստանՎրաստան կապը: Կամ արդյո՞ք հայանպաստ է, երբ դրա հետևանքով կարող է վտանգվել ՀՀ մնացյալ տարածքի կապը Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի հետ: Թե որտեղ է հայանպաստ լուծումը, անձամբ ինձ և հանրության լայն շերտերի համար անհասկանալի է մնում: Այս պայմաններում իրեն իշխանություն հռչակած վարչախմբի միակ հայանպաստ, ՀՀ շահերից բխող գործողությունը կարող է լինել հնարավորինս արագ հեռանալը: Ասպարեզը պետք է թողնել առողջ, ազգային քաղաքական ուժերին, որոնք ունակ են թշնամու հետ ոչ միայն բանակցել, այլև լուծել մեր պետության առջև ծառացած ամենահրատապ խնդիրներն ու մարտահրավերները: Երեք տարվա չակերտավոր կառավարման փորձը ցույց է տալիս, որ իրեն իշխանություն համարող այս վարչախումբը որևէ հայանպաստ գործունեության ունակ չէ, ինչը բազմիցս է ապացուցել: Մնացածը մեքենայությունների, ձեռնածության, մանիպուլ յացիայի դաշտից է: Մանիպուլ յացիոն հայտարարությունները, պոպուլիստական կոչերը, ներողություն, բայց հիստերիկ բղավոցներն արդեն հոգնեցրել են հասարակությանը: Մեր հասարակությունը կարիք ունի առանց աղմուկի գնահատելու և փնտրելու այս աղետալի իրավիճակից դուրս գալու լուծումները, իսկ այս իրավիճակին մեզ հասցրել է այս վարչախումբը»,-ասաց նա:

Ոսկանյանը հավելեց, որ ստեղծված իրավիճակում տրամաբանական ու փաստարկված էր ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված սահմանային իրավիճակի հետ. «Որպես ՀՀ պաշտոնական կարծիք՝ պետք է ընդունվեն ոչ թե վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հակասական ու տարերային հայտարարությունները, այլ ԱԳՆ հայտարարությունը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию