Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կեղծ «հարցումներին» սոցհարցում մի ըսեր, մեղք է․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչքան ընտրությունները մոտենում են, այնքան ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը առավել մեծ ջանքեր են գործադրում հանրության վստահությանն արժանանալու ուղղությամբ, ինչը բնական երևույթ է։ Սակայն հարցն այն է, որ այսօր քաղաքական դաշտում շատ են հանրությանը անհայտ քաղաքական ուժերը, որոնք նոր են կամ գործել են մարգինալ դաշտում, սակայն մեծ հավակնություններ են սկսել ներկայացնել։

Գաղտնիք չէ, որ օրեցօր ավելանում է իշխանությունների վարած քաղաքականությունից հիասթափված մարդկանց թիվը, իսկ շատերը մինչև հիմա տատանվում են և հստակորեն չեն կողմնորոշվել, թե առաջիկա ընտրություններում որ ուժին են սատարելու։ Դրա համար էլ ընտրապայքարի մեջ մտած կուսակցությունները և դաշինքները պայքարում են այս մարդկանց վստահությանն արժանանալու համար։ Բայց որոշ քաղաքական շրջանակներ իրական հանրային աջակցություն ձեռք բերելու ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելու փոխարեն նախընտրում են մանիպուլ յատիվ մեթոդների կիրառման միջոցով ֆոն ստեղծել, թե իրենք լուրջ քաղաքական պոտենցիալ ունեն։

Ընդ որում, ուշագրավ է, որ ստի ու մանիպուլ յացիայի ճանապարհով գնում են առավելապես իշխանություններն ու նրանց սատելիտ մի քանի «ուժերը», որոնք քաղաքական դաշտում այլ անելիք չունեն, քան Նիկոլ Փաշինյանի արհեստական վերարտադրությանը նպաստելը: Իսկ ի՞նչ են անում դրա համար այդ ուժերը։ Օրինակ՝ սոցցանցերում խումբ են բացում, ընդգրկում իրենց համակիրներին, այնպիսի գովազդ միացնում, որ էջին միանան բացառապես «նիկոլապաշտները», հետո հարցում են անցկացնում, որտեղ, բնականաբար, միայն Նիկոլն ու մի երկու մարդկուսակցություններն են բարձր տոկոսներ ստանում, ապա այդ հարցման արդյունքները սկսում են իրենց ունեցած հարթակներում տիրաժավորել ու տարածել, թե՝ տեսեք, սոցիալական հարցումներն ինչպիսի արդյունքներ են ցույց տալիս։

Բայց, ինչպես հայտնի բեմադրության մեջ հերոսն էր ասում՝ «բրինձ կա, բրինձ ա, բրինձ էլ կա, բրինձ ա, ամեն բրինձ բրինձ չի»: Հիմա սոցիոլոգիայի հանդեպ ուղղակի սրբապղծություն կլինի ցանկացած հարցում սոցհարցում անվանելը։ Սոցիոլոգիական հարցման համակարգն ինքնին լուրջ գիտություն է, որի հիմքում ընկած են հատուկ մեթոդոլոգիաներ։ Ըստ էության, սոցհարցումները սոցիոլոգիայի շրջանակներում իրականացվող հետազոտական արժեքավոր գործիքներ են, որոնք կիրառվում են հետազոտական ամենատարբեր ծրագրերի համար: Նախ՝ հենց այդ հարցումների միջոցով հետազոտողները հնարավորություն են ստանում հավաքել իրականությունն արտացոլող տվյալներ և այդ տվյալներն օգտագործել վիճակագրական վերլուծություններ անցկացնելու համար, որոնք բացահայտում են ամփոփ արդյունքներ այն մասին, թե ինչպես է փոխկապակցվում չափված փոփոխականների բազմազանությունը: Մեծ հաշվով, ըստ տեսության, սոցհարցումները մշտական կապ են ապահովում տեսության և իրականության միջև՝ հետազոտողին օգնելով ոչ միայն գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ, այլև շատ դեպքերում, դրանց վրա հիմնվելով, կանխատեսումներ իրականացնել։

Սակայն երբ հարցում իրականացնելու գործընթացում արտացոլված չեն սոցիալական հարցման օբյեկտիվության մինիմալ պահանջները, ապա այն ավելի շատ ծաղր է հիշեցնում և ոչ մի դեպքում չի կարող արտացոլել իրականությունը։ Իսկ եթե տվյալները կեղծ են ու կողմնակալ, ապա դա ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն։ Չէ՞ որ ցանկացած քաղաքական միավոր ցանկացած պահի կարող է ներկայացնել հարցումների՝ իր երազած տվյալները, որի համաձայն ինքը ֆանտաստիկ արդյունքներ է գրանցում։ Բայց հարցն այն է, որ դրանք ոչ ոք լուրջ չի ընդունի, թերևս բացառությամբ մի քանի անտեղյակների, որոնք հնարավոր է ենթարկվեն մանիպուլ յացիայի, և հենց իրենցից, քանի որ սկսում են նույնիսկ հենց իրենք հավատալ իրենց իսկ ստին: Այդուամենայնիվ, դա որևէ կերպ չի կարող եղանակ փոխել։

Իսկ օբյեկտիվ հարցումներով ստացված պատկերը կարող է շատ օգտակար լինել հետագա քաղաքականության մշակման տեսանկյունից։ Պատահական չէ, որ սոցհարցումներում մասնագիտացած անկախ կազմակերպությունները և հատուկ ծառայություններն անընդհատ հանրային կարծիքի մշտադիտարկում և սոցհարցումներ են իրականացնում։ Ուղղակի խնդիրն այն է, որ այդ հարցումները անմխիթարական արդյունքներ են ցույց է տալիս իշխող ուժի համար: Դե, էլ չենք խոսում իշխանություններին իշխանություններից առավել աջակցող և սոցցանցային կեղծ «հարցումների» հույսին մնացած արբանյակների մասին, որոնց համար արդար ու ազնիվ ընտրություններում նույնիսկ կես տոկոս ձայն հավաքելը կարող է լուրջ արդյունք համարվել։ «Գելլափը»՝ ձեզ վկա:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана