Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արդյո՞ք սակեն կարելի է օղի համարելը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրեթե բոլորը գիտեն, թե ինչ է սակեն: Շատերը դա համարում են բրնձից պատրաստված օղու տեսակ: Սակայն այդպես չէ: Իրականում սակեն օղի չէ, այլ ալկոհոլային խմիչքների առանձին շարքի ներկայացուցիչ: Սակեի պատմությունը ոչ մեկ հարյուրամյակի է, այն բավականին հին է և, իհարկե, ծագել է Ճապոնիայում: Այս խմիչքի իրական անունը «նիհոնշու» է: Իսկ մեզ հայտնի «սակե» բառը տեղական ճապոնական ժարգոնից է, որը նման է նրան, եթե, ասենք, Ռուսաստանում օղուն անվանում են, օրինակ՝ «սպիտակ» կամ «դառը» խմիչք, իսկ մեզ մոտ՝ արաղ:

Բայց քանի որ «սակե» անունն ավելի լավ է արմատավորվել աշխարհում, խմիչքը սկսել են վաճառել այդ անունով: Այս ալկոհոլային ըմպելիքը պատրաստվում է բրնձի խմորմամբ կամ քացախմամբ: Քանի որ արտադրական գործընթացը ենթադրում է պաստերիզացում, այլ ոչ թե թորում, խմիչքն ավելի շուտ կարելի է վերագրել գարեջրի տարատեսակին, քան օղուն: Ավելին, սակեն ստացվում է անսովոր խմորմամբ, որն իր հատուկ անվանումը ունի՝ բորբոսային խմորում, ինչն ավելի ճիշտ է: Սակեի պատմության մեջ հետաքրքիր փաստ է այն, որ նախկինում եղել է այդ ըմպելիքը պատրաստելու ավանդական մեթոդ, որն ունեցել է իր յուրահատկությունը. խմորումն արագացնելու համար անհրաժեշտ է եղել բրնձի հատիկները ծամել և թքել տարայի մեջ: Ահա հենց այդպես են երկու հազար տարի առաջ այդ խմիչքի վարպետները սակե ստացել:

Ըմպելիքի բաղադրատոմսը ինքնին չի հորինվել Ճապոնիայի բնակիչների կողմից, նրանք որպես հիմք են վերցրել Չինաստանում բրնձի գարեջուր պատրաստելու սկզբունքները՝ այն նորարացնելով այնպես, որ սակեն ստացվի ավելի թունդ և ունենա իր յուրահատուկ համը: Սկզբում սակեն նախատեսված է եղել միայն կայսրերի և միապետների համար: Սովորական ճապոնացիների շրջանում այն տարածվել է միայն 10-րդ դարում: Զանգվածային արտադրության համար սկսել են օգտագործել կոձի բորբոսասունկը, որն էլ ճապոնացիներին փրկել է խմիչք ստանալու համար բրնձի հատիկներ ծամելու անհրաժեշտությունից, իսկ դա իր հերթին այդ խմիչքի պատրաստման գործընթացը ավելի հիգիենիկ է դարձրել: Սակեի արտահանումը եվրոպական երկրներ սկսվել է 17-րդ դարից: Կա կարծիք, որ սակեն պետք է խմել տաք վիճակում:

Իրոք, կարելի է այդպես էլ անել: Սակայն ճապոնական ասացվածքն ասում է. «Լավ սակեն խմում են սառը, իսկ վատը՝ տաք»: Այսինքն, տաքացրած սակեն համարվում է խմիչքի անորակության նշան, որը մարդիկ ուզում են թաքցնել՝ տաքացնելով այն: Հետաքրքիր է, որ ներկայումս Ճապոնիայում սակեն սկսել են գերադասել եվրոպական այլ ալկոհոլային խմիչքներից: Բացի այդ, բրնձի «օղին» արտահանվում է այլ բազմաթիվ երկրներ, հատկապես նման ըմպելիքի մեծ պահանջարկ ունեն Ֆրանսիան և ԱՄՆ-ը:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով