Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կոնսենսուս մինուս 1»-ը կայացած է. հունիսի 21-ին կարող ենք արթնանալ աննիկոլ Հայաստանում․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեման նոր իրավիճակ է ստեղծել երկրի ներքաղաքական կյանքում։ Ըստ այդմ, քաղաքական ուժերը ներդնում են իրենց ջանքերը ընտրությունների արդյունքում քաղաքացիների վստահությանն արժանանալու և առավելագույն արդյունքներ գրանցելու համար։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 27 քաղաքական միավոր՝ 23 կուսակցություն և 4 դաշինք։ Բնականաբար, այսպիսի մեծ թվաքանակով ուժերի՝ ընտրություններին մասնակցելու փաստն ինքնին խոսուն է։ Դա մի քանի պատճառներ ունի՝ ազգային մենթալիտետից մինչև քաղաքական «հաշվարկներ»:

Բայց սա առանձին թեմա է: Նախ, արձանագրենք, որ փորձագետների գնահատմամբ, ֆավորիտներին հաշված՝ այս ընտրություններում մրցունակ կարող է լինել առավելագույնը 8-10 քաղաքական միավոր։ Եվ ինչն է հետաքրքիր. այդ բոլոր դերակատարներն անխտիր հայտարարել են, որ բացառում են համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հետ, այսինքն՝ ընտրություններից հետո նրա հետ կոալիցիա չեն կազմելու։ Սա նշանակում է, որ այս քաղաքական միավորները կարմիր գիծ են քաշում ՔՊ-ի հետ որևէ գործարքի գնալու հարցում, այսինքն՝ փաստացի կայացել է «կոնսենսուս մինուս մեկը»։ Նիկոլ Փաշինյանը մերժված է ոչ միայն հանրության գերակշիռ մեծամասնության կողմից, այլև քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունեցող ուժերի:

Իհարկե, կան 2-3 մասնակիցներ, որոնք ոչ միայն չեն հայտարարի Փաշինյանի հետ համագործակցությունը բացառելու մասին, այլև ընդհակառակը: Դրանք այն «միավորներն» են, որոնք քաղաքական դաշտում իշխանությունների կողմից են ներդրվել Նիկոլին սատարելու և իրական ընդդիմության դեմ պայքարելու համար։ Հասկանալի է, որ սրանք խորհրդարան անցնելու որևէ շանս չունեն և ՔՊ-ի «կլոնի» դերակատարություն են ստանձնելու։ Սակայն ընտրարշավի ամբողջ ընթացքում նրանք ունենալու են բացառապես իրական ընդդիմադիրներին, այն է՝ հաղթելու առարկայական պոտենցիալ ունեցողներին թիրախավորելու գործելաոճ, ինչն արդեն այսօր ի ցույց են դնում անթաքույց: Վերոնշյալը ներկայումս ի ցույց է դնում քաղաքական հետագա զարգացումների ողջ սպեկտրը, հնարավոր է նաև կանխորոշում է ընտրությունների ելքը: Փաշինյանի ունեցած քաղաքական կապիտալն ու վարկանիշը ներկայումս անհամեմատելի է 2018 թվականին նրա ունեցած հանրային վստահության հետ։

Փաշինյանի իշխանության ապիկարության, բացառապես նրա պատճառով պատերազմի մեջ ներքաշվելու և կապիտուլ յացիայի ենթարկվելու, հազարավոր զոհերի, տնտեսական կոլապսի, պետական կառավարման համակարգի կաթվածահար վիճակի, անվտանգային խայտառակ վիճակի արդյունքում մեր երկիրն այսօր պարզապես անդունդի եզրին է, ու դա, իհարկե, չի կարող իր ազդեցությունը չունենալ հանրային տրամադրությունների վրա։ Խոսքը մտածելու ունակ, սեփական երկիրը սիրող և արժանապատվություն ունեցող մարդկանց մասին է, իսկ նրանք, կարծում ենք, մեր հանրության մեջ փոքր թիվ չեն կազմում, նույնիսկ ընդհակառակը: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Փաշինյանի համար լավագույն սցենարով ընթանա ընտրական գործընթացը, վարչական ողջ ռեսուրսով, անհայրենիքների քվեներով, ընտրակեղծարարությամբ հանդերձ, ՔՊԿ-ն առավելագույնը կարող է ստանալ 25-ից 30 տոկոս քվե։

Ուրեմն, Փաշինյանին վերարտադրվելու համար անհրաժեշտ է լինելու խորհրդարան անցած ուժերից մի քանիսի հետ կոալիցիա կազմել, բայց դա բացառված է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, բոլոր այն ուժերը, որոնք հնարավորություն ունեն լինել խորհրդարանում, արդեն իսկ հայտարարել են, որ բացառում են Փաշինյանի հետ համագործակցության հնարավորությունը։ Ստացվում է, որ այսօր արդեն ակնհայտ է գոնե մեկ բան. Փաշինյանը վերջնականապես պարտվել է և կրկին կառավարություն ձևավորել ու վարչապետ ընտրվել չի կարող։ Այսինքն, հունիսի 21-ին պատմություն է դառնալու «Նիկոլի էպոխան», և այդ օրն արդեն կարող ենք արթնանալ «աննիկոլ Հայաստանում»։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս փաստին արագ սկսել է արձագանքել պետական կառավարման համակարգը։

Ընդհանրապես, թե՛ ուժային համակարգը, թե պետական կառավարման ողջ համակարգը շատ նրբազգաց է սպասվելիք փոփոխությունների առումով: Եվ պատահական չէ, որ անընդհատ տեղեկություններ են ստացվում, որ պետական գերատեսչություններում մարդիկ սկսել են արդեն բացահայտ խոսել, որ անհամբեր սպասում են ընտրություններին, որպեսզի «պրծնեն» այսօրվա՝ երկրի, ժողովրդի ու պետության համար փորձանք դարձած իշխանություններից ու նոր իշխանության օրոք կարողանան նորմալ աշխատել, ինչպես ասում են՝ ժամացույցի պես, կարգուկանոնով ու, ամենակարևորը՝ ի շահ պետության:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении