Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ամեն մեկը դիմացինին իր արշինով է չափում․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր պետականությունը երևի թե ապրում է իր ամենածանր ժամանակաշրջանը։ Եթե կային պաշտոնյաներ ու գործիչներ, ովքեր պատրանքներ ունեին և մտածում էին, թե պատերազմի ավարտից ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո կարողանալու ենք ուշքի գալ, ապա չարաչար սխալվեցին։ Ճիշտ է՝ պատերազմում Նիկոլի խայտառակ պարտությունից հետո հանրության շրջանում մեծ հիասթափություն և դեպրեսիա կա, բայց դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե պետք է թուլացնել հանրության զգոնությունը։ Դրա համար անհրաժեշտ էր ժամանակն առավել արդյունավետ օգտագործել անվտանգության համակարգը վերականգնելու և կատարելագործելու ուղղությամբ։

Չէ՞ որ հակառակորդի ախորժակը Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի է բացվել, իսկ նոր սադրանքների հնարավորությունը առավել հավանական է դարձել։ Սակայն Փաշինյանի համար թերևս ամենակարևոր հարցը սեփական աթոռը պաշտպանելն էր։ Դրա համար էլ նա այս ամիսների ընթացքում փորձում էր նոր օրակարգեր հորինել ժամանակ ձգելու նպատակով, բայց պետության անվտանգության ամրապնդման տեսանկյունից որևէ էական հարց այդպես էլ ի վիճակի չեղավ լուծել։ Կամ չցանկացավ: Ու նման անկայուն իրավիճակում սահուն ձևով անցում կատարեցինք դեպի խորհրդարանական ընտրություններ, երբ այս ընթացքում ուղղակի ժամանակավոր կառավարության պրոֆեսիոնալ թիմի ձևավորման միջոցով ողջ քաղաքական դաշտի ներուժը կարելի էր կենտրոնացնել պետական և անվտանգային համակարգի բարելավման ուղղությամբ։

Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ թշնամին անարգել և առանց լուրջ դիմադրության հանդիպելու կարողացել է ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք և ակնհայտ կերպով հրաժարվում է հեռանալ, իսկ Հայաստանը ոչ մի կերպ ի վիճակի չէ արժանի հակահարված հասցնել շաբաթներ շարունակ իր տարածքն օկուպացրած հակառակորդին։ Ավելին, թշնամին կարողանում է մեր իսկ տարածքում նոր գերիներ վերցնել, իսկ Նիկոլն արգելում է մեր տարածք ներխուժած ադրբեջանցիներին գերի վերցնել: Մի խոսքով, երբ պետական համակարգի պտուտակները ձգելու և ամրացնելու փոխարեն այն թողնված է բախտի քմահաճույքին, անիշխանությունը և անկազմակերպվածությունը դարձել են առօրյա երևույթներ։ Տեղեկատվական հոսքերում իրականությունն ու սուտը միահյուսվել են։

Եվ պատահական չէ, որ նվազել է պետական կառույցների նկատմամբ վստահության մակարդակը, քանի որ հիմնական դեպքերում պարզվում է, որ պետական կառույցների փոխանցած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, պետական մարմինների ու «քայլողների» կողմից «լկտի սուտ» որակված ցանկացած տեղեկություն ճիշտ է դուրս գալիս: Մյուս կողմից՝ անվտանգային լուրջ մարտահրավերների պարագայում իշխանությունները պետք է հասկանային դիվանագիտական աշխատանքին զարկ տալու կարևորությունը։ Բայց այս ուղղությամբ մասնագիտական բարձր պատրաստվածությունը գնահատելու փոխարեն դիվանագիտությունը ենթարկվում է մի մարդու քմահաճույքին: Դա է պատճառը, որ ԱԳՆ-ում շատ հաճախ անտեղյակ են, չեն տիրապետում իրավիճակին, ինչպես մամուլը գրեց՝ ԱԳՆ-ն Փաշինյանի կողմից «բլոկադայի» է ենթարկվել։ Թերևս նաև այսպիսի իրավիճակի արդյունքում է, որ մի քանի ամսվա ընթացքում արդեն երկրորդ արտաքին գործերի նախարարն է հրաժարական տալիս։ Չնայած արդեն զարմանալի էլ չէ, քանի որ Փաշինյանի օրոք պաշտոնյաների փոփոխությունը մի բաժակ ջուր խմելու պես երևույթ է դարձել։ Նա նույնիսկ «հաջողել է» երեք տարում ԱԱԾ հինգ տնօրեն փոխել:

Ճիշտ է՝ արդեն օրեր շարունակ խոսվում էր, որ արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարական է տալու, բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ հրաժարականը տեղի է ունենալու այնպիսի իրադարձությունների ֆոնին, երբ հակառակորդը գերեվարում է հայ զինծառայողներին, իսկ Նիկոլը անվտանգության խորհրդի նիստից հետո սահմանային խնդրի կարգավորման պլան է ներկայացնում, որը նախատեսում է միջազգային ուժերի ներգրավվածություն։ Սրան գումարած՝ Նիկոլն էլ է հաստատել, որ սեղանին դրված է փաստաթուղթ, որն ինքը պատրաստ է ստորագրել: Հնարավոր է՝ Արա Այվազյանը հասկանալով, որ նոր նիկոլական «100 տոկոս հայամետ» որակման տակ կապիտուլ յացիա է փաթաթվում Հայաստանի վզին, փորձում է այլևս ճանապարհ չանցնել այս իշխանությունների հետ՝ իր վրա չվերցնելով իրադարձությունների պատասխանատվությունը։

Այլապես հարցական է, թե ինչո՞ւ պետք է վերջինս շտապեր հրաժարական տալ, երբ ընտրություններին մնացել են ընդամենը շաբաթներ, իսկ ընտրություններից հետո, այսպես թե այնպես, Նիկոլն այլևս վարչապետ չի լինելու, կառավարությունն էլ, բնականաբար, փոխվելու է։ Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա շարունակում է իր մանիպուլ յացիաները, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում: Վերջինս մե՛կ մեղադրանքներ է հնչեցնում ՀԱՊԿ-ի հասցեին, մե՛կ մեղադրում է ընդդիմությանը, իսկ մեկ այլ դեպքում ձևական այցելություն է կատարում Կութ, իբր ցույց տալու համար, թե իրավիճակն իր վերահսկողության տակ է։ Իր սովորույթի համաձայն, ոչ մի բառ չի ասում Ալիևի հասցեին, փոխարենը Փաշինյանն անընդհատ քաղաքական ուժերին մեղադրում է առկա վիճակը շահարկելու մեջ։

Բայց հարցն այն է, որ հենց Փաշինյանն ու իր թիմն են շահարկումների վարպետները, հենց նրանք են իրենց պաշտոնների համար պատրաստ զոհաբերել ամեն ինչ, ու երբեմն թվում է, թե նրանց մեղադրանքները հենց իրենց են ուղղված։ Տպավորություն է ատեղծվում, որ իշխանությունները հայելու առաջ կանգնած են աջուձախ մեղադրանքներ հնչեցնում, այսինքն՝ իրենց պահվածքը վերագրում են ընդդիմությանը։ Ինչպես ասում են՝ ամեն մեկը դիմացինին իր արշինով է չափում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы