Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նիկոլ Փաշինյանը ներկայումս հույսը դնում է նախկինում իր կողմից ատելի կազմակերպության աջակցության վրա․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

rosbalt.ru-ն «Ռուսաստանը դարձել է Հայաստանի միակ փրկի՞չը» վերնագրով հոդվածում գրում է, որ անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված՝ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ հայտարարությունից քչերն էին սպասում Ղարաբաղյան հակամարտության ամբողջական կարգավորում: Այո, Հայաստանը վերադարձրել է գրավյալ տարածքները Ադրբեջանին, կողմերն այլևս պատերազմի մեջ չեն, ռուս խաղաղապահները վերահսկում են իրավիճակը: Բայց լիակատար անդորրը դեռ հեռու է, թեկուզ միայն այն պատճառով, որ հարևանները բախվել են սահմանագծման և սահմանազատման բարդ գործընթացին:

Առաջին ահազանգն արդեն իսկ հնչել է: Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին միջադեպի մասին է, երբ ադրբեջանական զինծառայողները, ըստ հայկական կողմի, փորձել են առաջանալ Սյունիքի մարզի Սև լճի և Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղություններով: Ռուսաստանին կրկին հրավիրել են բանակցությունների համար որպես միջնորդ, և կարելի է համարել, որ իրավիճակը սահմանին վերահսկվում է: Բայց Հայաստանը պնդում է, որ ադրբեջանական զինուժը դեռ իր տարածքում է, և ռազմական օգնություն է խնդրել Մոսկվայից ու, չգիտես ինչու, նաև ՀԱՊԿ-ից: Որոշ ուժեր հիմա արտահայտվում են նաև Սյունիքի մարզում ռուսական ռազմական զորախումբ տեղակայելու մասին: Նկատենք, որ նման նախաձեռնություն առաջ է քաշվում նաև այնպիսի քաղաքական ուժերի կողմից, որոնք մինչ վերջերս պահանջում էին Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ինտեգրվել ԵՄ-ին: Թվում է՝ ժամանակն է, որ Մոսկվան ձեռքերը շփի ու չարախնդա, այսինքն՝ բարոյապես բավարարվածություն զգա: Բայց արդյո՞ք նրան լրացուցիչ խնդիրներ են պետք Հայաստանում և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Հիմա՝ ՀԱՊԿ-ի մասին:

Նիկոլ Փաշինյանը ներկայումս հույսը դնում է նախկինում իր կողմից ատելի այդ կազմակերպության աջակցության վրա: Բայց նշենք, որ սահմանին զինված սադրանքների կրկնությունները բացառել անհնար է՝ թեկուզ նպատակ ունենալով ներգրավել դրա մեջ Ռուսաստանին, որը չի ձգտում ֆիզիկապես մտնել հայ-ադրբեջանական դիմակայություն մեջ: Օգնություն սահմանազատման հարցում, խնդրեմ, իսկ մնացած բոլոր հարցերով խնդրում եմ չանհանգստացնել: Մոտավորապես այսպես կարելի է պարզ լեզվով բացատրել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները: Եվ Երևանը դրանից ակնհայտորեն դժգոհ է: Մինչդեռ, սահմանազատումը բարդ խնդիր է, և այն չի կարող, ըստ սահմանման, լիովին օբյեկտիվ լինել: Հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե կա քաղաքական կամք և փոխզիջումների գնալու ունակություն: Այնուամենայնիվ, դա դժվար թե հնարավոր լինի Փաշինյանի կառավարման օրոք, որին հայերն արդեն սկսել են մեղադրել սահմանի վերաբերյալ դեռ գոյություն չունեցող համաձայնագրի և «ժողովրդի թիկունքին տարածքների կտրտման մեջ»:

Տարածքների բաժանման շուրջ կողմերի աշխատանքային խմբեր արդեն կազմավորվում են, բայց փաստ չէ, որ նրանց բնականոն աշխատանքին չի խոչընդոտի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրումը: Այժմ ընդդիմության մի մասը փորձում է ոչ միայն խափանել ընտրությունները, այլ նաև պնդում է, որ Փաշինյանը ոչ մի փաստաթուղթ չստորագրի, քանի դեռ չի ձևավորվել նոր կառավարությունը: Եվ դրա մեջ կա որոշակի տրամաբանություն: Բայց եթե ընտրությունները հետաձգվեն, ու «նոր կառավարություն» չլինի, կստացվի, որ սահմանի հարցը կախված կմնա օդում: Մի խոսքով, Հայաստանում ներքաղաքական կյանքը լի է հակասություններով, և պետք է մտածել, որ դա դեռ երկար է տևելու: Միևնույն ժամանակ, այս իրավիճակը «լիցքավորված» է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքով, ինչպես նաև Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի՝ գրեթե համաշխարհային մասշտաբով իմիջը խաթարելու վտանգով:

Այսինքն, քանի որ Մոսկվան և ՀԱՊԿ-ը հակված չեն զենք գործածել ի պաշտպանություն հայերի, որոնք այժմ մեծ հաշվով զբաղված են միայն իրենց ներքին վեճերով, Արևմուտքը կտեսնի իր պատասխանատվության ոլորտում Ռուսաստանի՝ խաղաղությունը վերականգնելու «անկարողությունը»: Դա կհանգեցնի հայռուսական հարաբերությունների վատթարացման, Մոսկվայի վարկաբեկման նոր ալիքի հայերի մեջ, որոնց Արևմուտքն ակտիվորեն աջակցում է բառերով և դժվար թե ցանկանում է, որ Փաշինյանը հեռանա, քանի որ նա հեշտությամբ վերահսկվող գործիչ է: Մյուս կողմից, գործողության նման սցենարը կամրապնդի Թուրքիայի դիրքը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ որպես ակտիվ դերակատար: Եվ չնայած Անկարան այժմ ձեռնտու չէ Արևմուտքին, հայտնի չէ, թե հետո նա ինչ դեր կունենա. ամեն ինչ կախված է արագ փոփոխվող գլոբալ քաղաքական իրավիճակից: Ինչ վերաբերում է Ադրբեջանին:

Թվում է, թե նա անընդհատ հաղթող կմնա, չնայած Արևմուտքի կողմից պարբերական «հարձակումներին», այդ թվում՝ «հայկական հարցով», քանի որ Ադրբեջանում կառավարությունը ուժեղ է և կայուն, և չկա ներքաղաքական դիմակայություն, որը կարող է ազդել երկրի անվտանգության վրա: Բացի այդ, Ադրբեջանն ունի բավականաչափ ունակ բանակ, որին աջակցում է Թուրքիան. նա չի զանգի Մոսկվա ռազմական օգնության համար: Այսինքն, Բաքուն Ռուսաստանին հատկացրել է միջնորդի և գործընկերոջ, բայց ոչ «ճակատագրեր որոշողի» դեր: Դե, իսկ այն, որ տարածաշրջանում կարգավորումը դեռ հեռու է, վկայում է վերջերս վեց հայերի՝ «դիվերսանտների» (ըստ Բաքվի վարկածի) կամ «ինժեներական աշխատանքներ իրականացնող զինվորականների» (ըստ Երևանի վարկածի) գերեվարումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель