Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այսպիսի մտածելակերպ, արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Աբրահամյան

ԲԼՈԳ

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հայկական զինուժը սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում դիրքավորվել էր բոլոր այն տեղամասերում, որտեղ թշնամու, նրա ռազմական, քաղաքացիական ենթակառուցվածքների, թիկունքային շարժերի նկատմամբ վերահսկողություն կարելի էր ապահովել։

1994 թվականից ի վեր, Ադրբեջանի հետ անընդհատ դիրքային մարտեր էր՝ կարևոր բարձունքներ զբաղեցնելու և մարտավարական, ռազմավարական առավելություն ստանալու համար։

Գլխավոր նպատակը՝ թշնամու հետ ցանկացած գործընթացում զսպող, կանխարգելող, ըստ անհրաժեշտության՝ պատժիչ գործողությունների արդյունավետ պրոցեսի ապահովումն էր։

Ընդ որում՝ ասածս տարածվում է մարտական հերթապահության կրումից մինչև սահմանային լարվածություն, իրավիճակի սրումից՝ հնարավոր մարտական գործողություններ։

Այդ բարդ և չափազանց պատասխանատու մարտական խնդիրը կատարելիս մեր զինված ուժերը ծանր ճանապարհ են անցել, բառիս բուն իմաստով, խրամատավորվելով ժայռերում, սարերում՝ հաճախ նույնիսկ 3000 մետրից բարձր սարերում։

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն այն մասին, որ սա տարրական պատկերացումներ չունի հողի, հայրենիքի, զինվորականների առաքելության մասին, այլ այն, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել վերջին 3 տարիներին և ինչպես է փլուզել մեր պետականությունը։

Այսպիսի մտածելակերպ, արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ, բնականաբար, այսօր ծավալվող սահմանային ճգնաժամի պայմաններում, այս իշխանությունը երկիրը երաշխավորված տապալման է տանում։

Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ Արցախի հատվածում չի եղել մարտական դիրք, զորամաս՝ Արաքսից Գոմշասար (Գյամիշ), որտեղ ծառայության բնույթից ելնելով չեմ եղել, աշխատանքներ չեմ իրականացրել։

Այս տարիներին տեսել եմ, թե մեր զինծառայողները՝ սպաները, պայմանագրայինները, պարտադիր ժամկետային ծառայողները ինչպիսի նվիրվածությամբ, պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ են ծառայություն կրում առաջնագծի ամենածանր հատվածներում։

Այս ամենը չգիտակցողներն ու նրանց թիկունքում կանգնած ուժերը, նաև դիտմամբ այսպիսի քաղաքականություն վարողները, երկիրն այս ողբերգական կետին հասցրեցին ու շարունակում են արդարանալ։

ՀԳ. Լուսանկարում Գոմշասարն է (Արիության լեռը)՝ 3724 մետր, որը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածում։ Նրա գագաթներից մեկում ամուր պաշտպանական կառույցներ էին ստեղծել, հենակետ տեղակայել և թշնամու նկատմամբ հսկայական առավելություն ստացել ՊԲ ուժերը։ Իսկ թե ինչ ծանր, բարդ եղանակային պայմաններում են մերոնք դիրքավորվել և գերազանց մարտական խնդիր լուծել, շատերը գիտեն։

 

Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում