Պուտինը և Լուկաշենկոն ծովային զբոսանք են կատարել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը ծովային զբոսանքի են մեկնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն դեռ պաշտոնական այցով Ռուսաստանում է, երեկ և այսօր զրույց է տեղի ունեցել երկու նախագահների՝ Լուկաշենկոյի և Պուտինի միջև», - ասել է Կրեմլի խոսնակը՝ հիշեցնելով, որ առաջնորդների պաշտոնական բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ:
«Այսօր այդ բանակցությունների ոչ պաշտոնական մասն է», - ասել է Պեսկովը: Նրա խոսքով` Պուտինն ու Լուկաշենկոն ուրբաթ օրը «պայմանավորվել են, որ կօգտվեն լավ եղանակից, ռուսական հարավի գեղեցիկ բնությունից»: «Այսօր նրանք նավով ուղևորևություն են կատարել», - ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը, պատասխանելով հարցին, թե արդյոք ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ երկու նախագահների շփումը Սոչիում տևել է մեկ օրից ավելի, ասել է` ոչ: «Ալեքսանդր Գրիգորևիչը բազմիցս գիշերել է [Ռուսաստանում]: Բելառուսի ցանկացած քաղաքացի, իրոք, [Ռուսաստանում] իրեն զգում է ինչպես իր տանը, նա կարող է ազատորեն գալ, հեռանալ, գիշերել, ինչպես Ռուսաստանի քաղաքացիները», - ասել է Պեսկովը:
Նշենք, որ Բելառուսի նախագահը Սոչի է ժամանել ուրբաթ օրը: