Ինչ-որ պրոցեսներ այնպիսի իրավիճակի են հասել, որ նույնիսկ ԱԳ նախարարը չի կարողացել այլ ելք գտնել, քան հրաժարականը․ Արամ Վարդևանյան
ИНТЕРВЬЮ«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ հանդես էր եկել, որ այս ժամանակավոր իշխանության ցանկացած գործողություն, թե ի՞նչ ելակետ է ընդունում պարզ չէ, բայց հաստատ Հայաստանի շահերը չէ, որ պաշտպանում է կամ որևէ կերպ փորձում է ներկայացնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը:
Լրագրողի հարցին, թե Արա Այվազյանը նշել էր, որ Հայաստանի շահերից չբխող գաղափարները կիսել չի կարող, նա ԱԳ նախկին նախարարի այս քայլը ինչպե՞ս կորակի, Վարդևանյանը պատասխանեց.
«Սա իսկապես ապշելու երևույթ է և դուք չեք գտնի մի երկիր, որտեղ արտաքին գործերի նախարարը հրաժարական ներկայացնելով պատճառաբանություն է ներկայացնում հենց նման հանգամանք։ Կարծում եմ, որ ինչ-որ պրոցեսներ այնպիսի մի իրավիճակի են հասել, որ նույնիսկ նախարարը չի կարողացել այլ ելք գտնել, քան հրաժարականը»,- ասաց Վարդևանյանը: