Ереван, 19.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սա նույնիսկ անհավանականության սահմաններից է անդին․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորանկախ Հայաստանն իր գոյության 30 տարվա ընթացքում այնպիսի ծայրահեղ իրավիճակում երբեք չի հայտնվել, ինչպես այսօր է։ Մի խոսքով՝ մեկ անգամ ևս արձանագրենք, որ Նիկոլն ու իր թիմը 3 տարում «հաջողացրին» քանդել 30 տարվա քարը քարին դրվածը, ավերել ինչ հնարավոր է: Ընդ որում՝ հետևողականորեն: Տարիներ շարունակ բանակը եղել է մեր պետության անվտանգության ապահովման հիմնական գրավականը, բայց այսօր ստիպված ենք դիմել Ռուսաստանին, որ ռուսական սահմանապահները տեղակայվեն իրենց դրոշներով, որպեսզի սահմանամերձ շրջանների բնակչությունը չհեռանա ու կարողանա ապրել իր առօրյա կյանքով։ Բայց ինչքան էլ Նիկոլը մեր բանակի ողնաշարը կոտրած լինի, այնքան էլ հավատալի չէ, որ մեր տղաներն ի վիճակի չեն Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս մղել ադրբեջանական հրոսակներին:

Սակայն փաստը մնում է փաստ, որ առանց մեկ կրակոցի դրանք վեց նոր գերի են վերցնում մեր տարածքից: Ինչո՞ւ է դա հնարավոր դարձել, ինչո՞ւ կրակոց չի հնչել, ինչո՞ւ մեր տարածք ներխուժած որևէ ադրբեջանցի գերի չի վերցվել: Սրանց պատասխանները դեռ պետք է տրվեն: Իսկ մինչ այդ, իրեն վարչապետի պաշտոնակատար հռչակած անձը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որպեսզի սահմանային գոտի դիտորդներ բերեն ու իրենց մասնակցությունն ունենան սահմանազատման հարցում։ Ցանկացած ուրիշ ղեկավար լիներ, որի իշխանության օրոք այսպիսի գործընթացներ են տեղի ունենում, միջազգայնորեն ծիծաղի առարկա չդառնալու համար թերևս առանց ժամանակ կորցնելու կհայտարարեր իր հեռանալու մասին։ Բայց սա բնորոշ չէ Նիկոլ Փաշինյանին, վերջինս դուրս է սկզբունք ու արժանապատվություն ունեցող գործիչների շարքից։ Պետությունն, ինչքան հնարավոր է, կարող է պարտության միջով անցնել ու նվաստանալ, սակայն կարևորը դա չէ, կարևորն այն է, որ ինքը կարողանա ատամներով պահել սեփական իշխանությունը։

Թերևս դա է պատճառը, որ բոլոր ձախողումներն իր ուսերից կախված՝ Փաշինյանը չի զլանում դուրս գալ քարոզարշավի ու հայտարարել, թե ինքը... հպարտանում է պարտությամբ։ Դժվար է երևակայել մարդու այսպիսի տեսակ, դժվար է երևակայել մտքի նման «թռիչք»: Սա նույնիսկ անհավանականության սահմաններից է անդին: Ու այս ամենի հետ մեկտեղ չի թաքցնում իր ամբիցիաները (շատերի կարծիքով՝ պարզապես ընտրակեղծիքներով արդյունք «խփելու» մտադրությունը), թե 60 տոկոս քվե է ակնկալում: Իհարկե, սա կարող է լինել նաև սեփական փոքրաթիվ կողմնակիցներին «դուխ տալու» միջոց։ Կարծիք կա, որ պարզապես իրականությունն ինքն էլ հրաշալի գիտի ու դրանից առավել անհավասարակշիռ հայտարարություններ է անում: Տարբերակները քիչ չեն:

Մյուս կողմից՝ Փաշինյանն իր իշխանության ապիկարությունը (շատ մեղմ ասած), իր պատճառով երկրին պատուհասած կործանարար աղետները արդարացնելու համար, ինչպես միշտ, սկսել է շրջանառել նախկիններին մեղադրելու թեզերը, թե իբր բանակցային գործընթացում այս կամ այն հարցում նրանք անընդմեջ զիջումների են գնացել Ադրբեջանին, դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել և այլն։ Լավ, ենթադրենք, թե նախկինները վատն են կամ բոլոր մեղքերը նրանց վրա կարելի է սրբագրել, բա այդ դեպքում, ինչպես Փաշինյանն իրեն ներկայացնում է, իբր չափազանց խելամիտ գործիչ լինելով՝ ինչպե՞ս ստացվեց, որ մեր հայրենիքը հենց ինքը փաստացի հանձնեց թշնամուն և, ամենակարևորը, իր ստորագրությունը դրեց այդ չարաբաստիկ փաստաթղթի տակ։ Կամ եթե Փաշինյանի ղեկավարման ժամանակաշրջանն այդքան արդյունավետ էր, ապա ինչո՞ւ ինքն ի վիճակի չեղավ կանխել վերահաս պատերազմը։

Թե չէ ստացվում է, որ ամենից հեշտ տարբերակն է միշտ գտնել մարդկանց, ում ամեն ինչում կարելի է մեղադրել։ Տպավորություն է, որ եթե նախկինները չլինեին, Փաշինյանը «կստեղծեր» նրանց՝ արդարանալու ու մեղքերը նրանց վրա գցելու համար։ Հիմա Փաշինյանը գովերգում է այն հանգամանքը, թե իբր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի զարգացման հեռանկարում, քանի որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիները ապաշրջափակվելու են, վերականգնվելու են տնտեսական հարաբերությունները և այդպես շարունակ։ Բայց եթե այդ փաստաթուղթն այդքան դրական էր, ապա ինչո՞ւ էր Փաշինյանն այն ստորագրելուց հետո թաքնվել բունկերում ու վախենում էր ժողովրդի մեջ դուրս գգալ, իսկ հիմա առյուծ է կտրել ու հաթաթաներ է տալիս ընդդիմությանը։ Այնինչ, եթե այդքան առյուծասիրտ գործիչ էր, կարող էր Ալիևին համարժեք պատասխան տալ, երբ վերջինս վիրավորում էր իրեն և հայ ժողովրդին։

Բայց չէ, նա Ալիևին երբեք չի պատասխանում, նրա խնդիրն Ալիևի հետ չէ, այլ հայ ընդդիմադիրների: 2018 թվականի էյֆորիայի ու մեծ հույսերի ներքո մեր հայրենակիցներից շատերը մոլորվեցին ու ձայն տվեցին Նիկոլ Փաշինյանին: Հիմա մեր հանրությունը տեսնում է դրա հետևանքները, ծանր, անսահման ծանր հետևանքները: Այս անգամ արդեն սխալվելու իրավունք չունենք ոչ մեկս. չափազանց ծանր գին ենք վճարում նման սխալի համար. մենք Հայրենիք չունենք կորցնելու։ Ցանկացած իրողություն կարելի է մանիպուլ յացիաների միջոցով նենգափոխված կերպով ներկայացնել, բայց գիտակից մարդիկ պետք է սթափ գնահատեն իրական փաստերը, որոնք խոսուն են առավել քան երբևէ։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты.Премьер-министр Никол Пашинян встретился с жителями общин Киранц и Беркабер Под давлением общественности отказались от очередной предательской программыПредупреждения Ирана властям АрменииМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армян Песков подтвердил начало вывода российских миротворцев из Карабаха MP: бред и галлюцинации связаны со сбоем в мозговой сети оценки значимости Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак КарапетянБольшими шагами к диктатуре: беспрецедентная пытка