Երևան, 18.Մայիս.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պետք է արմատախիլ անել «նիկոլիզմն» իր բոլոր դրսևորումներով»․ «Փաստ»

Հետևե՛ք մեզ Telegram-ում ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք հիմա հայրենիքի կորստի առաջ ենք, իսկ ամենավատն այն է, որ մեր հասարակությունը չի կարողանում ընկալել պահի լրջությունը և չի զգում իր ինքնապաշտպանական բնազդը: Այդ բնազդը բթացել է մեր ժողովրդի մոտ, ու նա չի զգում, որ կանգնած է ոչ միայն պետականության կորստի, այլ բնաջնջման առաջ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Մի շատ պարզ բանաձև կա. «նիկոլիզմը» հավասար է պանթուրքիզմին: Չես ցանկանում պանթուրքիզմն իրականանա, արմատախիլ արա «նիկոլիզմը», քանի որ «նիկոլիզմը» ոչնչացնող վիրուս է: Նրանք նաև մեզ են քանդել. այսօր բարեկամը բարեկամի, եղբայրը՝ քրոջ, ընկերն ընկերոջ հետ խնդիր ունի: Վիրավորված, նեղացած են միմյանցից ազգադավ քաղաքականության պատճառով: Հասարակությանը թունավորել են, բաժանարար գծեր են տարել: Հասարակությանը թունավորել են նաև կեղծ քարոզչությամբ: 2018 թ.-ին, երբ սրանք եկան իշխանության, «սիրո և համերաշխության հեղափոխության» էությունը պարզ էր: Սեր գոռալով՝ ատելություն էին տարածում, ազգային գոռալով՝ թրքասիրություն էին փառաբանում, հայրենիք գոռալով՝ մարդկանց սևերի ու սպիտակների էին բաժանում, հավատ գոռալով՝ Վեհափառի դեմ ոտնձգություններ էին անում: Ի վերջո, Արցախ ասելով՝ թշնամուն կիրթ ու կառուցողական էին համարում: Հիմա այդ ամենի պատճառով ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Գ. Գևորգյանը՝ նշելով, որ այսօր ունենք մասնատված, ջլատված հասարակություն:

«Պետական ինստիտուտները հիմնովին ոչնչացված են: ՀՀ-ի համար առաջին կայացած ինստիտուտը բանակն էր՝ իր արժեքներով: Ու ամենառաջին հարվածը հասցրեց հենց կռվող տեսակին: Մարդկանց, ովքեր թուրքին ծնկի էին բերել: Անձնավորելով մարդկանց՝ հարվածեց բանակին, ինչի հետևանքով այսօր բանակը բավականին մեծ խնդիրներ ունի: Բանակը չի պարտվել, բայց դավադիր հարվածով բանակին պարտություն են պարտադրել: Այսօր զինվորը տեսնում է, որ թիկունք չունի, չունի հրամանատարություն, իսկ քաղաքական իշխանությունը վարում է թրքասեր քաղաքականություն: Այսպես ոչնչացնում են ամբողջը: Հիմա ունենք քաոս, որը կառավարելի է միայն այն ուժերի համար, որոնք ուզում են հայ ազգին, ժողովրդին ու հայոց պետականությունը ոչնչացնել: Թուրքադրբեջանական շահեր սպասարկող այս իշխանությունը իր կոնկրետ ծրագիրն ունի և գիտի, թե ամեն օր ինչ պետք է անի և ինչ չափով պետք է Նիկոլ կոչվածը խաբի ժողովրդին: Նրանք ամեն օր հստակ հանձնարարություն են ստանում»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև սահմանային վերջին զարգացումներին՝ Գևորգ Գևորգյանը հավելեց. «Թուրքը մտնում է մեր պետական սահման, երկրի թիվ մեկ պատասխանատուն ասում է՝ մենք խաղաղասեր ենք: Ինքը քանդում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Ինքը անգամ պետության մեջ է քանդում փոխհարաբերությունները: Ի՞նչ է ասում: Ասում է՝ զինծառայողները ոչ թե գերեվարված, այլ առևանգված են: Սա աբսուրդի շարունակությունն է: Աբսուրդը շարունակում է, ու դրա հետ մեկտեղ մեղադրում է ՀԱՊԿ-ին: Ինքը, բացի իրենից, բոլորին է մեղադրում, նա պատասխանտու չէ երկրի համար: Իսկ ո՞րն է նպատակը: Մի քանի կետից բաղկացած հստակ ծրագրեր ունի: Հիշենք, որ վեց ամիս ժամանակ ինքն էր խնդրել: Սա պլան էր, կոնկրետ աշխատանքային գործընթացի պլան: Բայց իրենք պարզապես կամակատարներ են: Հայտարարում է վեց ամիս ու վեց ամիս հետո ասում է՝ հունիսի 20-ին պատրաստ ենք գնալ ընտրությունների: Իրականում մինչև հունիսի 20-ը փորձում է սահմանազատման անվան տակ Հայաստանի հյուսիսային և հարավային հատվածը հանձնել թշնամուն: Երկրորդ՝ Հայաստանը դարձնել ռուս-թուրքական ռազմական բախման կիզակետ: Երրորդ՝ ստորագրել Հայաստանի կապիտուլ յացիայի փաստաթուղթը: Մեծ հաշվով, երբ չունես բանակ, ունես մասնատված հասարակություն, որի ինքնապաշտպանական բնազդն անգամ չի աշխատում, իսկ պետական ինստիտուտները ոչնչացված են, սրանից հետո փաստացի ստորագրում ես ՀՀ կապիտուլյացիաի փաստաթուղթը»:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ սա ՀՀ-ի վերջնական կործանման ճանապարհն է: «Մենք այլևս ժամանակ չունենք. կա՛մ հիմա ենք լուծում մեր խնդիրը, կա՛մ այլևս չենք լուծելու այն: Իսկ եթե ուզում ենք, որ պանթուրքիզմ չլինի ու ՀՀ-ն կապիտուլ յացիայի չենթարկվի, պետք է արմատախիլ անել «նիկոլիզմն» իր բոլոր դրսևորումներով: Մենք պետք է փրկենք մերը. մեր պետականության նկատմամբ սերը, մեր ազգային գաղափարաբանությունը և այսպես շարունակ: Հայաստանի ներկայիս վիճակն ապիկար իշխանության վարած քաղաքականության պատճառով աղետալի է: Երբ մենք կանգնած են հայոց պետականության կորստի առջև, կարևոր է ըմբռնել մայիսյան հերոսամարտերի խորհուրդն ու սերտել նրանց պատմական դասերը, նույն համախմբվածությունը և ազգային ոգու կանչը՝ նաև ոտքի կանգնելու իմաստով: Ես համոզված եմ՝ ժողովուրդն ուղղելու է իր մեջքն ու ականատես է լինելու նորանոր հաղթանակների ու հրաշքների, քանի որ «երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»»,-եզրափակեց Գ. Գևորգյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԻՆ-ը երկրաշարժի մասին է հայտնում. ուժգնությունը կազմել է 3 բալ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանում է Հայաստանում ձևավորված իրավիճակի վերաբերյալ իմ գրություններին. Թագուհի Թովմասյան Հետաքրքիր և արդյունավետ միջոցառում՝ կազմակերպված Move2Armenia-ի և Armenian Code Academy-ի կողմիցՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբՉալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպանՖինլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հայտ ներկայացնելուն Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը Խիստ եմ տրամադրված. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հնարավորություն մասինՈվ ինչ ուզում՝ անում է, իսկ ՄԻՊ-ը քնած է հայտնի կենդանու ականջում. Կարեն Քոչարյան Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Իրանի նավթի նախարար Ադրբեջանցիներն փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիսՈւկրաինան փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից. ՌԴ ԱԳՆ 60-ամյա տղամարդն ընկել է իր մեքենայի տակ և մահացել. ոստիկանություն Սա քաղաքական հետապնդում է, որտեղ Ավետիք Չալաբյանին կարող ենք որպես հավաքական կերպար դիտարկել Ոստիկանության բիրտ ուժի հետևանքով կոտրվել է 77-ամյա կնոջ ձեռքը․ Հայկ Մամիջանյան Առևանգեցին Ազգային ժողովի պատգամավորին. Գեղամ Մանուկյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այս կառավարությունն ունակ չէ վաղվա օրը տեսնել․ Նաիրի Սարգսյան Նախարարությունից զգուշացնում են Դա ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին. Զախարովան՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին Արտարժույթների փոխարժեքներն այսօր Հայտնվեցին «սև բերետավորները» և առանց որևէ բացատրության, ապօրինի կերպով, վայրենավարի բերման ենթարկեցին մայթին կանգնած քաղաքացիներին. Արտակ ԶաքարյանԼեւոն Քոչարյանն ազատ արձակվեց Արդուկման սեղան. ե՞րբ և ինչպե՞ս է այն հայտնագործվել. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղելՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ). Կրա­կոց­ներ Վեր­նի­սա­ժում, բազ­մա­հա­զա­րա­նոց ցույ­ցեր Ստե­փա­նա­կեր­տում և Երև­ա­նում. «Փաստ»ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել Մարդիկ այժմ սկսել են գիտակցել պատերազմի հետևանքները և պետք է որոշեն՝ համակերպվե՞լ դրանց հետ, թե՞ ոչ. «Փաստ»11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 286 քաղաքացի CodeSignal-ում մասնագետներն ունեն իրենց պրոյեկտները ընտրելու հնարավորություն. Ռուբեն Աշուղյան Մեր առջեւ դրած խնդիրը լիարժեք կատարել ենք. առաջարկում եմ 11.30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները. Սաղաթելյան Պղինձը թանկանում է Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, կոչվում է ոստիկանական беспредел. Արտակ Զաքարյան Արվեստի կենտրոնը մտադիր է ընդլայնել աշխարհագրությունը. նոր մասնաճյուղեր կբացվեն մարզերում և Երևանում. «Փաստ»Որ փողոցներն են այս պահին պարալիզացված. ՑԱՆԿ Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Ամրամ ՄակինյանԳեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի, Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Սա պարզապես տապալում է, որն իջեցնում է երկրի ռեյտինգը. հուսով եմ, որ ճշմարտությունը շատ արագ կվերականգնվի «Սպիտակ Արևը» հիշողության, մարդու, հայրենիքի մասին է. ներկայացում՝ գյուղական տան բակում. «Փաստ»Մեքենան հարվածել է ցուցարար կնոջը. լարված վիճակ Մաշտոցի խաչմերուկում Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Վթարային ջրանջատում Քաջարանում «Աննորմալ վիճակ. ոչ միայն վերահսկելու ցանկություն, այլև դրա կարողությունները չունեն». «Փաստ»Ուկրաինան խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է ՌԴ տարածքը Նավթի գներն ընկնում են Բախում՝ պատգամավոր Աննա Մկրտչյանի և բերետավորների միջև Անհնազանդության ակցիաների շրջանակում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը