Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Պետք է արմատախիլ անել «նիկոլիզմն» իր բոլոր դրսևորումներով»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք հիմա հայրենիքի կորստի առաջ ենք, իսկ ամենավատն այն է, որ մեր հասարակությունը չի կարողանում ընկալել պահի լրջությունը և չի զգում իր ինքնապաշտպանական բնազդը: Այդ բնազդը բթացել է մեր ժողովրդի մոտ, ու նա չի զգում, որ կանգնած է ոչ միայն պետականության կորստի, այլ բնաջնջման առաջ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Մի շատ պարզ բանաձև կա. «նիկոլիզմը» հավասար է պանթուրքիզմին: Չես ցանկանում պանթուրքիզմն իրականանա, արմատախիլ արա «նիկոլիզմը», քանի որ «նիկոլիզմը» ոչնչացնող վիրուս է: Նրանք նաև մեզ են քանդել. այսօր բարեկամը բարեկամի, եղբայրը՝ քրոջ, ընկերն ընկերոջ հետ խնդիր ունի: Վիրավորված, նեղացած են միմյանցից ազգադավ քաղաքականության պատճառով: Հասարակությանը թունավորել են, բաժանարար գծեր են տարել: Հասարակությանը թունավորել են նաև կեղծ քարոզչությամբ: 2018 թ.-ին, երբ սրանք եկան իշխանության, «սիրո և համերաշխության հեղափոխության» էությունը պարզ էր: Սեր գոռալով՝ ատելություն էին տարածում, ազգային գոռալով՝ թրքասիրություն էին փառաբանում, հայրենիք գոռալով՝ մարդկանց սևերի ու սպիտակների էին բաժանում, հավատ գոռալով՝ Վեհափառի դեմ ոտնձգություններ էին անում: Ի վերջո, Արցախ ասելով՝ թշնամուն կիրթ ու կառուցողական էին համարում: Հիմա այդ ամենի պատճառով ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Գ. Գևորգյանը՝ նշելով, որ այսօր ունենք մասնատված, ջլատված հասարակություն:

«Պետական ինստիտուտները հիմնովին ոչնչացված են: ՀՀ-ի համար առաջին կայացած ինստիտուտը բանակն էր՝ իր արժեքներով: Ու ամենառաջին հարվածը հասցրեց հենց կռվող տեսակին: Մարդկանց, ովքեր թուրքին ծնկի էին բերել: Անձնավորելով մարդկանց՝ հարվածեց բանակին, ինչի հետևանքով այսօր բանակը բավականին մեծ խնդիրներ ունի: Բանակը չի պարտվել, բայց դավադիր հարվածով բանակին պարտություն են պարտադրել: Այսօր զինվորը տեսնում է, որ թիկունք չունի, չունի հրամանատարություն, իսկ քաղաքական իշխանությունը վարում է թրքասեր քաղաքականություն: Այսպես ոչնչացնում են ամբողջը: Հիմա ունենք քաոս, որը կառավարելի է միայն այն ուժերի համար, որոնք ուզում են հայ ազգին, ժողովրդին ու հայոց պետականությունը ոչնչացնել: Թուրքադրբեջանական շահեր սպասարկող այս իշխանությունը իր կոնկրետ ծրագիրն ունի և գիտի, թե ամեն օր ինչ պետք է անի և ինչ չափով պետք է Նիկոլ կոչվածը խաբի ժողովրդին: Նրանք ամեն օր հստակ հանձնարարություն են ստանում»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև սահմանային վերջին զարգացումներին՝ Գևորգ Գևորգյանը հավելեց. «Թուրքը մտնում է մեր պետական սահման, երկրի թիվ մեկ պատասխանատուն ասում է՝ մենք խաղաղասեր ենք: Ինքը քանդում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Ինքը անգամ պետության մեջ է քանդում փոխհարաբերությունները: Ի՞նչ է ասում: Ասում է՝ զինծառայողները ոչ թե գերեվարված, այլ առևանգված են: Սա աբսուրդի շարունակությունն է: Աբսուրդը շարունակում է, ու դրա հետ մեկտեղ մեղադրում է ՀԱՊԿ-ին: Ինքը, բացի իրենից, բոլորին է մեղադրում, նա պատասխանտու չէ երկրի համար: Իսկ ո՞րն է նպատակը: Մի քանի կետից բաղկացած հստակ ծրագրեր ունի: Հիշենք, որ վեց ամիս ժամանակ ինքն էր խնդրել: Սա պլան էր, կոնկրետ աշխատանքային գործընթացի պլան: Բայց իրենք պարզապես կամակատարներ են: Հայտարարում է վեց ամիս ու վեց ամիս հետո ասում է՝ հունիսի 20-ին պատրաստ ենք գնալ ընտրությունների: Իրականում մինչև հունիսի 20-ը փորձում է սահմանազատման անվան տակ Հայաստանի հյուսիսային և հարավային հատվածը հանձնել թշնամուն: Երկրորդ՝ Հայաստանը դարձնել ռուս-թուրքական ռազմական բախման կիզակետ: Երրորդ՝ ստորագրել Հայաստանի կապիտուլ յացիայի փաստաթուղթը: Մեծ հաշվով, երբ չունես բանակ, ունես մասնատված հասարակություն, որի ինքնապաշտպանական բնազդն անգամ չի աշխատում, իսկ պետական ինստիտուտները ոչնչացված են, սրանից հետո փաստացի ստորագրում ես ՀՀ կապիտուլյացիաի փաստաթուղթը»:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ սա ՀՀ-ի վերջնական կործանման ճանապարհն է: «Մենք այլևս ժամանակ չունենք. կա՛մ հիմա ենք լուծում մեր խնդիրը, կա՛մ այլևս չենք լուծելու այն: Իսկ եթե ուզում ենք, որ պանթուրքիզմ չլինի ու ՀՀ-ն կապիտուլ յացիայի չենթարկվի, պետք է արմատախիլ անել «նիկոլիզմն» իր բոլոր դրսևորումներով: Մենք պետք է փրկենք մերը. մեր պետականության նկատմամբ սերը, մեր ազգային գաղափարաբանությունը և այսպես շարունակ: Հայաստանի ներկայիս վիճակն ապիկար իշխանության վարած քաղաքականության պատճառով աղետալի է: Երբ մենք կանգնած են հայոց պետականության կորստի առջև, կարևոր է ըմբռնել մայիսյան հերոսամարտերի խորհուրդն ու սերտել նրանց պատմական դասերը, նույն համախմբվածությունը և ազգային ոգու կանչը՝ նաև ոտքի կանգնելու իմաստով: Ես համոզված եմ՝ ժողովուրդն ուղղելու է իր մեջքն ու ականատես է լինելու նորանոր հաղթանակների ու հրաշքների, քանի որ «երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»»,-եզրափակեց Գ. Գևորգյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Турция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет