Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ավելի խոր արմատներ և հիմնավորումներ, քան հրապարակավ հայտարարվածները. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru-ն «Ի՞նչ կա Հայաստանի արտգործնախարար Այվազյանի հրաժարականի տակ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում տեղի է ունեցել այն, ինչը բավական ժամանակ քննարկվում էր տեղեկատվական հոսքերի մակարդակով: Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Արտաքին գործերի նախարարի պաշտոնանկությունը ցանկացած երկրում համարվում է արտառոց իրադարձություն, իսկ սուր քաղաքական ճգնաժամ ապրող Հայաստանում դա առաջին հերթին արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության ներսում լուրջ տարաձայնությունների վկայությունն է: Մասնավորապես, հայ փորձագետների մեծամասնության կարծիքով, Այվազյանը հրաժարական տալու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ չի կարողացել ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի կողմից նախապատրաստված՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծին:

Ավելին, հաղորդվում է, որ Փաշինյանը փորձել է խորհրդարանի աջակցությունը ստանալ սույն համաձայնագրի ստորագրման համար առանց դրա բովանդակությունը հրապարակելու, բայց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մերժման պատճառով չի ստացել անհրաժեշտ քանակի ձայներ: Այսինքն, նա գործել է այն ոգով, ինչպես պատրաստվել և ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որով ավարտվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Բայց այն ստորագրվել էր արտասովոր իրադարձությունների ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը հարձակողական գործողություններ էին իրականացնում: Հետևաբար, այն պատճառները, որոնք դրդել են Փաշինյանին հիմա էլ օգտագործել նման մարտավարություն, անհայտ են մնացել, և հայ հասարակության մեջ կասկածներ են ծագել, որ ներկայումս Երևանը պատրաստվում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատված զիջել Բաքվին:

Ըստ «Հրապարակ» հայկական թերթի աղբյուրների, Փաշինյանը դիվանագիտական կորպուսից գաղտնի բանակցություններ է վարել, ընդ որում՝ առանց անվտանգության ոլորտի պատասխանատուների մասնակցության, դրանց մասին տեղյակ են եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Եթե դա այդպես է, ապա երեք հարց է առաջանում: Առաջին՝ ինչու՞ է Այվազյանը մեկուսացվել այդ գործընթացից: Երկրորդ՝ ինչպե՞ս է այդ թեզը տեղավորվում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության կոնտեքստում, որը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում «ողջունել է երկու կողմերի միջև ընթացող երկխոսությունը այդ խնդրի խաղաղ կարգավորման հարցով (լարումը Սյունիքում)», բայց կոչ է արել «երկու երկրների միջև միջազգային սահմանների սահմանազատման բանակցությունները տեղափոխել պաշտոնական մակարդակ», որը մինչև հիմա դեռ չի եղել:

Վերջապես երրորդ՝ ռուսական աղբյուրները պնդում են, որ այս ընթացքում տեղի է ունեցել բանակցությունների մի քանի փուլ սահմանազատման խնդիրների շուրջ ռուսական կողմի միջնորդությամբ: Բայց Երևանը սկսել է բարձրացնել նշաձողը: Փաշինյանը որոշել է պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ, որտեղ Ադրբեջանի կողմից ռազմական ներխուժման գործոն չի եղել: Դա սահմանային միջադեպ է. ադրբեջանցի զինվորները հատել են սահմանը Սև լճի հատվածում՝ ներթափանցելով Հայաստանի տարածք մինչև 3,5 կիլոմետր և փորձել են հիմնավորվել այնտեղ: Փաշինյանը հայտարարել է, որ «այդ գործողություններն անընդունելի են Հայաստանի համար, քանի որ դրանք ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ և, ըստ էության, դիվերսիոն ներթափանցում են», բայց պարզաբանել է, որ «ադրբեջանական զինուժի գործողությունները չեն ուղեկցվել զենքի օգտագործմամբ, նրանք փորձել են արդարացնել իրենց գործողությունները որոշ կեղծ քարտեզներով»:

Միևնույն ժամանակ, նա չի բացառել իրավիճակի լուծումը դիվանագիտական միջոցներով: Բայց ինչո՞ւ է այդ դեպքում Երևանում հայտնվել վարկած, որ «ադրբեջանցի զինծառայողները հատել են հայադրբեջանական սահմանը ոչ թե տեղական խնդիրները լուծելու, այլ լայնամասշտաբ ռազմական բախում հրահրելու համար»: Ավելին, այդ թեզի հիման վրա սկսել են մշակվել կոնկրետ գործողություններ: Փաշինյանն առաջարկել է Ադրբեջանի կառավարությանը հետ քաշել բանակը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել ԱՄՆ-ից: Բաքվին հղած ուղերձում նա իր նախաձեռնությունը հիմնավորել է Վաշինգտոնի միջնորդական կարգավիճակով՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ իր երկիրը «պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ սահմանազատման հարցում»: Փաստացի դա նշանակում է, որ, բացի ռուսականից, արդեն ամերիկյան գործոն է հայտնվում նոր «հայ-ադրբեջանական հավասարման» մեջ: Ավելի վաղ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածել և մտահոգություն հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՝ կողմերին հորդորելով բանակցել: Բայց հիմնական ինտրիգը, այնուամենայնիվ, մեկ այլ հարցում է:

Ինչո՞ւ է հենց հիմա Բաքուն սկսել հակամարտությունը Սյունիքում՝ գիտակցելով, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը կառավարությանը զրկել է նախընտրական իրավիճակի ֆոնին լուրջ որոշումներ կայացնելու կարողությունից: Ինչո՞ւ է Ադրբեջանը նման քայլեր ձեռնարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ տարածաշրջան կատարած այցից հետո, և ինչո՞ւ են այդ գործողությունները համընկնում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների ռոտացիայի պահի հետ: Եվ վերջապես՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շտապում: Առայժմ կարելի է արձանագրել երեք փաստ: Նախ՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնանկությունը կարող է ունենալ ավելի խոր արմատներ և հիմնավորումներ, քան հրապարակավ հայտարարվածները: Երկրորդ՝ առկա է սահմանային հարցերի շուրջ համաձայնության խափանում, որը պատրաստվել է փակ դռների հետևում: Վերջապես երրորդ՝ առկա է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների հայտնվելու և ԼՂՀ կարգավիճակի որոշման սցենարի ի հայտ գալու հավանականություն: Առայժմ դեռ վաղ է այլ եզրակացություններ անելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»