Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ավազի ժամացույց. երբ դարերը գրեթե ոչինչ չեն փոխել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդիկ ժամանակը սկսել են չափել շատ վաղուց: Դրա համար օգտագործվել են ջուրը և արևի լույսը, հետագայում` ավազի հատիկները, ապա զսպանակների մեխանիկական ուժը, իսկ ներկայումս՝ պիեզոբյուրեղների տատանումները: Ինչ-որ փուլում ժամանակի չափման հիմնական գործիքը եղել է ավազի ժամացույցը: Ճշգրիտ հայտնի է, որ ավազի ժամացույցի գործողության սկզբունքը հայտնի է եղել Ասիայում դեռ մեր թվարկությունից առաջ: Սակայն հին աշխարհում, չնայած ապակե շշեր արդեն իսկ ստեղծել էին, բայց զանգվածային կերպով ավազի ժամացույցներ չեն ստեղծվել, չնայած կան որոշակի հիշատակություններ դրանց մասին: Եվրոպայում ավազի ժամացույցները հայտնվել են միջնադարում: Հաստատված է նաև այն փաստը, որ 14-րդ դարում ավազի ժամացույցներ ստեղծելու համար օգտագործել են մարմարի, կապարի կամ ցինկի փոշին, կվարցային ավազը, ինչպես նաև ձվի մանրացված կճեպը:

Որքան ավելի հարթ է եղել ապակին, այնքան բարձր է եղել ժամացույցի ճշգրտությունը: Դա կախված է եղել նաև ավազից, ինչպես նաև ժամացույցի ապակե անոթի ձևից: Ապակե անոթի մեջ տեղադրված դիաֆրագման հնարավորություն է տվել վերահսկել ավազի հատիկների քանակը և, համապատասխանաբար, թափման արագությունը: Ճիշտն ասած, այդ տարիներին արհեստավորները չեն կարողացել հասնել ժամացույցի ճշտության բարձր աստիճանի և երկարակեցության, քանի որ ժամանակի ընթացքում ավազահատիկները մանրացել են, իսկ թափման անցքը՝ մաշվելով մեծացել: Ավազի ժամացույցի չափման ժամային միջակայքը եղել է տարբեր, սովորաբար այն տատանվել է մի քանի վայրկյանից մինչև մեկ ժամ միջակայքում, ավելի քիչ դեպքերում՝ մի քանի ժամ: Այնուամենայնիվ, եղել են նաև բացառություններ, որոնք առկա են Բուդապեշտում (Հունգարիա) և Նիմում (Ճապոնիա): Այդ ժամացույցների բարձրություննը հասնում է մի քանի մետրի, իսկ դրանց չափման ցիկլը մեկ տարի է:

Երկար տարիներ նավերի վրա օգտագործվել են 30 վայրկյան ցիկլով ավազի ժամացույցներ, որոնք օգտագործվել են նավի արագությունը չափելու համար, եղել են նաև 30 րոպե ցիկլով աշխատող ժամացույցներ՝ նավավարների հերթափոխների համար: Դատական լսումների ընթացքում ևս օգտագործվել են 30 րոպե ցիկլային ավազի ժամացույցներ, իսկ բժշկության մեջ ընդունված է եղել 30 վայրկյանանոցը: Ավազի ժամացույցի պատմության մեջ դրանք բարելավելու բազմաթիվ փորձեր են եղել: Օրինակ՝ ստեղծվել են զսպանակային մեխանիզմներով դրանք շրջելու հարմարանքներ կամ ավազի հատիկները սնդիկով փոխարինելու փորձեր: Բայց այդ բոլոր նորամուծությունները չեն արմատավորվել, և ներկայիս ժամանակակից ավազի ժամացույցները նույնն են, ինչ եղել են դարեր առաջ:

Ներկայումս քչերն են ավազի ժամացույց օգտագործում ժամանակը չափելու համար, բայց, որպես խորհրդանիշ, շատերն են առնչվում դրան: Օրինակ՝ Microsoft Windows օպերացիոն համակարգի օգտագործողները դա տեսնում են յուրաքանչյուր բեռնման ժամանակ, երբ մկնիկի ցուցիչը պարզապես վերածվում է պտտվող ավազի ժամացույցի՝ ցույց տալով համակարգի զբաղվածությունը:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել