Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արմեն Գևորգյան. Հարգել մեր քաղաքացուն ու ցույց տալ հույսը

ANALYSIS

Երեկ երեխաների պաշտպանության միջազգային օրն էր. ըստ իս, ամենալուսավոր ու ամենահաճելի օրերից մեկը. Լավագույն մաղթանքներից ու ցանկություններից զատ, այդ օրը նաև պարտավորեցնում է մեզ էլ ավելի մեծ խորությամբ հասկանալ խնդիրները և ավելի ճիշտ լուծումներ գտնել։ Այս մասին իր հոդվածում գրել է նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքում ընդգրկված Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չէի ցանկանա խոսել տխուր թեմաներից, բայց հենց հանուն մեր երեխաների վաղվա լավ օրվան՝ ստիպված եմ անել։

Կխոսեմ՝ մի նոր սոցիալական խավի մասին, պայմանական ասած՝ Նիկոլի կանանց՝ Փաշինյանի ամենամոլի աջակիցների։

Ի տարբերություն տղամարդկանց, նրանք հանդիսանում են Նիկոլի առավել ազդեցիկ աջակիցների խումբը։ Նրանք էմոցիոնալ կերպով ցուցադրում են իրենց նախասիրությունը և ագրեսիվ ազդում միջավայրի վրա։ Եվ նրանց, հաճախ դժվար է պատասխանել,քանի որ կին են։

Նրանք հայ կանայք են, որոնք կարող են այլանդակ հայհոյանքներ ասել, անիծել այլ հայ մայրերի և չկարեկցել նրանց, ովքեր կորցրել են իրենց երեխաներին 44 օրյա պատերազմի ընթացքում։ Նրանք կանայք են, ովքեր կարող են արդարացնել Նիկոլին՝ հազարավոր երիտասարդների մահվան ու մեր հայրենիքի կորստի հարցում։

Մենք պարտավոր ենք հասկանալ՝ ինչը՞ կարող էր նրանց դրդել այդչափ չարության, ատելության և թշնամանքի, չէ որ նրանք կին են՝ ընտանեկան օջախի պահապաններ և այդօրինակ պաշտպանելով Նիկոլին, իրականում քանդում են մեր ընդհանուր օջախը՝ մեր հայրենիքը։

Վերջին այցելություններս մարզեր, ապացուցեցին այս ցավոտ թեմայի շուրջ իմ նախկին մտորումների իրավացիությունը։ Որո՞նք են նման խավի գոյության խորքային պատճառները։

Պատճառները բազմազան են, բայց իմ խորին համոզմամբ հիմնական համարվում են սոցիալ-հոգեբանական գործոնները և ժամանակակից տեխնոլոգիաները։

Խորհրդային Միության փլուզումից հետո տասնյակ հազարավոր կանայք մնացին առանց աշխատանք։ Այդ աշխատանքը նրանց համար հանդիսանում էր սոցիալիզացիայի արեալ, միաջավայր։

Ամեն աշխատանքային օր նրանց համար հնարավորություն էր, իրենց կարգի բերելով դուրս գալ հասարակություն, մարդամեջ՝ շփվել, ինտեգրվել, լսել, հաղորդակից լինել։

Նաև այդ նպատակով Խորհրդային տարիներին ողջ երկրով մեկ ստեղծվում էին բազմազան ձեռնարկություններ՝ թեթև արդյունաբերության, վերամշակող և այլն։ Գյուղական վայրերում կային ֆերմաներ և գյուղատնտեսական այլ ձեռնարկություններ։

Դրան ավելացնենք դպրոցները, ամբուլատորիաները, ադմինիստրատիվ հիմնարկները։

Այսօր բազմաթիվ գյուղերում և քաղաքատիպ ավաններում, բացի պետական նշանակության փոքրաթիվ հիմնարկներից ոչ մի այլ գործող հիմնարկ, ձեռնարկություն չկա։

Կանանց սոցիալիզացիայի արեալը կտրուկ փոքրացել է։ Նրանց ճնշող

մեծամասնությունն արդեն 30 տարի է տանն է՝ իրենց ընթացիկ հոգսերով և խնդիրներով, և հաճախ բավական ծանր սոցիալական պայմաններով։

Այս մարդկանց հոգեբանությունը և աշխարհընկալումը փոխվել է, դեֆորմացվել։ Երկար ժամանակահատվածի ընթացքում նրանց մեջ կուտակվել է չարություն և քեն՝ սեփական ճակատագրի, սեփական կյանքի, սեփական բարեկեցության պատճառով։ Եվ նրանք երկար

ժամանակ չեն տեսել հույսի և սեփական կյանքի փոփոխության հնարավորությունը։

Եվ հանկարծ հայտնվում է Նիկոլը, որը հայտարարում է, որ իրենցից մեկն է և բոլորին սիրում է։ Նրանց շատ վաղուց ոչ ոք նման բան չէր ասել, նրանց չէր համարել կարևոր ու չէր ասել՝ որոշողը դուք եք։

Նիկոլը նրանց անդադար խաբում է, բայց խաբվելը հաճելի է, որովհետև Նիկոլը նրանց տալիս է այդքան սպասված հույսը։ Զուգահեռ նրանց ուղղորդում է «հասկանալ», թե ովքեր են իրենց վատ կյանքի մեղավորները՝ քարոզելով թշնամանք ու ատելություն։

Պարբերական լայվերը իրենց կուռքի, կիսաստծո հետ ուղիղ կապի պատրանք էին ստեղծում։

Նիկոլն այս մարդկանց համար ստեղծեց սոցիալիզացիայի նոր արեալ՝ վիրտուալ իրականությունը / սոցիալական ցանցեր/, որտեղ կարելի էր կիսվել մտքերով, մտորումներով, լուսանկարներով, որտեղ կարելի է անպատիժ հայհոյել, վիրավորել, որտեղ կարելի է մաս զգալ կամ մաս դառնալ մի մեծ կոլեկտիվի՝ Նիկոլի առաջնորդությամբ։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։

Ակնհայտ է, որ այս մարդկանց կյանքում դեպի լավը ոչ մի փոփոխություն չի եղել։ Նրանք չեն գտել նոր, լավ աշխատանք, նրանց երեխաների կրթության որակը չի լավացել, բժշկական ծառայությունները թանկացել են, կյանքի որակը ակնհայտորեն

վատացել է։ Չքավորության մակարդակը երկրում աճել է։ Բայց այս մարդկանցից շատերը չեն ուզում բաց թողնել իրենց «վերջին հույսը»՝ իրենց կուռքին՝ ով անընդհատ խաբում է, բայց անընդհատ հույս է տալիս։

Սա է օբյեկտիվ իրականությունը, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։ Ինձ այս թեմայով գրելը մարդկայնորեն շատ դժվար է։ Բայց ես սա անում եմ՝ իմ մեջ մերժելով այս շերտի հանդեպ նեգատիվը, հակակրանքը։ Լրիվ հակառակը՝ մենք պետք է հասկանանք խնդիրը խորությամբ, մենք այս մարդկանց պետք է հարգենք, եթե նույնիսկ

նրանք մեզ այսօր ընկալում են հակառակորդ։ Գտնենք ու այս մարդկանց առաջարկենք լուծումներ, այս մարդկանց ցույց տանք իրական հույսը։

Այս մարդիկ մեծ հաշվով զոհեր են դժվար կյանքի և անհուսության։ Իսկ Նիկոլը նրանց օգտագործում է՝ անխնա ու սառնասիրտ։ Միայն սեփական շահից ելնելով։

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!