Yerevan, 18.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանության ապազգային խմբակը շարունակում է մնալ մեր ընդհանուր գոյատևման, անվտանգության թիվ մեկ սպառնալիքը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսական վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է: Միևնույն ժամանակ, նույնքան մտահոգիչ է այն հանգամանքը, որ տնտեսությունը, կարծես, մոռացության է մատնվել: Տպավորություն է, որ տնտեսության մասին հիշում են միայն կառավարության նիստերին, մեկ-մեկ էլ՝ գրառումներով, որոնք միայն ծաղրի են արժանանում, և որոնք լուրջ քննարկման առարկա դարձնելն անիմաստ է: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը համակարծիք է, բայց նշում է, որ տնտեսությունը միայն հիմա չէ, որ մոռացության է մատնվել:

«Տնտեսության մասին մոռանալն անթույլատրելի է հատկապես ճգնաժամային իրավիճակում, որովհետև այդ պարագայում կայուն զարգացման ցանկացած հիմք պայմանավորված է լինում երկրի տնտեսությամբ, և այդ տեսանկյունից կարևոր է սեփական տնտեսական ներուժի գործադրումը: Այն, ինչ անում է այս ապիկար խմբակը, ճիշտ հակառակն է: Իրենց չի հետաքրքրում նաև սեփական ներուժի գործադրմամբ արդյունքի ստեղծումը, որովհետև այս խմբակը գիտի, որ իր, այսպես ասած, կառավարումը երկարաժամկետ չէ: Երկրորդ՝ ձախողումները ծածկելու ձևը գտել են, այն է՝ պետական պարտքի մեծացում: Պայմաններ ստեղծելու, այդ պայմաններով երկրի սոցիալ-տնտեսական կոլապսը կասեցնելու ու նաև հետագա զարգացման համար հիմքեր դնելու փոխարեն գողանում են ապագա սերնդից, գողանում են մեր ապագայից: Գողանում են բառի բուն իմաստով, որովհետև գերծանրաբեռնում են մեր պարտքային բեռը: Այս պայմաններում, եթե անգամ ապագայում զարգացման հնարավորություններ լինեն, միևնույնն է, ստիպված ենք լինելու դրա մի մասը վճարել այսօրվա ապաշնորհների ձախողումները ծածկելու համար: Իրենք ոչ միայն անցած երեք տարիներին են ձախողել բոլոր ոլորտները, այլև ձախողում են հիմա՝ ամեն օր, ամեն ժամ: Բացի այդ, խլում ու գողանում են նաև մեր ապագա զարգացման հնարավորությունները»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Թադևոս Ավետիսյանը:

Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև գնումների ոլորտին, որտեղ, ըստ Հաշվեքննիչ պալատի, արձանագրվել են տասնյակ անհամապատասխանություններ: Բացի նրանից, որ պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել, նաև մեկ անձից կատարվող գնումների աճ է արձանագրվել: Կնքված պայմանագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձից գնման ձևով: «Սա վկայում է առնվազն գնումների գործընթացի կազմակերպման այնպիսի նախադրյալների մասին, որոնց թվում նաև համատարած թալանն է: Թեպետ այսօրվա իշխանություններն իրենց «սրբերի» տեղ են դնում, միևնույն է, այդ նախադրյալները կան, և դրանք ակներև են: Համոզված եմ՝ հետագայում, երբ, ի վերջո, այս ապազգային խմբակը կզրկվի իշխանական լծակներից, հաջորդ իշխանությունները պետք է անդրադառնան այս ամենին: Մենք խոսում ենք ոչ թե փոքր միջոցների, այլ պետական գնումների մասին: Ի դեպ, մեկ անձից գնումների ահռելի աճը երևում է նաև պարզ, ընդհանուր վիճակագրության դիտարկմամբ, ինչը ևս վկայում է այն մասին, որ այստեղ, մեղմ ասած, մի բան այն չէ: Մեկ անձից գնումը կոռուպցիոն ամենաբարձր ռիսկեր ունեցող պետական գնման եղանակն է, և օրենքով այն բացառիկ դեպքերում պետք է կիրառվի:

Օգտվելով, իհարկե, սողանցքներից, օրենքում գրված այդ «բացառիկ դեպքը» դարձրել են օրինաչափություն: Այսինքն, մրցակցային գնումները, թափանցիկ ընթացակարգերը նահանջում են, բայց ագրեսիվ կերպով ավելացնում են մեկ անձից կատարվող գնումները: Ինչո՞ւ: Հարցը երկու պատասխան ունի. կա՛մ մեկ անձից գնման ձևով սնել են իրենց մերձավոր շրջանակների բիզնեսները և ունեցել նաև չթույլատրված որոշակի եկամուտների աճ, կա՛մ այնքան ապաշնորհ են եղել, որ չեն կարողացել ապահովել մրցակցային՝ մի քիչ ավելի բարդ ընթացակարգերն, ու գնացել են հեշտ ճանապարհով: Ես հակված եմ առաջին տարբերակին: Հաշվեքննիչ պալատի՝ վերջին փուլում արված այդ ուսումնասիրությունների արդյունքներն ընդամենը նոր ծաղիկներ են: Այդ ոլորտը մանրամասն պետք է ուսումնասիրվի հատկապես վերջին 3 տարվա կտրվածքով»,ասաց Թ. Ավետիսյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, երեք տարվա ընթացքում այս իշխանությունն աչքի է ընկել նաև պատասխանատվության տոտալ բացակայությամբ:«Ի սկզբանե հասկանում էին, որ իրենք անկարող ապիկարների թիմ են, և իրենց հիմնական ձեռքբերումը քայլելն էր: Դա հասկանալով՝ իրենց պոպուլիստական վարքագծով ի սկզբանե իրենց իշխանության հիմքում դրեցին անպատասխանատվությունը: Ամեն ինչի հիմքում դրեցին պոպուլիզմը՝ հայտարարելով, թե «լավ կլինի», «երջանիկ կլինեք», «հպարտ կլինեք» և այլն: Ու երբ ձախողումները մեկը մյուսի հետևից առարկայական դարձան, սկսեցին փուլ առ փուլ մեղավորներ նշանակել: Սկզբում, իհարկե, նախկիններն էին, հետո արդեն թիրախավորեցին պետական համակարգն ու ինստիտուտները:Մի շարք չինովնիկների պիտակավորեցին՝ որակելով որպես սուրճ խմողներ ու շարիկ գլորողներ: Հետո ԱԺ-ն էր մեղավոր, հետո դատական համակարգը, հետո մեղավոր դարձավ covid19-ը: «Աղքատությունն իրենց գլխում ունենալու» մեջ մեղադրեցին անապահով քաղաքացիներին, այն քաղաքացիներին, որոնք իրենց ձեռքերի վրա էին նրանց իշխանության բերել: Ու արդեն իսկ սոցիալական խորացող ճգնաժամի վրա մեծ ազդեցություն ունեցան նաև պատերազմի հետևանքները, երբ բացի մարդկային, տարածքային կորուստներից, անտուն մնացած ու հաշմանդամություն ձեռքբերած մեր հայրենակիցներից, փաստացի կորցրինք նաև մեր տնտեսական ներուժի էական մասը՝ նաև հողերի, ջրային, հանքահումքային ռեսուրսների տեսքով»,-ասաց մեր զրուցակիցը:

Թ. Ավետիսյանի դիտարկմամբ, այս ամբողջի հիմնական պատասխանատուն ու մեղավորը միայն տհաս լինելու դեպքում կարող է շարունակել խոսել: «Ես այս խմբակի իշխանության առաջին իսկ օրվանից եմ համոզված եղել, որ մենք գործ ունենք տհաս ու ապազգային խմբակի հետ, ինչի դրսևորումները մենք շատ ենք տեսել: Հիմա էլ արդեն ցայտնոտի մեջ են. իրենց ստի, կեղծիքի, չիրականացված խոստումների այդ ամբողջ շղթայում խճճվել են: Այս իրավիճակը բերեց նրան, որ մեղավորների շրջանակն արդեն հասել է իրենց տուն: «Իսկանդերի» օրինակը հիշենք, երբ մեղավոր էր սխալ զեկուցողը, շուտով «մատաղ կանի» նաև էկոնոմիկայի նախարարին, եթե, իհարկե, մինչ այդ հասցնի վարչապետ մնալ: Մեծ հաշվով, մեղավորների շրջանակը իրենց՝ այդ ձախողակների խմբակ է մտել, և երբ ընտրություններից հետո կքշվեն իրենց իշխանական աթոռներից, սկսելու են իրար ուտել: Այդ ժամանակ կգործադրվի ինքնաոչնչացման անդառնալի մեխանիզմը: Այդ խմբակի համար ապագա կանխատեսումն է սա՝ ինքնաոչնչացման և ինքնակերության գործընթաց, որն իր ավարտին կհասնի մոտ ապագայում, երբ կզրկվեն իրենց քաղաքական ու իշխանական լծակներից: Բայց ամենավատն այն է, որ այս խմբակն իր վարքագծով այնպիսի անդառնալի հետևանքների է հանգեցրել, որ մեր ժողովուրդը դեռ երկար ժամանակ է հիշելու այս 3 տարվա սև էջը: Դրա հետևանքները մենք դեռ երկար ժամանակ ենք փորձելու վերացնել: Երկար ժամանակ է պետք վերականգնվելու ու նաև արդեն այսօր առկա գոյատևման խնդիրները լուծելու համար»,նշեց մեր զրուցակիցը:

Տնտեսագետի խոսքով՝ բոլոր ոլորտներում ողջ խորությամբ համատարած ճգնաժամ ունենք. «Այս ամենը հանգեցրեց նաև նրան, որ այսօր ունենք անվտանգային խնդիրներ, աշխարհաքաղաքական այնպիսի ռիսկեր ու անկայունություն, որը ոչ թե լավ ապրելուն, տնտեսական զարգացմանը կամ աղքատության կրճատմանն է խանգարում, այլ սպառնալիք է մեր գոյատևման համար: Մեր երկիրն ու ժողովուրդը գոյության սպառնալիքի տակ են: Այս ապազգային խմբակն ամեն ինչ արեց հանրային կյանքի բոլոր ոլորտներին առավելագույն հարվածներ հասցնելու համար, այդ թվում՝ անդառնալի հարվածներ: Այո, այսօրվա իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն այսօվա իշխանական ապազգային խմբակն է, բայց ոչ միայն պատասխանատուն ու մեղավորն է, այլև թիվ մեկ սպառնալիքը: Իշխանության ապազգային խմբակը շարունակում է մեր ընդհանուր գոյատևման, անվտանգության թիվ մեկ սպառնալիքը մնալ»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBank