Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իսկ ձեզ այդպիսի ղեկավար պե՞տք է․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմի ու դրա հետևանքների շուրջ մեկնաբանությունների պակաս չկա։ Եվ այդ մեկնաբանությունները շատ հաճախ իրարամերժ ու դավադրապաշտական են թվում, սակայն անհերքելի փաստ է, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, միակ պատասխանատուն են տեղի ունեցած խայտառակության համար։ Երևի թե աշխարհում չկա մի այլ ղեկավար, որ ոչ միայն բուռն քննադատությունների այսպիսի տեղատարափի արժանանա, այլև բազմապիսի որակումների ու պիտակավորման, անեծքի ու հայհոյանքի: Նիկոլը այս հարցում իրոք բացառիկ է։ Այս ամենը վկայում է, որ արժանապատվություն ասվածը խորթ է իշխանությունների համար, քանի որ, եթե նրանք արժանապատվություն ունենային, ապա վաղուց պիտի հեռացած լինեին։ Սակայն բազմաթիվ վիրավորանքներից, մեղադրանքներից ու հայհոյանքներից ամենաշատը Փաշինյանին վրդովեցնում է այն, որ իրեն անվանում են «կապիտուլ յանտ»:

Բայց, անկախ նրա վերաբերմունքից կամ նեղանալուց, փաստ է, որ նրա քաղաքական գործունեությունն այսուհետ փոխկապակցվելու է կապիտուլ յացիայի հետ։ Հենց դրանով է պայմանավորված, որ նախընտրական քարոզչության շրջանակներում նախաձեռնած այցերի ժամանակ Փաշինյանը փորձում է արդարանալ, թե ինքը «կապիտուլ յանտ» չէ, «կապիտուլ յանտը» նախկիններն են, ովքեր տարիներ շարունակ փորձել են Ադրբեջանին անընդհատ զիջումներով խաղաղեցնել, իսկ իրենք ոչ թե մեղադրվող են, այլ մեղադրող։ Այսինքն, այդ անհեթեթությունը միայն հիմա չէ, որ նետվում է դաշտ: Փաշինյանին արդարացնելու նպատակով նրա ու իշխանական շրջանակների կողմից դեռևս պատերազմի ավարտից անմիջապես հետո դաշտ նետվեց այն կեղծ քարոզչական թեզը, թե նախկինները ստորագրել էին հողերը հանձնելու համապատասխան բանակցային փաստաթղթերը, սակայն այնպես են արել, որ հետո այս թեման գցեն Նիկոլի «գրպանը» կամ ջարդեն նրա գլխին, վերջինս մեղք չունի։ Ու հանրության մեջ գտնվեցին, մեղմ ասած, մակերեսային մտածողություն ունեցող մարդիկ, որոնք ցանկացած դեպքում ասում են՝ դե, նախկինները ծախեցին Ղարաբաղը, գցեցին էս «հարիֆի» վրա: Հիմա հասկանանք իշխանական այս թեզի էությունը:

Այն, որ սա կատարյալ անհեթեթություն է, փոքրիշատե գիտակից ցանկացած մարդ հասկանում է: Բայց եթե նույնիսկ ընդունենք, թե նախկիններին հաջողվել է այդ ամենը կազմակերպել տարիներ շարունակ ու հետո Նիկոլի վրա գցել, նշանակում է, որ մենք գործ ունենք «հարիֆի» հետ, ինչպես, ի դեպ, ասում են հենց նիկոլապաշտները։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ դուք իրո՞ք ցանկանում եք երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել «հարիֆի»։ Հազիվ թե ուղեղ ունեցող որևէ մեկը նման բան ցանկանա: Մյուս կողմից՝ եթե ընդունենք դավադրապաշտական, տրամաբանության որևէ նշույլ չունեցող, խելագարության կանխավարկածով առաջնորդվող մոտեցմանը, թե նախկինները բանակցային գործընթացի համատեքստում հողերն արդեն հանձնել, վերջացրել էին, ապա ինչո՞ւ Փաշինյանը պատերազմից առաջ չհայտարարեց, թե՝ ժողովուրդ, հողերն արդեն նախկին իշխանությունները հանձնել են, չենք կարող դրանք պահել, պիտի ստորագրենք:

Ինչո՞ւ զերծ չպահեց պատերազմից, հազարավոր զոհերից ու նույնիսկ բանակցային փուլերում քննարկվող տարածքներից անհամեմատ մեծ կորուստներից։ Ընդունեք, որ իշխանավորների նետած «խայծը», որ կուլ են տվել սակավաթիվ նիկոլապաշտները, աշխատում է հենց իրենց դեմ ու որևէ քննադատության չի դիմանում: Պարզ մանիպուլ յացիա ու «մուտիլովկա» է, ընդ որում՝ սխալ հաշվարկված: Իրականում մեր հանրության մեջ, բարեբախտաբար, ինտելեկտ ունեցող, մտածելու ունակություն ունեցող հատվածը բավականին մեծ է, որոնց հազիվ թե հնարավոր է մոլորեցնել նման պրիմիտիվ քարոզչական խայծերով։

Շատերն են հստակ պատկերացնում այս իշխանության ամբողջական մեղավորությունն ու պատասխանատվությունը, իսկ թե դա ապաշնորհության, անկարողության, դիլետանտության արդյունք էր, թե ուրիշ պատճառներ կային, այլ հարց է։ Հուսանք՝ ժամանակին այդ հարցերի պատասխանները կտրվեն: Բայց միայն այն դեպքում, եթե մեր հանրության մտավոր բարձր հատկանիշներ, խելացի, դատող ու մտածող հատվածի միջոցով հնարավոր լինի Հայաստանն ու հայ ժողովրդին փրկել նիկոլիզմից...

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров