Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Համակարգային կոլապսի առաջ ենք. սա պետական ճգնաժամ է»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանության վարքագիծը, բառապաշարը, բոլոր կարմիր գծերն անցնելու քաղաքականությունը նորություն չէ: Այդուհանդերձ, այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ նշվածները նոր չափաբաժին են ստանում: Ամեն գնով վերարտադրվելու տրամաբանությա՞ն, վախերի՞, թե՞, միգուցե, շուրջ երեք տարվա օրակարգի շարունակությունն է սա: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի հանգամանք է մատնանշում:

«Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները պետք է մեկնաբանել միայն իշխանությունը պահելու մոտիվացիայի համատեքստում: Նա այլ բանով չի զբաղվում: Ուստի բոլոր այցերը, այդ այցերի ժամանակ արված ելույթները և հռետորաբանությունը պետք է դիտարկել միայն այդ համատեքստում: Եթե նա մեծացնում է ատելության խոսքի չափաբաժինը, նշանակում է կա՛մ ինչ-որ բանից նյարդայնացել է և վտանգ է զգացել, կա՛մ էլ ռացիոնալ հաշվարկ է արել, որ ատելության չափաբաժինը մեծացնելով՝ սպասվող ընտրություններում կկարողանա ավելի շատ ընտրազանգված մոբիլիզացնել»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով վերոնշյալ հանդիպումներին, նաև դրանց՝ հիմնականում բեմականացված լինելու վերաբերյալ փաստերին, Դ. Մաթևոսյանը նշեց. «Հանդիպումները քարոզարշավների ժամանակ սովորաբար ունենում են մեդիա դաշտը համապատասխան թեզերով, լուսանկարներով և տեսանյութերով լցնելու նպատակ: Այս տեխնոլոգիան կիրառում են բոլոր քաղաքական գործիչները, և Փաշինյանը բացառություն չէ: Իսկ այն, որ բացահայտվում են հանդիպումների բեմականացման մասին տեղեկություններ, խոսում է իշխող ուժի անկազմակերպվածության և իրավիճակը կառավարել չկարողանալու մասին»:

Խոսելով նաև Ֆրանսիա կատարած այցի մասին՝ փորձագետն ընդգծեց մի քանի նպատակ: «Փարիզյան այցը Փաշինյանի համար թերևս երկու նպատակ է հետապնդում: Առաջին՝ ընտրություններից առաջ ցույց տալ, որ արտաքին աշխարհում նա դեռևս լեգիտիմ է, կարող է Մակրոնի ձեռքը սեղմել, դա լուսանկարել և կերակրել սեփական հանրությանը: Երկրորդը կապված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ: Փաշինյանը Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից հստակ աջակցություն չստացավ և փորձում է օգնության ձեռք ստանալ Ֆրանսիայից: Վերջինս էլ փորձեց պրոհայկական դիրքորոշումները արտահայտելով՝ ամրապնդել իր դիրքերը Ֆրանսիայի հայ համայնքի շրջանում, ինչպես նաև մասնակցություն ունենալ հարավկովկասյան աշխարհաքաղաքական գործընթացներում: Դա Ֆրանսիայի մոտ դժվար ստացվի, քանի որ դա ուզում է միայն Հայաստանը, իսկ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը, յուրաքանչ յուրն իր պատճառներով, ցանկանում է Արևմուտքին հեռու պահել այս գործընթացներից»,-շեշտեց փորձագետը:

Անդրադառնալով հետպատերազմյան այս շրջանին, երբ ամեն օր հայ հասարակությունը շոկի հերթական չափաբաժինն է ստանում, երբ ադրբեջանական զինվորներն անարգել հատում են ՀՀ սահմանը, նոր գերիներ ունենք, կա նաև նոր փաստաթուղթ, իսկ ՀՀ տարածքները սպառնալիքի տակ են, Դ. Մաթևոսյանը նշեց. «Նոյեմբերի 9-ը դեռ չի ավարտվել: Պատճառը հստակ է՝ տարածաշրջանային վերադասավորումները, նոր ուժային հավասարակշռության ստեղծումը դեռ չեն ավարտվել: Խոշոր պետությունների միջև պայքարը շարունակվում է և ավելի թեժանում: Իսկ այս իրավիճակում, երբ փոքր պետությունը պատրաստ չէ իր ուժերը մոբիլիզացնել և պայքարել իր պետականության համար, արդյունքները չեն կարող տարբերվել նոյեմբերի 9-ից: Հայաստանում ուժեղ իշխանության ձևավորումը գուցե հնարավորություն բացի՝ դիմակայելու այս մարտահրավերներին: Բայց սա լինելու է հնարավորություն, և հաջողությունը երաշխավորված չի լինելու»:

Ամփոփելով՝ նա շեշտեց, որ Հայաստանն այսօր բազմաթիվ ոլորտներում ճգնաժամի առաջ է կանգնած: «Սկսած անվտանգությունից մինչև կրթություն համակարգային կոլափսի առաջ ենք: Եթե ավելի ընդհանրացնենք, ապա սա պետական ճգնաժամ է, այսինքն մի իրավիճակ, երբ պետությունը՝ որպես իր տարածքում և բնակչության նկատմամբ իշխանություն և վերահսկողություն ունեցող սուբյեկտ, չի կարողանում իրացնել իր լիազորությունները»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении