Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կորոնավիրուսից մահացածների դիերը նետում են լքված շինության մեջ՝ առանց դուռ ու պատուհան. քաղաքացին ահազանգում է

ԲԼՈԳ

Վանաձորցի Հակոբ Միկոյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Զգուշացնում եմ, նյարդերից թույլ մարդկանց չկարդալ գրածս։
Ինչքան ասեցի լռեմ, բան չասեմ։ Բայց ախր, լռելով խնդիրները չեն լուծվում։
Վերջերս, գործնական առումով, գործընկերներիս հետ այցելել էինք Վանաձորի նախկին շտապօգնության լքված տարածք (այդ վայրը դիտարկում էինք, որպես ապագա անասնաբուժական կլինիկա, կից նաև թափառող կենդանիների համար փոքրիկ կացարան):
Ովքեր չգիտեն, ասեմ, որ այդ վայրին կից նախկինում տեղակայված էին Վանաձորի բժշկական կենտրոնը, ծննդատունը, մորգը նաև՝ արյան կենտրոնը։ Ներկայումս վերը նշվածներից մնացել է միայն մորգը։
Մի խոսքով։ Ուշ ժամ էր, անասնաբույժ գործընկերներիս հետ մտնում ենք այդ լքված շինություն, հեռախոսի լապտերներով լուսավորում, որպեսզի մոտավոր պատկերացում ունենանք՝ ինչ վիճակում է շինությունը և արդյոք հարմար է մեր աշխատանքները կազմակերպելու համար, թե ոչ։ Հենց առաջին իսկ սենյակ մտնելով՝ նկատում ենք հատակին սև պոլիեթիլային մեծ տոպրակ է գցված, մարդու բոյով, տոպրակի բերանը սկոչով փակած, սկոչի տակ էլ թղթի վրա գրված մի կնոջ անուն-ազգանուն, որը հիմա, հասկանալի պատճառներով, չեմ գրում այստեղ...
Նայում ենք իրար երեսի ու չգիտենք ինչ խոսենք։ Անասնաբույժ ընկերս (ում անունը կարիք չեմ համարում այստեղ գրել) ասում է, որ հատակին դրված տոպրակի մեջ հավանաբար դիակ է և հորդորում է, որ տարածքը լքենք։
Շտապ դուրս ենք գալիս տարածքից, ընկերներիս ճանապարհում եմ Երևան, ինքս զանգահարում եմ ոստիկանություն և հայտնում եմ մեր տեսածի մասին, որպեսզի պարզեն ինչ է կատարվում։ Կարճ ժամանակ անց զանգ եմ ստանում։
- Ալո..
-Այո, լսում եմ ձեզ։
-Ոստիկանությունից է...
-Հա, հա, լսում եմ ձեզ, ճշտեցի՞ք, ինչ էր կատարվում էնտեղ:
-Հա, ախպեր, ճշտել ենք, դու ճիշտ էիր, դիակ է էդ տոպրակի մեջ։ Հո ձեռք չե՞ք տվել:
-Չէ, ինչի պիտի ձեռք տայինք... (յանի շատ մի գոհ էի տեսել եմ, հիմա էլ պիտի ձեռք տայի):
-Հա դե լավ ա։ Մորգից են բերել դրել ըտեղ, քովիդով մահացածի մարմին ա, ու էնտեղ մենակ մի դիակ չկա, շատ կա...
Մի պահ սարսափեցի, ինչ լավ է մնացած սենյակներ չենք գնացել։ Հետո մտածում եմ, դե մահացածի համար ինչ տարբերություն, մեկ է հոգին լքել է մարմինը։ Մարմինն էլ շուտով հողի տակ ճիճուների համար կեր է դառնալու...
Բայց դե, չէ, էլի, ուղեղումս չի տեղավորվում, ոնց կարելի է էդ դիկաները բերեն լքված շինությունում հատակին շպրտեն, դուռ պատուհան բաց..., բա որ սոված շուն,կատու մտնեն ու էդ դիակները հոշոտեն։ Թե՞, միևնույնն է, դիակը հարազատին փակ դագաղի մեջ եք հանձնելու, ու հարազատը չի տեսնելու՝ ինչ վիճակում է դիակը ու դրանով դուք ձեզ արխային եք գցել։ Ձեզ դուր կգա, որ ձեր հարազատի կամ հենց ձեր դիակի հետ նույն կերպ վարվեն:
Ասածս ինչ է, կապ չունի զոհված զինվորի դիակ է, թե հասարակ քաղաքացի, ով մահացել է քովիդից։ Անթույլատրելի է անարգել մահացած մարդու ապրած կյանքը իր մահից հետո։ Աբովյանի դեպքում հլա գոնե փակ սենյակ է եղել, բա էս դեպքը ո՞նց կմեկնաբանեք: Կարծում եմ, այս դեպքի համար էլ պատասխանատու մարդիկ պետք է պատժվեն, որ մնացածի համար էլ դաս լինի... Չնայած, ինչ եմ կորցրել, ինչ եմ ման գալիս։
Ուղղակի ասի ասեմ՝ իմանաք, հետո չասեք՝ չեմ ասել»:

Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)