«ՌԴ նախագահը պատրաստ է ԱՄՆ առաջնորդի հետ զրուցել ցանկացած թեմայի շուրջ». Պեսկովը՝ Պուտին-Բայդեն սպասվող հանդիպման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Բայդեն-Պուտին սպասվող հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա, մասնավորապես, նշել է՝ սպասվող հանդիպման ընթացքում Պուտինը պատրաստ է պարզաբանումներ տալ ցանկացած, այդ թվում՝ Բելառուսի թեմայի շուրջ:
Անդրադառնալով ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի տևողությանը՝ Պեսկովը մանրամասնել է, որ այն կտևի այնքան ժամանակ, որքան Պուտինն ու Բայդենը նպատակահարմար կգտնեն:
«Խստորեն նախատեսված ժամանակ չկա»,- ընդգծել է պաշտոնյան:
Ինչ վերաբերում է հանդիպման ժամանակ Ուկրաինայի թեմային անդրադարձին, ապա Պեսկովը չի բացառել նաև դրա քննարկումը:
Մամուլի քարտուղարը, խոսելով հանդիպման ձևաչափի մասին, տեղեկացրել է նաև, որ երկրների առաջնորդները կհաղորդակցվեն ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ, հավանական է, պատվիրակությունների կազմով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, գերտերությունների ղեկավարները ծրագրում են հանդիպել Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում հունիսի 16-ին: