Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փաշինյանը «մերժողից» արագ վերածվեց իրական մերժվածի. հաշտվե՞լ են պարտության մտքի հետ․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը դարձել է օրակարգային։ Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում ոչ մի ղեկավար այսքան ձախողված, այսքան պարտված, այսքան... մերժված չի եղել։ Ճիշտ է, նա շարունակում է կառչած մնալ իր աթոռից, ավելին՝ երազանքներ ունի վերընտրվել, սակայն այս ամենը միայն ցույց է տալիս նրա ու իր թիմի տեսակը: Իրականում հանրությունը նրան սկսել էր մերժել դեռ մինչ չարաբաստիկ պատերազմը, իսկ Նիկոլի պարտված պատերազմից հետո նա փաստացի մերժված է բոլորի կողմից: Դե, բացառությամբ կորցնելիք ունեցող իր թիմակիցներից, բացառապես սեփական ճղճիմ շահերն առաջ մղող որոշ շրջանակների ու հասարակության մի փոքր հատվածի, որին ոչ մի պարագայում ոչինչ բացատրել չես կարող:

Պարզապես չեն հասկանա ու վերջ, նրանց ուղեղները վաղուց են լվացել: Տեսեք, մեր հասարակության հիմքերն ու ինտելեկտուալ հատվածը սկզբից ևեթ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը. երկրի նախկին երեք նախագահները, գործող նախագահը, Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսներն ու հոգևոր դասը, գիտնականները, բուհերը, ազդեցիկ գործարարներ, փաստաբանները, բազմաթիվ բուժաշխատողներ, մանկավարժներ, ազատամարտիկներ, նույնիսկ գլխավոր շտաբը: Թեպետ վերջինիս դեպքում դեռ բազում հարցեր կան: Ժամանակի ընթացքում, երբ թշնամին աստիճանաբար Փաշինյանին նոր զիջումներ է պարտադրում, վերջինիս հրաժարականը պահանջող շրջանակներն ավելի են ընդլայնվում՝ ներառելով շատ լայն հանրային շերտ։ Դրանով է պայմանավորված, որ իր այցերի ընթացքում Փաշինյանը սուր հակազդեցության ու «սյունյաց ողջույնների» է հանդիպում։

Նա Հայաստանի տարածքում շրջում է հարյուրավոր ոստիկանների, թիկնապահների ուղեկցությամբ: Ավելին, իմանալով, որ իր այցերի ժամանակ մարդ չի լինի, նա իր հետ ամեն տեղ շրջիկ խմբեր է տանում, հարակից բնակավայրերից մեքենաներով կազմակերպում մի քանի տասնյակ մարդկանց ներկայություն ու բեմականացումներ կազմակերպում, թե աջակիցներ ունի: Իրականում Փաշինյանին հանրության գերակշիռ մասը որակում է որպես հող հանձնող, կապիտուլյանտ, հողատու, դավաճան։ Մյուս կողմից, ուշագրավ է, որ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ հրաժարվում են Փաշինյանի հետ ցանկացած համագործակցությունից և որևէ դեպքում կոալիցիա չեն կազմելու նրա հետ։ Ավելին, Փաշինյանին արհամարհում են նույնիսկ բանավեճի առումով։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Նիկոլի հետ բանավիճելու առաջարկը:

Երկրորդ նախագահի անունից տեղեկացրեցին, որ «հող տվողի հետ չեն բանակցում», իսկ առաջին նախագահի գրասենյակից էլ հայտարարեցին, որ Լևոն ՏերՊետրոսյանը «ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»։ Ոչ պակաս կտրուկ էր արձագանքել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ նշելով. «Ես կապիտուլ յանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ»: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի հետ բանավիճելուց կհրաժարվեն նաև մյուս իրական ընդդիմադիրները, և եթե կայանա այդ հունիստասնության բանավեճը, ապա Նիկոլն ու իր սատելիտ մի քանի ուժերի առաջին համարները պարզապես «ջան կասեն-ջան կլսեն», իրենք իրենց կոգևորեն: Մի խոսքով, ստացվում է, որ Նիկոլի հետ բանավճի գնացող յուրաքանչյուրը պարզապես նրա «թելն է թելելու», ինչպես նրանք, որոնք այսօր չեն հայտարարում նրա հետ կոալիցիա կազմելը բացառելու մասին:

Մի խոսքով, բոլոր առումներով Փաշինյանն այսօր «իզգոյի» կարգավիճակում է հայտնվել. նրան մերժում են բոլորը, ու շատ հավանական է, որ հիմա հարկ լինի հայտնի երգի բառերը փոխել. «Ես մենակ եմ, մենակ եմ, մենակ եմ»։ Ստացվում է, որ ճակատագրի հեգնանքով 2018 թվականին գլխավոր «մերժողն» այսօր հայտնվել է իսկական ու անվերապահ մերժվածի կարգավիճակում։ Երևի այս գիտակցման պատճառով է, որ Նիկոլն ու իր մի քանի պատգամավորներ իրենց ավելի ու ավելի ջղաձիգ ու սանձարձակ են պահում՝ լրագրողների դեմքին դուռ են շրխկացնում, հեռախոս են գողանում, հիստերիկ հայտարարություններ են անում, որակումներ են տալիս ընդդիմադիր պատգամավորներին, իսկ որ ամենազարմանալին է, խոսում են տղամարդկությունից, չվախենալուց, ճիշտ հայտնի ասացվածքի նման՝ արջն իր ահից է գոռում:

Բայց ամենաբնորոշը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի գրառումն էր: Ի մասնավորի, այն հարցին, թե հնարավո՞ր է փակել օդային եւ ցամաքային ճանապարհները՝ դավաճանների ելքը երկրից չթույլատրելու համար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Ուր էլ փախչեն, փեշերից բռնած՝ բերելու ենք»: Արսեն Թորոսյանն այնպիսի մի գրառում է կատարել, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նրան պետք է պարզապես հեռացներ աշխատանքից: Նա, դիմելով Քոչարյանին, ասել է. «Քեզնից փախչող չկա էս երկրում. քեզնից չենք փախել ոչ 2003-ին ու 2004-ին, ոչ 2007-ին ու 2008-ին ու վստահ եղիր՝ չենք փախչելու նաև 2021-ին»:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Թորոսյանը փաստացի «դավաճաններ» որակումը վերցրել է իրենց վրա, մի կողմ թողնենք, որ մեր երկրի մասին խոսելիս հերթական անգամ քայլողներն ասում են «էս երկիրը», մի կողմ թողնենք «մենք չենք փախել» արտահայտությունը, քանզի բոլորը հիանալի գիտեն, թե երբ ու քանի անգամ է փախել իր շեֆը: Ամենաուշագրավն այն է, որ նա չի էլ հակադարձում Քոչարյանին, թե՝ դեռ իշխանության արի, նոր փեշներիցս բռնած հետ բեր կամ մի թող փախչենք: Այսինքն, փաստացի ընդունում է, որ իրենք արդեն պարտվել են, ուղղակի նոր վարչապետից չեն վախենալու ու չեն փախնելու:

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяются