Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Էլ ի՞նչ պետք է անեն, որ մեր հասարակությունը համոզվի` սրանք ապաշնորհ, ապազգային ու ոչ պետականամետ են»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրում օրհասական վիճակ է: Ունենք թե՛ բարոյահոգեբանական, թե՛ տնտեսական, թե՛ նաև անվտանգային խնդիրներ: Այն համակարգերը, որոնք անհրաժեշտ են առողջ երկիր ունենալու համար, խախտված են: «Փաստի» հետ զրույցում տեսակետ հայտնեց «Մեր տունը Հայաստանն է» դաշինքի պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը:

«Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, հաշվի առնելով գործող իշխանության, մեղմ ասած, իրենց գիծը տանելու համառությունը, երևի ընտրություններին այլընտրանք չունենք: Անպայման պետք է պայքարել այսօրվա ապաշնորհ կառավարությունից ազատվելու համար: Այս իշխանությունը երկիրը խոր անդունդի եզրին է հասցրել: Ժողովրդական խոսքով ասած՝ փոսի մեջ են գցել, բայց քարը դեռ չեն դրել: Եթե իրավիճակը մի քիչ էլ այսպես երկարի, քարն էլ կդնեն, ինչի հետևանքով մենք կկորցնենք մեր պետականությունը, նաև հավատը: Հիմա այն պահն է, երբ պետք է ուժ ու եռանդ ունենանք ու թույլ չտանք այդ քարը դնեն: Միգուցե դժվարությամբ, միգուցե դանդաղ, բայց մագլցելով այդ փոսից պետք է դուրս գանք»,-ասաց Հ. Հակոբյանը:

Նրա խոսքով, եթե այս իշխանությունը վերարտադրվի, շարունակելու է ավելի մեծ ոգևորությամբ երկիրը կործանման տանել :«Այդ դեպքում մեծ արտագաղթ կլինի՝ մեր ժողովրդի լուրջ ու գիտակից հատվածը իշխանության վերարտադրման դեպքում չի համաձայնի ապրել Հայաստանում: Այս իշխանության գործողությունները ազգայինի ոչնչացմանն են տանում: Սա վկայում են այն բոլոր գործողությունները, որոնք անում են մեր կրթական համակարգի, նաև մեր արժեքների հետ: Այլ ճանապարհ չկա. նրանց վերարտադրումը չպետք է թույլ տալ: Վերարտադրման դեպքում մեզ ավելի մեծ աղետներ են սպասվում: Մենք վերջերս եղանք Վարդենիսում: Ես իմ աչքերով եմ տեսել այն, ինչ հիմա կասեմ: Գյուղացին անզեն աչքով տեսնում է թուրքի զինվորին: Հրազենի կրակոցի համար հասանելի տարածքում մեր գյուղացին այսօր ստիպված է կարտոֆիլ ցանել: Այս տեսարանը հոգեպես կոտրում է, տանջում է: Պատկերացրեք մեր գյուղացիների վիճակը, որոնք ոչ թե մեր նման ուղղակի տեսնում են այդ իրավիճակը, այլ մշտապես են այդ սպառնալիքի տակ: Համայնքի ղեկավարներից մեկն ասաց՝ 15 տոննա կարտոֆիլի սերմ է մնացել: Մեկ շաբաթ առաջվա դրությամբ դեռ չէին ցանել, որովհետև չգիտեն՝ այդ բերքը իրե՞նք կհավաքեն, թե՞ ոչ: Շատ ցավալի է սա: Ես չեմ պատկերացնում՝ էլ ի՞նչ պետք է անեն այս իշխանությունները, որ մեր հասարակությունը համոզվի, որ սրանք ապաշնորհ, ապազգային ու ոչ պետականամետ են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Միևնույն ժամանակ Հ. Հակոբյանը նշեց, որ հասարակության մեջ մոլորված, խաբված շերտեր կան, որոնց հետ պետք է խոսել, բացատրել իրողությունը: «Հասկանալի է, քաղաքական ուժերն ունեն իրենց ծրագրերը, յուրաքանչյուրն ուզում է հասնել դրանց, բայց այդ ամենին հասնելուն զուգահեռ պետք է բացատրել ժողովրդին այս փորձանքի բնույթը, այն փորձանքի, որն այսօր պատել է մեր երկիրը: Ես շրջաններում, տարբեր տեղերում մարդկանց հետ զրուցելիս ասում եմ՝ անպայման չէ մեզ ընտրելը, ընտրեք նրան,այն ուժին, որը ձեր սրտին հարազատ է, ում ծրագրերը ձեր մտածելակերպին մոտ են, բայց հասկացեք, որ պետք է ընտրեք մտածելով ու վերլուծելով իրավիճակը, մասնավորապես՝ ինչի միջով անցանք նախորդ 30 տարիներին և ինչի միջով՝ վերջին 3 տարիներին»,-ասաց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, կարևոր է վերահսկել նախընտրական շրջանը, այնպես անել, որ իշխանությունները վարչական ռեսուրս օգտագործելու քիչ հնարավորություն ունենան:«Իսկ ընտրություններից հետո պետք է ցած դնել միջկուսակցական ամբիցիաներն ու ստեղծել արհեստավարժ, գրագետ, խիստ մասնագիտացված կառավարություն: Լուրջ մենեջերներ պետք է լինեն իշխանության մեջ: Մեզ համար առաջնահերթ են բոլոր ոլորտները. եթե ամբողջ շղթայի միջից մի օղակը դուրս է գալիս, ամեն ինչ քանդվում է: Այսինքն, եթե չունենանք գյուղատնտեսություն, չենք ունենալու նաև անվտանգություն, չունենք անվտանգություն՝ չենք ունենալու տնտեսական աճ, ֆինանսական համակարգի կարգավորում:

Մեր փոքր և շատ ու շատ բնական ռեսուրսներից զրկված երկիրը պետք է նաև արժանապատիվ պայմանագրային հարաբերություններ ունենա մեր ռազմավարական գործընկերոջ հետ: Մեր ապագա կառավարությունը պետք է օրը 24 ժամ աշխատի, որ մենք այս անդունդից դուրս գանք, թեպետ անգամ այդ դեպքում հնարավոր չի լինելու կախարդական ֆիլմի պես փոսից միանգամից թռչելով դուրս գալ: Փոսից մենք մագլցելով, ձեռքերն արնոտելով և դժվարությամբ ենք դուրս գալու: Ամենակարևորն այն է, որ ապագա իշխանությունը ժողովրդին համոզի, որ իր ծրագրերն ու ձգտումները ճշմարիտ են: Մեր ժողովուրդը այնպիսի ծանր ժամանակներ է անցկացրել: Այդ դեպքում ևս համբերությամբ կսպասի»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров