Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բժշկական թափոնների վնասազերծումը խիստ կարևոր է՝ հիվանդությունների տարածումը կանխելու համար»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Բժշկական թափոնների վնասազերծման անհրաժեշտությանն անդրադառնալու առիթներ «Փաստը» ունեցել է: Խնդիրը հատկապես սրվել է համաճարակային այս իրավիճակում, երբ քաղաքացիներից շատերը բուժում են ստանում տան պայմաններում, իսկ հետո բժշկական օգտագործված պարագաները սովորական աղբի հետ նետում աղբամանը: Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ «Civil Voice» ՀԿ-ն առաջիններից է, որ բարձրաձայնել է բժշկական թափոնների խնդրի մասին, հատկապես կորոնավիրուսային համաճարակի պայմաններում:

«Օրերս տեղեկացանք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնը թափոնների վնասազերծման ծրագիր է ներկայացրել և նախատեսվում է հանրային քննարկում՝ բժշկական թափոնների վնասազերծման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Մեր կազմակերպության մեկ այլ անդամի հետ ներկա եղանք հանրային քննարկմանը: Նախ` ասեմ, որ սա խրախուսելի նախագիծ է: Տեսեք՝ Էջմիածնում կա մի կազմակերպություն, որը զբաղվում է բժշկական թափոնների վնասազերծմամբ, բայց խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե բժշկական ամենատարբեր կենտրոններից թափոններն ինչպե՞ս են տեղափոխվում այնտեղ և ինչպե՞ս են դրանք վնասազերծվում: Որևէ տեղ այս մասին տեղեկատվություն գտնել չկարողացանք, մասնավորապես՝ թե ինչպես և ինչ պայմաններում է այս կազմակերպությունն աշխատում: Չնայած ասեմ, որ հանրային լսման մասնակիցներից ոմանք հավաստիացրեցին, որ վնասազերծումը բավականին լավ է արվում: Միևնույն ժամանակ խոսվեց այն մասին, որ ծախսատար գործընթաց է թափոնների տեղափոխումը: Բացի դա, կարևոր է նաև հասկանալ՝ արդյո՞ք բժշկական բոլոր թափոններն են տեղափոխվում այդ կազմակերպություն, ի՞նչ ձևով է դա արվում, ի՞նչ մեքենաներով, արդյո՞ք ամեն ինչ անվտանգ է: Այս առումով հրաշալի գաղափար է, որ բժշկական կենտրոնը սեփական թափոնների վնասազերծման գործընթացը ցանկանում է իր ձեռքը վերցնել: Սա անելու համար պետք է բերվեն նորագույն սարքավորումներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Նշում է, որ հանրային լսումն անցկացվել է Աջափնյակի համայնքապետարանում: «Հանրային լսմանը ներկա էր համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգորի Պապյանը, որի առաջին հարցը հետևյալն էր՝ արդյո՞ք վնասազերծման մեթոդները որևէ կերպ չեն վնասելու շրջակա միջավայրին: Եղան մեկնաբանություններ բժշկական կենտրոնի ներկայացուցչի կողմից, բայց, իհարկե, շատ հարցերի պատասխան կտրվի, երբ հստակ լինի, թե ինչ սարքավորումներով է կատարվելու այդ գործընթացը: Հաջորդ լսումներին արդեն կստանանք նաև այս հարցերի պատասխանները, երբ ներկայացվեն մեխանիզմները և սարքավորումները»,ընդգծում է մեր զրուցակիցը: Հավելում է՝ նախկինում բժշկական կազմակերպություններից յուրաքանչյուրն ինքը սեփական տարածքում վնասազերծում էր իր թափոնները, ավելի փոքր բժշկական հաստատությունները տեղափոխում էին իրենց թափոնները մեծ հիվանդանոցներ:«Հիմա դա չկա, և հարց է առաջանում, թե ինչպես են բժշկական կենտրոնները վնասազերծում իրենց թափոնները, կամ էլ որքանով է անվտանգ դրանց տեղափոխումն Էջմիածին»,-նշում է բնապահպանը:

Ադամյանի համար այս հանրային լսման ժամանակ ամենատարօրինակը մեկ հանգամանք է եղել: «Հանրային քննարկմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, մենք՝ որպես ՀԿ-ի ներկայացուցիչներ, բայց առողջապահության նախարարությունը չէր բարեհաճել գալ լսմանը, որն ամենից շատ իրեն պետք է «հետաքրքրեր»: Մեզ ասացին, որ նախարարության ներկայացուցիչը ներկա կլինի հաջորդ քննարկմանը, բայց անկեղծ ասած, դա շատ մեծ հարց է, ամեն դեպքում մենք ներկա ենք գտնվելու հետագա բոլոր լսումներին: Ի վերջո, բժշկական այս կենտրոնի տարածքում թափոնների վնասազերծման գործընթացը պետք է վերահսկեն բնապահպանության և ընդերքի, առողջապահության տեսչական մարմինները, ինչու ոչ, նաև մասնագիտացված ՀԿ-ները: Սա շատ լուրջ խնդիր է»,-ընդգծում է Ադամյանը՝ շեշտելով, որ բարձրաձայնել է այն մասին, որ հատկապես տան պայմաններում բուժվող մարդկանց դեպքում ի հայտ եկող բժշկական թափոնները միախառնվում են կենցաղային սովորական աղբին և հայտնվում աղբավայրերում:

«Մենք ամեն օր լսում էինք՝ համաճարակ է, ձեռքերը ախտահանեք, դիմակներ դրեք, բայց արդյունքում բժշկական թափոնները հայտնվում են կենցաղային աղբի մեջ: Սա աբսուրդային իրավիճակ է: Թափոնների վնասազերծման խնդրով պետք է առաջինն Առողջապահության նախարարությունը զբաղվեր: Ի վերջո, թռչունների ու կրծողների միջոցով վարակը կարող է տարածվել, սրանից ապահովագրված չենք»,-ասում է Ադամյանը:

Լավագույն տարբերակն այն կլինի, որ բոլոր մեծ բժշկական հիմնարկներն իրենց տարածքում ստեղծեն թափոնների վնասազերծման կենտրոններ: «Սա Խորհրդային Միության սխեման է, ես Ամերիկան չեմ բացահայտում: Փոքր բժշկական կենտրոնները, պոլիկլինիկաներն իրենց թափոնները կարող են տեղափոխել մեծ կենտրոն, որտեղ դրանք կվնասազերծվեն: Այս սկզբունքը կարող է գործել թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի դեպքում: Այս գործընթացում պետք է ներգրավվեն համաճարակաբանները, բարձրաձայնեն խնդիրները, լուծումներ առաջարկեն: Թափոնների տեղափոխումը մի տեղից մյուսը պետք է շատ քիչ լինի կամ էլ բացառվի, անգամ տեղափոխումն իր մեջ վտանգներ է պարունակում: Թափոնների վնասազերծման ողջ գործընթացը պետք է լինի Առողջապահության նախարարության հսկողության ներքո, մինչդեռ այս խնդրով կազմակերպված հանրային քննարկմանը որևէ մեկը չի ներկայանում՝ հարցերին պատասխանելու համար: Սա ի դեպ, առաջին դեպքը չի, այս նախարարությունն իրեն այս կերպ էր դրսևորում դեռևս նախորդ կառավարության օրոք»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!