Երևան, 28.Հուլիս.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Օդորակիչներ. տպարանից մինչև մեծ մասսայականություն․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օդորակիչների՝ կոնդիցիոներների պատմությունը սկսվել է 19-րդ դարից: 1815 թվականն է համարվում օդորակման սկիզբ, և հենց այդ ժամանակ է բրիտանական արտոնագիր տրվել Ֆրանսիայի բնակիչ Ժան Շաբանի ստեղծած «Օդորակման և ջերմաստիճանի վերահսկման եղանակ բնակարանային և այլ շենքերում» սարքին: Իհարկե, այդ սարքը տարածում չի գտել, իսկ արդեն 1902 թվականին Ուիլիս Քերրիերը ստեղծել է էլեկտրական օդորակիչ: Բրուքլինի տպարանում տեղադրված օդորակման համակարգը եղել է առաջինը, դա մշակել է Ուիլիսը:

Բանն այն է, որ տպագրման որակի վրա մեծապես ազդում են խոնավությունը և օդի ջերմաստիճանը, որոնք անընդհատ փոխվում են, այդ իսկ պատճառով էլ այդ ձեռնարկությունում տեղադրվել է օդորակման համակարգ: Հետագայում Քերիերին հաջողվել է ստեղծել այնպիսի օդորակիչ, որը ունակ է խոնավությունը իջեցնել մինչև 55% -ի, ինչպես նաև պահպանել կայուն ցածր ջերմաստիճան:

Նա իր այդ սարքին տվել է «Օդի մշակման սարք» անվանումը: «Օդորակում» տերմինը առաջին անգամ առաջարկել է Ստյուարտ Կրամերը 1906 թվականին: Հետագայում հենց այդ անվանումն էլ ստացել են նման սարքերը՝ օդորակիչները: 1915 թվականին Ուիլիս Քերիերը իր մյուս ընկեր ինժեներների հետ ստեղծել է սեփական ընկերությունը՝ «GarnerEngineering Cо.»-ն, որը հետագայում վերանվանվել է «Carrier»-ի (Քերիեր): «Carrier»- ը այսօր էլ օդորակիչներ արտադրող առաջատար ընկերություններից է: Օդորակիչների համաշխարհային ամբողջ ծավալի արտադրության 12 % -ը արտադրում է հենց այդ ընկերությունը:

Հին օդորակիչներում և սառնարաններում առկա են եղել թունավոր գազեր (ամոնիակ և մեթիլ քլորիդ), որոնք վտանգ են ներկայացրել կյանքի համար արտահոսքերի դեպքում: «General Electric» ընկերությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, 1930 թվականին թողարկել է նոր օդորակիչ (սպլիտ- համակարգ): Այդ օդորակիչում կոմպրեսորային և կոնդենսատորային սարքերը նախատեսված են եղել տեղակայել ոչ թե օդորակման ենթակա կառույցի ներսում, այլ դրսում: 1930 թվականին «C&C» ընկերությունը ստեղծել է առաջին 370 վտ հովացման հզորությամբ օդորակման համակարգը ավտոմեքենաների համար, որ տեղադրվել է «Cadillac» տիպի ավտոմեքենաներում:

1928 թվականին առաջին անգամ առաջարկվել է որպես սառնագենտ օգտագործել դիֆտորմոնոքլորմեթանը: Այդ նյութը, որն անվտանգ է թե՛ մարդկանց առողջության և թե՛ մթնոլորտի համար, առաջարկողը եղել է Թոմաս Միգլդեյ կրտսերը: Հետագայում օդորակիչ սարքի բարելավման աշխատանքներին նպաստել է միկրոէլեկտրոնիկայի և կիբերնետիկայի զարգացումը: Օրինակ՝ 1978 թվականին թողարկվել է միկրոպրոցեսորային կառավարման առաջին օդորակիչը: Կոմպրեսորը նոր ձևով կառավարելու գաղափարը՝ կոմպրեսորի աշխատանքը հաճախականությունը փոխելով, առաջարկել է «Toshiba» ընկերությունը 1980-ականներին:

Հետագայում կոմպրեսորային կառավարման այս եղանակը կոչվել է ինվերտորային: Ինվերտորային վերահսկումը կրճատել է էներգիայի սպառումը 30 %-ով: 1982 թվականին հորինվել է «VRF համակարգը», որտեղ համատեղվում են կենտրոնացված օդորակման և սպլիտ համակարգերի բոլոր առավելությունները: Նորամուծությունների առաջացման շնորհիվ սպառողը հնարավորություն է ստացել ճկուն կերպով կարգավորել ջեռուցման և հովացման ռեժիմները նույն տարածքում նույն սարքով:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Անջատել և թռել են«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի». Թուրքիայի խորհրդարանի նախագահՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անուններըԹշնամին 1 դիրք վերցրել է. 3 զոհ ենք տվել. տղաները կարողացել են դիրքը հետ վերցնել ՊՆ նոր հաղորդագրություն տարածեցՀՀ ԱԳՆ-ն հաստատել է կրակի դադարեցման մասին համաձայնությունը Կրակը երկուստեք դադարեցված է Ինչ իրավիճակ է ՏավուշումՁեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակիչի հաղթողներն են Denovo Sciences և Zoomerang ստարտափները Բաքուն կոչ է անում Երեւանին Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է ԿութումԲաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանելՊետք է հիմնովին քանդվեն ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Նժդեհի հուշարձանները. Ռուս վերլուծաբանԱվազակային հարձակում՝ ԱրմավիրումԻ՞նչ պիտի տար Նիկոլը, որ չի տալիսՄոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ՊՆ նախարարներըԱդրբեջանը փորձել է ճեղքում իրականացնել Ալ լճերին հարակից գյուղերի ուղղությամբԻնչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում ՊՆ նոր հայտարարություն տարածեցԱմբողջ գիշեր «պուլիմյոտից» կրակել են. Գեղամասարի համայնքապետ Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներինԲայրամովն ու Զարիֆը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում. ՄԻՊ Արծրուն Հովհաննիսյանը խոսեց Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՊՆ«Հրապարակ »Ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտից սկսել են ինտենսիվ հրաձգությունԱդրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՊՆ«Հրապարակ».Լրագրողներն ԱԺ նախամուտքից առաջ կարող են գնալ միայն , եթե որեւէ պատգամավոր անցագիր իջեցնի«Հրապարակ».Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը «Հրապարակ».Ընդդիմադիրները համաձայնության չեն կարողանում գալ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի հարցումՍաուդյան Արաբիան «կարմիր ցուցակի» երկրներ այցելած քաղաքացիներին կարգելելի 3 տարի լքել թագավորությունըՊեսկովը բացառում է Թուրքիայի հետ գործարքը Ղրիմը և Հյուսիսային Կիպրոսը փոխադարձաբար ճանաչելու տարբերակովՕձուն համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելուՖիլիպ Կիրկորովը հարձակման զոհ է դարձել Նյու Յորքում (տեսանյութ)Վիեննան դեմ է Թուրքիայի մասնակցությանը ԵՄ պաշտպանական ու անվտանգության քաղաքականությանըՍտամբուլի կենտրոնում փոխհրաձգություն է եղել. երեք հոգի սպանվել էԱվազակային հարձակում Էջմիածնում. Խանութից խոշոր չափի գումար են գողացել, աշխատակցուհին հիվանդանոց է տեղափոխվելՈւլտրակարճ կիսատաբատ, սլացիկ կազմվածք․ Էմմին՝ նավի վրաՀիմնարար խնդիր է, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր. ՄԻՊՀրապարակվել են Աշոտ Բոլյանի սպանության կազմակերպիչների անունները. նրանցից երկուսը հայ ենԽոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գեղի գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes G63-ն ու Mercedes C180-ըՏեղեկություններ կան, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է (տեսանյութ)Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար. նոր փոփոխություններԻրանում երկու ադրբեջանցու դատապարտել են մահապատժիԱրարատում խորթ հայրը 1.5 տարեկան երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ ու հարվածներ հասցրել. փոքրիկը մահացել էԳեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երկու անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց