Բոլոր օրենքով գողերը լքել են Ուկրաինան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիս ամսին քրեական հեղինակությունների դեմ պատժամիջոցներ կիրառելուց հետո բոլոր 34 օրենքով գողերը հեռացել են Ուկրաինայից: Այս մասին հայտարարել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:
«Նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի՝ օրենքով գողերի և հանցագործ աշխարհի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների մասին որոշման կատարման մասին զեկույցը: Տարեսկզբին երկրում եղել է 34 օրենքով գող, այսօր այդ թիվը զրո է»,-ասել է Դանիլովը:
Նրա խոսքերով, Նեզալեժնայայում 111 քրեական հեղինակություններ են եղել՝ այլ «կոչումներով», այժմ երկրում մնացել են 42-ը, որոնց առնչությամբ ընթանում է արտաքսման ընթացակարգ:
«Այսօր 111-ից մնացել են 42-ը, որոնց մասով մեր երկրից վտարելու կարգը շարունակվում է: Եվս 36-ն արդեն գնացել են իրենց նախընտրած վայրը, 33-ը գտնվում են հետաքննության մեջ»,-ավելացրել է նա: