Ե՞րբ ես դու ավելի անկեղծ եղել, հայ մարդ, ի՞նչ եղավ քո հետ, հայ մարդ, ո՞վ ես դու դառել, հայ մարդ...
ԲԼՈԳՈւ՞ր ես, մարդ Աստծո...
Եթե 2016 թվականի նոյեմբերին պարզվեր, որ Ապրիլյան պատերազմում զոհված տղերքի դիակները արդեն 7 ամիս պահվում են այնպես, ինչպես պահվում էին այս պատերազմից հետո զոհված տղերքի դիակները, դու՝ հայ մարդ, ի՞նչ կանեիր:
Դու կկազմակերպեիր ընդվզում նախկին իշխանության դեմ, քո աստղերը կհագնեին այդ պարկերից և ֆոտոսեսիաներ կանեին ու հոգեբանական գրոհ կսկսեին բոլոր այն լրատվամիջոցները, որոնք այսօր լուռ են:
Դու՝ հայ մարդ, մոմավառություններ կկզմակերպեիր և կպահանջեիր այն ժամանակվա Առողջապահության, Պաշտպանության ու ԳՇ պետերի հրաժարականները:
Դու կողջունեիր հերթական ՊՊԾ գնդի գրավումը և 3, 13, կամ նույնիսկ 133 ոստիկանի գնդակահարությունը:
Դու ինչ ասես կանեիր հայ մարդ... Իսկ հիմա գինի ես վայելում:
Ե՞րբ ես դու ավելի անկեղծ եղել, հայ մարդ: Երբ քեզ պատերով էիր տալիս Մանվելի նկուղներում «հայտնաբերված» տուշոնկաների ժամանակ, թե երբ լռում ես պետական նկուղներում գետնին տոպրակների մեջ լցրած հերոս տղերքիդ տեսնելով...
Ի՞նչ եղավ քո հետ, հայ մարդ...
Ո՞վ ես դու դառել, հայ մարդ...
Մնացե՞լ ես դու մարդ արդյոք, հայ մարդ...
Ռուբեն Մխիթարյան