Ջերմուկ քաղաքի սկզբնամասում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը գիտակցության չգալով մահացել է
SOCIETYՀայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հունիսի 4-ին Ջերմուկ քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով քրեական գործ է հարուցվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ГАЗ 2401»-ը վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, 72-ամյա Խաչիկ Մարգարյանը, իսկ «Nissan Patrօl»-ը վարել է Ջերմում քաղաքի բնակիչ, 33-ամյա Սամվել Խաչատրյանը:
Նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Խ. Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 10 հասցեի դիմաց բախվել են Սամվել Խաչատրյանի վարած Nissan Patrօl մակնիշի և Համիկ Մարգարյանի վարած ГАЗ 2401 մակնիշի ավտոմքենաները։
Բախման հետևանքով Nissan-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ 2410-ը վերածվել է մետաղե ջարդոնի։