«Մեր երկիրը կործանվում է մեր աչքի առաջ». Թրամփը քննադատել է Բայդենին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կարոլինա նահանգում Հանրապետական կուսակցության միջոցառման ժամանակ իր աջակիցների առջև ելույթում նշել է, որ 2020-ի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով` երկրի ղեկավար է դարձել դեմոկրատ Ջո Բայդենը, «կեղծված» են եղել:
Ինչպես նշում է cbsnews.com-ը, իր խոսքում միլիարդատերը քննադատել է գործող ղեկավարին ներգաղթի, տնտեսության և արտաքին քաղաքականության ոլորտներում գրանցած արդյունքների համար:
«Մեր երկիրը կործանվում է մեր աչքի առաջ»,-ասել է Թրամփը:
Վերջինս քաղաքական դաշտ վերադարձի ակնարկ է արել` ասելով, որ «2024-ին մեծ անհամբերությամբ է սպասում» և որ այժմ «կենտրոնանալու է միջանկյալ ընտրությունների վրա»:
«Ամերիկայի գոյատևումը կախված է յուրաքանչյուր մակարդակում հանրապետականներ ընտրելու մեր ունակությունից` սկսած հաջորդ տարի կայանալիք միջանկյալ ընտրություններից», - ասել է Թրամփը: