Պակիստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորներինը՝ մոտ 70-ի
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորներինը՝ մոտ 70-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական ARY News հեռուստաալիքին։
Տեղական GEO TV-ի տվյալներով` վթարի հետևանքվ տուժել է շուրջ 100 մարդ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Պակիստանի հարավային Սինդհ նահանգում երկու նացք բախվել էին միմյանց։ Վթարը տեղի է ունեցել Սինդի հարավային նահանգի Գոթքի քաղաքի շրջանում: Գնացքներից մեկը դուրս է ընկել ռելսերից, ինչից հետո դրան է բախվել երկրորդ շարժակազմը:
Ոստիկանության ներկայացուցիի հայտնած տվյալներով՝ տեղի բնակիչները, փրկարարները և ոստիկանությունը վիրավոր ուղևորներին և զոհվածների մարմինները տանում են մերձակա հիվանդանոցներ: Այս պահին փրկարարական գործողությունը շարունակվում Է: Պատահարի պատճառնեը չեն հայտնում:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ ցնցված է Սինդհում երկու գնացքների բախումից և կարգադրել է հետաքննել երկրի երկաթուղային անվտանգության խնդիրները: