Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես Նիկոլ Փաշինյանը դարձավ կապիտուլյացիայի խորհրդանիշ․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմում Նիկոլ Փաշինյանի խայտառակ պարտության հետևանքները, ըստ ամենայնի, իրենց շատ երկար զգալ կտան: Հասկանալի է՝ հիմա շատ վաղ է խոսել Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծման մասին։ Այնուամենայնիվ, ուշագրավ է, որ 1994 թվականի զինադադարից հետո բանակցային գործընթացի անընդհատությունն ապահովվել է, ուղղակի այլ հարց է՝ այդ բանակցությունները գոհացուցիչ են եղե՞լ, թե՞ ոչ։

Ընդ որում, ամենակարևոր արձանագրումներից մեկը, ինչն առաջ են քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցային օրակարգում, այն է, որ իրենց համար անընդունելի է հակամարտության ուժային լուծումը։ Եվ այս դրույթն ամփոփված էր հակամարտության կարգավորման ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառելու վերաբերյալ սկզբունքի շրջանակներում։ Բայց հարցն այն է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը հնարավորություն ստացավ Արցախի նկատմամբ ուժի կիրառման դիմել ու դրա արդյունքում հայկական կողմին ստորացուցիչ պայմաններ պարտադրել։ Խոսելով այս մասին՝ մուտք ենք գործում մի դաշտ, որտեղ արտացոլվում են հայկական կողմի սխալներն ու բացթողումները նախևառաջ դիվանագիտական հարթության մեջ, իսկ ապագայի հետ կապված մեր ռազմավարությունը կազմելու գործում բազմակողմանի ու խորը վերլուծության կարիք կա։

Առաջին հերթին՝ նկատի ունենանք, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց բանակցային գործընթացը սեփական կետից սկսելու պատրաստակամության մասին։ Դրանով նա փաստորեն հրաժարվեց դիվանագիտության դաշտում հայկական կողմի ունեցած որոշակի ձեռքբերումներից։ Խոսքը մասնավորապես Ապրիլ յանից հետո Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունների մասին է, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը։ Եվ պատահական չէր, որ նման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը տեղ էր գտել միջնորդների հայտարարություններում, որպեսզի բացառվի հնարավոր էսկալացիան, ու հակամարտությունը կարգավորվեր միայն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։

Բայց Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից հետո հետաքննության մեխանիզմների կարևորության հարցը դուրս մղվեց օրակարգից ու, հետևաբար, նաև միջնորդների բառապաշարից։ Իսկ երբ արդեն հետագայում այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդդիմադիրների բուռն քննադատություններից հետո որոշեց հիշել այդ պայմանավորվածությունների մասին, արդեն բանակցությունների գնացքը գնացել էր։ Այդպիսով, Ադրբեջանը հիմքեր էր նախապատրաստում անարգել ագրեսիայի դիմելու համար։ Միևնույն ժամանակ Փաշինյանի իշխանությունն, ըստ էության, անտեսեց Ադրբեջանի կողմից եկող ռազմական սպառնալիքը։ Մինչ Ադրբեջանը իր բոլոր հնարավորություններով պատերազմի էր պատրաստվում, Հայաստանի ղեկավարությունը մեր հասարակությանը նախապատրաստում էր խաղաղության և կեղծ խաղաղասիրության քարոզ էր նախաձեռնում՝ բթացնելով արտաքին վտանգի նկատմամբ զգոնությունը։

Այնինչ, պետք էր ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործել Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքներին դիմագրավելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն աշխատանքներ տանել հանրության շրջանում, այլև դաշնակիցների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ հետևողական քայլեր ձեռնարկել։ Բայց հեռանկարային առումով մեկը մյուսի հետևից ոչ կշռադատված (չհասկանալով, թե դիտավորյալ, այլ քննարկման հարց է) քայլերի արդյունքում Փաշինյանը խաթարեց Հայաստանի հարաբերությունները մեր հիմնական դաշնակից երկրի՝ Ռուսաստանի հետ ու, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ գործ հարուցելով, հեղինակազրկեց անվտանգային այդ կառույցը։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանն իր հախուռն գործելակերպով առիթ տվեց, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության աչքում լեգիտիմացնի իր ռազմական ագրեսիան։ Արդյոք պատահակա՞ն էր, որ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ընթացքում միջնորդ երկրները նրա գործողությունները դատապարտող որևէ հայտարարությամբ կամ կոչով հանդես չեկան, միանշանակ՝ ոչ:

Ըստ էության, միջազգային հանրությունը ցույց տվեց, որ առնվազն դեմ չէ ուժի կիրառմանը։ Պատճառն այն է, որ Փաշինյանը բանակցությունները հասցրել էր մի կետի, որից հետո պատերազմը համարվում էր անխուսափելի։ Եվ նույնիսկ անձամբ Փաշինյանն է անցյալ տարվա դեկտեմբերին իր հարցազրույցներից մեկում խոստովանել պատերազմի անխուսափելիության մասին։ Դրանով Փաշինյանը փաստացի ընդունում էր, որ նախքան ռազմական դաշտում պարտվելն ինքը խոշոր պարտություն է կրել դիվանագիտության դաշտում՝ թույլ տալով հակառակորդին անարգել դիմել զենքի ուժին։ Դա էլ քիչ չէ, հիմա Փաշինյանը իներցիայով հակառակորդին զիջումներ է կատարում մեկը մյուսի հետևից։ Ի դեպ, այստեղ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները Փաշինյանի իշխանության գալուց առաջ հայտարարում էին, որ արտաքին ուժերն իրենց թույլ չեն տալիս պատերազմ սանձազերծել և փակ դռների հետևում ճնշում են գործադրում իրենց վրա, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը։

Իսկ հիմա պարզապես սարսափում են այն մտքից, որ Փաշինյանն առաջիկա ընտրություններում կորցնելու է իշխանությունը: Այստեղ հարկ է հիշել 2018 թ. մայիսի 28-ին Փաշինյանի՝ Սարդարապատում ունեցած ելույթի այն հատվածը, թե մենք հաղթել ենք ու հաղթելու ենք այն դեպքերում, երբ ՈՐՈՇԵՆՔ հաղթել։ Սա արդյո՞ք նշանակում է, որ Փաշինյանը բավական ջանք չի գործադրել հակառակորդին հաղթելու ուղղությամբ, կամ, իր իսկ խոսքերով ասած, հաղթելու որոշում չենք ունեցել։ Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, իշխանափոխությունից հետոն... Իսկ հիմա Փաշինյանը ասոցացվում է պարտության հետ, նա այդ պարտության առաջին մեղավորն ու պատասխանատուն է, նա կապիտուլ յացիայի սիմվոլն է, և երկրի ապագան կապել նրա հետ նշանակում է նոր կապիտուլ յացիայի ենթարկել երկիրը։ Մնում է սպասել ևս 12 օր՝ հասկանալու, թե մեր երկրի ապագայի հանդեպ անտարբեր, սառը դատելու և ընդհանրապես դատելու ունակությունից զուրկ քանի քաղաքացի կգտնվի, որ Փաշինյանին ձայն տա։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ)