Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այս ընտրությունները ճակատագրական են լինելու»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, թեժ քարոզարշավ է լինելու, որովհետև այս ընտրությունները տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից:

«Վերջին 30 տարիներին այսքան հակադիր բևեռներ երբևիցե չեն եղել: Բոլորն էլ հասկանում են, որ այստեղ զուտ քաղաքական տեսակետների, քաղաքական կամ գաղափարական պայքար չէ: Այստեղ, ըստ էության, լինել-չլինելու պայքար է. մի կողմից՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ եթե պարտվի, ինքն ու իր թիմը հայտնվելու են համապատասխան վայրերում. դատարաններում են փորձելու արդարանալ: Մյուս կողմից՝ եթե պարտվի ընդդիմությունը, ապա ընդդիմությանն աջակցող էլեկտորատի համար դա պետության վերջն է լինելու:

Ինչու, որովհետև այդ հատվածի պատկերացումներում կա այն գաղափարը, ըստ որի, եթե հունիսի 20-ին Փաշինյանը վերարտադրվի, ապա, կարելի է ասել, կվերարտադրվի Հայաստանի կործանման, ոչնչացման գործընթացը: Այս իմաստով Հայաստանում ընդդիմությունը կամ իշխանությունը երբևէ չեն համարել, որ պայքարը կյանքի և մահվան միջև է, ինչը չենք կարող ասել այս ընտրությունների համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարծում եմ, որ այս ընտրությունների կարևորությունը շատ ավելի նշանակալի է, քան նախորդներինը: Այս ընտրությունները ճակատագրական են լինելու, ինչը միանշանակ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով քարոզարշավի մեկնարկին ու քաղաքական ուժերի վարքագծին՝ Ե. Բոզոյանը դիտարկեց իշխանության բառապաշարը. «Այդ բառապաշարին մենք ծանոթ ենք դեռ 2018 թ.-ից սկսած: Ըստ էության, այս առումով ոչինչ չի փոխվել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս քարոզարշավում նման բառապաշար էր օգտագործվելու իշխանության կողմից: Եվ հատկապես նախընտրական արշավում այդ բառապաշարը ավելի է կոշտանում, ինչը ևս սպասելի էր: Հիշենք նաև, որ նույն 2018 թ.-ից Հայաստանում ուժեղ հակաքարոզչություն է եղել:

Հիշենք հայհոյախառն ձևակերպումներով գրառումները, երբ ֆեյսբուքյան ինչ-որ շրջանակներ հարձակվում էին ցանկացած այլընտրանքային խոսքի վրա: Նախընտրական արշավի ժամանակ դա կրկնապատկվելու, եռապատկվելու է, որովհետև հասկանալի է նաև հետևյալը. եթե նախկինում Փաշինյանն իշխանության կորստի խնդիր չուներ, ապա այսօր ռեալ դրված է իշխանության կորստի հարցը. իր համար դա կյանքի և մահվան հարց է, ու հաշվի առնելով այդ հանգամանքը՝ որևէ կարմիր գիծ չի լինելու, ինչպես չկար նաև նախկինում, երբ այսօրվա իշխանության ներկայացուցիչները նախկին իշխանության ներկայացուցիչների տների դիմաց անգամ դագաղներ ու ծաղկեպսակներ էին դնում»:

Ինչ վերաբերում է վերոնշյալ բառապաշարի ու 2018 թ. տեխնոլոգիաների ազդեցությանն արդեն այսօր՝ քաղաքագետը նկատեց. «Վերջին ամիսների, նաև վերջին շաբաթների ընթացքում տեսնում ենք, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրում, թեպետ նրա վարկանիշը կտրուկ անկում էր ապրել դեռ մեկ-երկու տարի առաջ: Համաճարակի ժամանակ այդ վարկանիշը ավելի մեծ անկում ապրեց: Ավելի վաղ՝ 2018 թ. ապրիլին, նրա վարկանիշը մոտ 80-90 տոկոս էր, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստացավ 80 տոկոս, իսկ ընդամենը մի քանի ամիս հետո՝ 2018թ. խորհրդարանական ընտրություններին, 70 տոկոս ստացավ:

Վարկանիշը կամաց-կամաց իջնում էր նաև սոցիալական ու տնտեսական չլուծված հարցերի ֆոնին, իսկ պատերազմի արդյունքներից հետո վարկանիշն այս պահի դրությամբ, ըստ իս, նվազել է՝ հասնելով մինչև 25-30 տոկոսի: Իմ պատկերացմամբ, նա 25-30 տոկոսից ավելի ձայն չի ունենալու, որովհետև հասարակության ճնշող մեծամասնությունը՝ մոտ 70 տոկոսը, կտրականապես մերժում է իրեն, և, ըստ էության, փորձում է այլընտրանք գտնել: Վերջին շաբաթների նախընտրական գործընթացները ցույց են տալիս, որ եթե նախկինում կար վերոնշյալ այլընտրանքի բացակայությունը, ապա վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում արդեն ակնհայտորեն երևում է, որ այլընտրանքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է»:

Քաղաքագետը շեշտեց, որ այս պահի դրությամբ, ամեն դեպքում, դժվար է գնահատել վարչական ռեսուրսի ազդեցության հնարավորությունը. «Այո, կայուն իշխանության դեպքում վարչական ռեսուրսը հնարավոր է ամբողջությամբ օգտագործել, բայց կիսաքանդված, վարկաբեկված իշխանության համար այն օգտագործելը շատ դժվար է: Միևնույն ժամանակ, անկախ ամեն ինչից, անկախ քանդված լինելու հանգամանքից, Հայաստանում կա կենտրոնական իշխանություն, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է: Իհարկե, օրինակ՝ Սյունիքում վարչական ռեսուրս օգտագործելը բավականին բարդ է, բայց պետք է հաշվի առնենք, որ ուժային կառույցներն իր վերահսկողության տակ են: Իրականում շատ հակասական վիճակներ են:

Երևանում հանրային կարծիքն ակնհայտորեն ընդգծված ընդդիմադիր է Նիկոլ Փաշինյանին, բայց կան վարչական տարածքներ, որտեղ, անկախ նրանից, թե այդ պահին ով է իշխանության ղեկին, իշխանությունն այդտեղ միշտ ուժեղ է եղել: Մեծ հաշվով, վարչական ռեսուրսի էֆեկտիվության գործակիցը պարզ կերևա միայն ընտրության օրը: Մենք միայն ընտրության ժամանակ կիմանանք, թե որքան է հնարավոր եղել կիրառել այն, և որքանով էր դրան տիրապետում Փաշինյանը»:

Նա շեշտեց, որ պետք է հաշվի առնել նաև հանգամանքը, որը մեզ մոտ իրավիճակը շատ արագ է փոխվում. «Մի բան է ակնհայտ՝ իրավիճակն ի վնաս Փաշինյանի է փոխվում: Իսկ թե ինչպիսին կլինի բալանսը, այս պահին ոչ ոք չի կարող ասել: Ըստ էության, միայն ընտրության օրը մարդիկ կհասկանան, թե ինչպիսի նոր իրավիճակի առաջ է կանգնելու Հայաստանը: Բայց մի բան ևս հստակ է. այնուամենայնիվ, Հայաստանում փոփոխության մեծ պահանջ կա: Այսինքն, մարդկանց 70 տոկոսը հասկանում է, որ Փաշինյանով Հայաստանի ապագան այլևս տեսանելի չէ, քանի որ այդ մարդու կառավարման ժամանակ պարտվել ենք պատերազմում, պատերազմի հետևանքով կորցրել ենք հսկայական տարածքներ, զոհեր ունենք, Արցախի պետականությունը խիստ անորոշ է դարձել:

Բացի այդ, մենք նույնիսկ մոռացել ենք Արցախի մասին խոսել, ավելին՝ ՀՀ անվտանգության լրջագույն խնդիրներ են առաջացել, անորոշության մեջ է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը: Այսինքն, հայ մարդու մոտ խոր անորոշություն է առաջացել, ինքն առաջին անգամ կասկածների մեջ է ապրում, ու հասկանալի է, որ այս իրավիճակում Փաշինյանի վերարտադրությունն իր համար ուղղակիորեն անընդունելի է: Մյուս կողմից՝ Փաշինյանի համար սա կյանքի ու մահվան հարց է: Նա ամեն ինչ է անելու, որ չդատվի»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին