Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս ընտրությունները ճակատագրական են լինելու»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, թեժ քարոզարշավ է լինելու, որովհետև այս ընտրությունները տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից:

«Վերջին 30 տարիներին այսքան հակադիր բևեռներ երբևիցե չեն եղել: Բոլորն էլ հասկանում են, որ այստեղ զուտ քաղաքական տեսակետների, քաղաքական կամ գաղափարական պայքար չէ: Այստեղ, ըստ էության, լինել-չլինելու պայքար է. մի կողմից՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ եթե պարտվի, ինքն ու իր թիմը հայտնվելու են համապատասխան վայրերում. դատարաններում են փորձելու արդարանալ: Մյուս կողմից՝ եթե պարտվի ընդդիմությունը, ապա ընդդիմությանն աջակցող էլեկտորատի համար դա պետության վերջն է լինելու:

Ինչու, որովհետև այդ հատվածի պատկերացումներում կա այն գաղափարը, ըստ որի, եթե հունիսի 20-ին Փաշինյանը վերարտադրվի, ապա, կարելի է ասել, կվերարտադրվի Հայաստանի կործանման, ոչնչացման գործընթացը: Այս իմաստով Հայաստանում ընդդիմությունը կամ իշխանությունը երբևէ չեն համարել, որ պայքարը կյանքի և մահվան միջև է, ինչը չենք կարող ասել այս ընտրությունների համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարծում եմ, որ այս ընտրությունների կարևորությունը շատ ավելի նշանակալի է, քան նախորդներինը: Այս ընտրությունները ճակատագրական են լինելու, ինչը միանշանակ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով քարոզարշավի մեկնարկին ու քաղաքական ուժերի վարքագծին՝ Ե. Բոզոյանը դիտարկեց իշխանության բառապաշարը. «Այդ բառապաշարին մենք ծանոթ ենք դեռ 2018 թ.-ից սկսած: Ըստ էության, այս առումով ոչինչ չի փոխվել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս քարոզարշավում նման բառապաշար էր օգտագործվելու իշխանության կողմից: Եվ հատկապես նախընտրական արշավում այդ բառապաշարը ավելի է կոշտանում, ինչը ևս սպասելի էր: Հիշենք նաև, որ նույն 2018 թ.-ից Հայաստանում ուժեղ հակաքարոզչություն է եղել:

Հիշենք հայհոյախառն ձևակերպումներով գրառումները, երբ ֆեյսբուքյան ինչ-որ շրջանակներ հարձակվում էին ցանկացած այլընտրանքային խոսքի վրա: Նախընտրական արշավի ժամանակ դա կրկնապատկվելու, եռապատկվելու է, որովհետև հասկանալի է նաև հետևյալը. եթե նախկինում Փաշինյանն իշխանության կորստի խնդիր չուներ, ապա այսօր ռեալ դրված է իշխանության կորստի հարցը. իր համար դա կյանքի և մահվան հարց է, ու հաշվի առնելով այդ հանգամանքը՝ որևէ կարմիր գիծ չի լինելու, ինչպես չկար նաև նախկինում, երբ այսօրվա իշխանության ներկայացուցիչները նախկին իշխանության ներկայացուցիչների տների դիմաց անգամ դագաղներ ու ծաղկեպսակներ էին դնում»:

Ինչ վերաբերում է վերոնշյալ բառապաշարի ու 2018 թ. տեխնոլոգիաների ազդեցությանն արդեն այսօր՝ քաղաքագետը նկատեց. «Վերջին ամիսների, նաև վերջին շաբաթների ընթացքում տեսնում ենք, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրում, թեպետ նրա վարկանիշը կտրուկ անկում էր ապրել դեռ մեկ-երկու տարի առաջ: Համաճարակի ժամանակ այդ վարկանիշը ավելի մեծ անկում ապրեց: Ավելի վաղ՝ 2018 թ. ապրիլին, նրա վարկանիշը մոտ 80-90 տոկոս էր, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստացավ 80 տոկոս, իսկ ընդամենը մի քանի ամիս հետո՝ 2018թ. խորհրդարանական ընտրություններին, 70 տոկոս ստացավ:

Վարկանիշը կամաց-կամաց իջնում էր նաև սոցիալական ու տնտեսական չլուծված հարցերի ֆոնին, իսկ պատերազմի արդյունքներից հետո վարկանիշն այս պահի դրությամբ, ըստ իս, նվազել է՝ հասնելով մինչև 25-30 տոկոսի: Իմ պատկերացմամբ, նա 25-30 տոկոսից ավելի ձայն չի ունենալու, որովհետև հասարակության ճնշող մեծամասնությունը՝ մոտ 70 տոկոսը, կտրականապես մերժում է իրեն, և, ըստ էության, փորձում է այլընտրանք գտնել: Վերջին շաբաթների նախընտրական գործընթացները ցույց են տալիս, որ եթե նախկինում կար վերոնշյալ այլընտրանքի բացակայությունը, ապա վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում արդեն ակնհայտորեն երևում է, որ այլընտրանքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է»:

Քաղաքագետը շեշտեց, որ այս պահի դրությամբ, ամեն դեպքում, դժվար է գնահատել վարչական ռեսուրսի ազդեցության հնարավորությունը. «Այո, կայուն իշխանության դեպքում վարչական ռեսուրսը հնարավոր է ամբողջությամբ օգտագործել, բայց կիսաքանդված, վարկաբեկված իշխանության համար այն օգտագործելը շատ դժվար է: Միևնույն ժամանակ, անկախ ամեն ինչից, անկախ քանդված լինելու հանգամանքից, Հայաստանում կա կենտրոնական իշխանություն, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է: Իհարկե, օրինակ՝ Սյունիքում վարչական ռեսուրս օգտագործելը բավականին բարդ է, բայց պետք է հաշվի առնենք, որ ուժային կառույցներն իր վերահսկողության տակ են: Իրականում շատ հակասական վիճակներ են:

Երևանում հանրային կարծիքն ակնհայտորեն ընդգծված ընդդիմադիր է Նիկոլ Փաշինյանին, բայց կան վարչական տարածքներ, որտեղ, անկախ նրանից, թե այդ պահին ով է իշխանության ղեկին, իշխանությունն այդտեղ միշտ ուժեղ է եղել: Մեծ հաշվով, վարչական ռեսուրսի էֆեկտիվության գործակիցը պարզ կերևա միայն ընտրության օրը: Մենք միայն ընտրության ժամանակ կիմանանք, թե որքան է հնարավոր եղել կիրառել այն, և որքանով էր դրան տիրապետում Փաշինյանը»:

Նա շեշտեց, որ պետք է հաշվի առնել նաև հանգամանքը, որը մեզ մոտ իրավիճակը շատ արագ է փոխվում. «Մի բան է ակնհայտ՝ իրավիճակն ի վնաս Փաշինյանի է փոխվում: Իսկ թե ինչպիսին կլինի բալանսը, այս պահին ոչ ոք չի կարող ասել: Ըստ էության, միայն ընտրության օրը մարդիկ կհասկանան, թե ինչպիսի նոր իրավիճակի առաջ է կանգնելու Հայաստանը: Բայց մի բան ևս հստակ է. այնուամենայնիվ, Հայաստանում փոփոխության մեծ պահանջ կա: Այսինքն, մարդկանց 70 տոկոսը հասկանում է, որ Փաշինյանով Հայաստանի ապագան այլևս տեսանելի չէ, քանի որ այդ մարդու կառավարման ժամանակ պարտվել ենք պատերազմում, պատերազմի հետևանքով կորցրել ենք հսկայական տարածքներ, զոհեր ունենք, Արցախի պետականությունը խիստ անորոշ է դարձել:

Բացի այդ, մենք նույնիսկ մոռացել ենք Արցախի մասին խոսել, ավելին՝ ՀՀ անվտանգության լրջագույն խնդիրներ են առաջացել, անորոշության մեջ է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը: Այսինքն, հայ մարդու մոտ խոր անորոշություն է առաջացել, ինքն առաջին անգամ կասկածների մեջ է ապրում, ու հասկանալի է, որ այս իրավիճակում Փաշինյանի վերարտադրությունն իր համար ուղղակիորեն անընդունելի է: Մյուս կողմից՝ Փաշինյանի համար սա կյանքի ու մահվան հարց է: Նա ամեն ինչ է անելու, որ չդատվի»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!