Երևան, 17.Հունիս.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրականում ո՞րն է «բուլղարական պղպեղի» հայրենիքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համարվում է, որ քաղցր բուլղարական պղպեղի տեսակը, ինչպես և հուշում է անունը, ստացել են Բուլղարիայում: Բայց «բուլղարական պղպեղ» անվանումը օգտագործվում է միայն նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում: Անգամ բուն Բուլղարիայում այդ բանջարեղենին բուլղարական պղպեղ չեն անվանում, ինչքան էլ դա հաճելի հնչի իրենց համար: Բուլղարիայում քաղցր պղպեղին ուղղակի «պիպեր» են կոչում: Ընդ որում, այն նույն կերպ է կոչվում նաև այլ երկրներում: Որոշ եվրոպական երկրներում այն «պապրիկա» են անվանում:

«Բուլղարական պղպեղ» անվանման առաջացման մասին մի քանի վարկածներ կան: Ըստ առաջին վարկածի, 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին Բուլղարիայից Զապորոժիե և Բեսարաբիա գաղթած բուլղարներն իրենց հետ բերել են այդ քաղցր պղպեղի սերմեր և սկսել մասսայական աճեցնել: Իսկ Բուլղարիա պղպեղը մուտք էր գործել Օսմանյան Կայսրությունից, որտեղ այն արդեն մշակվում էր: Հետագայում, իհարկե, այդ մշակաբույսը «բուլղարական պղպեղ» անվամբ տարածվել է Ռուսական Կայսրության այլ վայրերում: Դա վարկածներից մեկն է: Ըստ մեկ այլ վարկածի, 1950-60-ականներին, երբ Բուլղարիան սոցիալիստական երկիր էր, սկսել է մեծ քանակությամբ ԽՍՀՄ արտահանել իր գյուղատնտեսական արտադրանքը, այդ թվում՝ նաև քաղցր պղպեղ: Խանութներում և շուկաներում վաճառողները ապրանքը նկարագրելու համար ուղղակի նշել են, որ դա «բուլղարական պղպեղ» է, այսինքն՝ այնտեղից է բերված: Այսպես էլ հենց այդ անունը տարածվել է:

Բացի դա, ԽՍՀՄ-ում պահածոների գործարաններ սովորաբար կառուցել են բուլղարները, որոնք սննդի արդյունաբերության այդ ճյուղի մեծ վարպետներ են եղել: Հենց այդ ձեռնարկություններում էլ սկսել են պահածոյացնել քաղցր պղպեղը: Ուղղակի նշենք նաև, որ բուն Բուլղարիայում պղպեղը շատ բարձր է դասվում: Այն ամենուրեք է: Վաճառվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացված կամ պահածոյացված վիճակում: Սակայն իրականում քաղցր պղպեղի հայրենիքը ո՛չ Բուլղարիան է, ո՛չ էլ Օսմանյան Կայսրությունը. այդ բանջարեղենը Կոլումբոսն է Եվրոպա բերել Ամերիկայից: Հնէաբանական պեղումները հաստատում են, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 6-րդ հազարամյակում այդ բանջարեղենը մշակել են Մեքսիկայում և Պերուում: Ներկայումս պղպեղի վայրի տեսակներ կան Գվատեմալայում և Մեքսիկայում:

Եվրոպայում առաջինը քաղցր պղպեղ սկսել են մշակել իսպանացիները և պորտուգալացիները: Ապա նրանց են միացել Ալժիրը, Իտալիան և Միջերկրածովյան այլ երկրները: Չնայած Ռուսաստան քաղցր պղպեղը հասել է 16-րդ դարում, բայց նրա մասսայական օգտագործումը սկսվել է միայն 18րդ դարից: Քաղցր պղպեղը ներկայումս էլ շատ տարածված և օգտագործվող բանջարեղեն է, այդ թվում՝ հատկապես Հայաստանում: Ընդ որում, ընդունված է, որ պղպեղ շատ են օգտագործում հենց Արարատյան դաշտավայրում, ինչը հասկանալի է, քանի որ հենց այնտեղ էլ դա մշակում են արդյունաբերական մասշտաբներով:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները Անհերքելի ապացույց․ Ադրբեջանը գերիներին պահում է քաղաքական սակարկությունների համար․ ՄԻՊԱյսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել. Արամ ՎարդևանյանՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգոնության կոչ է արելՊՆ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երևանի Նոր Նորք Վարչական շրջանում է (լուսանկարներ)«Զանգեզուրի միջանցքով» հայերը կարող են հեշտությամբ հասնել Մոսկվա և աշխարհի այլ մասեր. ԷրդողանՊուտին-Բայդեն հանդիպմանը զուգընթաց ցուցարարները պահանջել են դատապարտել Ադրբեջանի ագրեսիանԸնթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է արտասահմանից ստացումների և փոխանցումների ծավալային աճ. ՀԲՄ Ժնևում ավարտվել են Պուտինի ու Բայդենի նեղ կազմով բանակցությունները. դրանք տևել են 2 ժամ Նավթի գներն աճել են Ալյումինի գինն աճել է, պղնձի գինը` նվազել. LME «Թուրքիան և Ադրբեջանը կկառուցեն նոր Ղարաբաղ»․ Էրդողանը խոսել է Շուշիի, «Զանգեզուրի միջանցքի», Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին Աննա Հակոբյանն ուղղություն է ցույց տալիս Ալեն Սիմոնյանին«Ու՞մ դողալուց ես, խոսում այ...». Վահե Հակոբյանն արձագանքել է ՆիկոլինԴոլարի փոխարժեքը նվազեց 515 դրամից. Եվրոն եւս էժանացել է Թեժ քննարկում Հ1-ում. Քննարկման անկյունաքարը «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ծրագիրն էր Նոր նշանակում է արվել Վազգենը ներքեւ նայեց ու ասեց՝ մեր երկիրը պրծավ. Քոչարյանն Աշոցքում դեպք պատմեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող՝ թրաֆիքինգի է ենթարկել Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին Նիկոլ Փաշինյանն ուղիղ սպառնացԾանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Իզաբելա Յայլյանի և Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին Պուտինը ժամանել է Ժնև՝ Բայդենի հետ բանակցելու (տեսանյութ) Այսօր Հանրայինի եթերում բանավիճում էի «քայլած» մի կնոջ հետ` Մարիա Կարապետյան անունով. Վարդանյան ՆԱՏՕ-ի հետախուզական օդանավը նկատել են Պուտինի օդանավերի մոտ Մի քանի տարի հետո Արսենյանը նույն ջերմեռանդությամբ Նիկոլին է «փչացնելու» ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածելՔաղաքացիները պատրաստ են իրենց վստահության քվեն տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Սպասվում է առանց տեղումների եղանակ Տեսանյութ՝ այս գիշեր տեղի ունեցած սպանության դեպքի վայրից Այո, ես կարծում եմ, որ բանակցությունների միջոցով հնարավոր է ունենալ շատ հստակ ձեռքբերումներ. Սուրեն Սարգսյան Նոր մանրամասներ՝ 6 ամիս առաջ տեղի ունեցած դաժան սպանությունից Հատուկ հսկողություն քվեաթերթիկների հաշվարկի նկատմամբ124 մտավորականների կոչը «Հայաստան» դաշինքին սատարելու վերաբերյալ «Աշխարհը պետք է իմանա Իրանի նկատմամբ Թրամփի անմարդկային հանցագործությունների մասին»․ Ռոհանի Հրապարակվել է վարակակիրների նոր թիվը Սպանություն՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիումԵրևանի որոշ հասցեների և Գեղարքունիքի Վահան գյուղի գազամատակարարումը կդադարեցվի Եթե մենք գանք իշխանության. Էդմոն ՄարուքյանԱրթուր Վանեցյանը լավ լուր է հայտնել Պուտինը հրաժարվել էՆոր զարգացումներ. ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռըԲարձրաստիճան որոշ պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և բացահայտ ապօրինի արարքներ են հրահրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ. Արման Թաթոյան 4 օրից անսպասելի բան տեղի կունենա. Տիգրան Ուրիխանյան Սյունքի մարզպետարանի աշխատակիցների և դպրոցի տնօրենների անունները, ովքեր Կապանում մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հավաքին Ժնևի գլխավոր շատրվանը, ի պատիվ Պուտին-Բայդեն հանդիպման, «ներկվել» է ՌԴ-ի և ԱՄՆ-ի դրոշների գույներով Նիկոլ Փաշինյանը նոր հանձնարարական է տվել «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու