Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Զգում է իրեն՝ ինչպես տանը. Թուրքիան բռնազավթում է օտար տարածքները. «ՌԻԱ Նովոստի»

МЕЖДУНАРОДНОЕ

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հարևան երկրներում, մասնավորապես Սիրիայում, Թուրքիայի ռազմական ներկայությանն ու ակտիվությանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Դամասկոսը գործնականում չի վերահսկում Սիրիայի հյուսիսը և հյուսիս-արևելքը: Անկարան այնտեղ հիվանդանոցներ ու դպրոցներ է կառուցում, նույնականացման քարտեր է բաժանում և շրջանառության մեջ է դնում թուրքական լիրան: Քրդական տարածքներում վերաբնակեցնում են թուրքմեններին և սուննի արաբներին: Գործակալությունը փորձել է պարզել՝ արդյոք սա սպառնում է ՍԱՀ-ի ինքնիշխանությանը, և ինչ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանն իրավիճակի վրա:

Անօրինական մուտքեր

«Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտում է թուրքական ռեժիմի գործողությունները, որն ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներում քաղաքացիական կարգավիճակի գրանցման մեխանիզմ է ստեղծել: Անձը հաստատող սիրիական վկայականները և ընտանեկան փաստաթղթերը չեղյալ են հայտարարվում և փոխարինվում են անօրինականներով` թուրքականներով: Սա թյուրքացման քաղաքականության գագաթնակետն է»,-գրում է սիրիական տեղեկատվական գործակալությունը:

Դամասկոսը նաև դատապարտել է նաև Ֆրանսիայից և Նիդերլանդներից պատվիրակությունների անօրինական մուտքը երկիր: Նրանք գտնվում էին «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոչվող արաբաքրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում: ԱԳՆ-ն սա անվանել է «ագրեսիա Սիրիայի դեմ» և «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»:

 Սողացող թյուրքացում

Բոլորովին այլ իրավիճակ է Թուրքիային սահմանակից հյուսիսում: Անկարան այստեղ ռազմական գործողություններ է անցկացրել քրդերի դեմ. «Ձիթենու ճյուղ» գործողությունը՝ 2018-ի հունվարից մարտ ամիսներին, և «Եփրատի վահան» գործողությունը՝ 2016-ի օգոստոսից մինչև 2017-ի մարտ ընկած ժամանակահատվածում: Այս տարածքներում, ինչպես նաև Իդլիբի դեէսկալացման գոտում, շարունակում են մնալ սիրիական ընդդիմության թուրքամետ ուժերը:

Առաջին տարին չէ, որ արևմտյան և արաբական լրատվամիջոցները խոսում են տարածաշրջանի թյուրքացման մասին. բնակավայրերին տալիս են թուրքական անվանումներ, լիրան դուրս է մղում սիրիական ֆունտը: Փոխվում է նաև ժողովրդագրական պատկերը. քրդական շրջաններում վերաբնակեցվում են թուրքմեններն ու սուննի արաբները: Ավանդույթի համաձայն՝ Թուրքիան մեղմ ուժ է կիրառում:

Բազմաթիվ պահանջներ

Մոսկվան և Անկարան բազմաթիվ պահանջներ են կուտակել այն մասին, թե ինչպես են կյանքի կոչվում անցյալ տարվա մարտին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերը: Կողմերը պարբերաբար արձանագրում են հրադադարի ռեժիմի խախտումներ և տարբեր տվյալներ են տրամադրում վիրավորների մասին: Գարնանը համաձայնագիրն ընդհանրապես կանգնած էր չեղարկման եզրին:

Անկարան մեղադրել է սիրիացի զինվորականներին և անձամբ նախագահ Բաշար ալ-Ասադին Իդլիբի լարվածության նվազեցման գոտուն հարվածներ հասցնելու և «անմեղ մարդկանց մահվան» համար: Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գրոհի մասին «Բաբ ալ-Հավա» անցակետում: Բացի այդ, Թուրքիայի օդուժը մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ հարձակվել է Ռաքքա նահանգի վրա:

Լավ ական` վատ խաղի ժամանակ

Խնդիրն այն է, որ Թուրքիան Սիրիայում գործում է՝ ինչպես տանը, չնայած որ թուրքական զորքերի ներկայությունը Սիրիայի հյուսիսում անօրինական է, դա տեղի չի ունենում ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, ո՛չ էլ Դամասկոսի հրավերով, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Ավատկովը:

«Իրականում, այդպիսի հիբրիդային տեխնոլոգիաներով Անկարան փորձում է ընդլայնել իր ազդեցության ոլորտը նեոօսմանիզմի, թուրքական ոճով իսլամիզմի և նույնիսկ նեո-պանթյուրքիզմի շրջանակում: Թուրքերը հղում են կատարում այն բանին, որ տեղի շատ բնակիչներ թուրքմեններ են, այսինքն ՝ թուրքեր, որոնք այնտեղ են մնացել Օսմանյան կայսրության ժամանակներից: Իրականում, դրանով Թուրքիան վարում է հարձակողական, ագրեսիվ քաղաքականություն. սա բնորոշ է ոչ միայն սիրիական ուղղությանը»,-ասում է քաղաքագետը:

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении