Երևան, 19.Հունիս.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը. ՄԻՊ աշխատակազմից առանձին գրություն կհասցեագրվի դատախազություն

ԲԼՈԳ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. 
 
«Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:
Այսպես շարունակել չի՛ կարելի:
Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:
Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի Վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար:
ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական և քաղաքական վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է:
Ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ նշված վենդետաներն ու քաղաքացիական վրեժն ակնհայտ ասոցացվում են բռնության ու հաշվեհարդարի, իսկ կադրային ջարդուփշուրն էլ աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների հետ: Այսպիսի հռետորաբանության իրական վտանգն այն է, որ այն ավելի է մեծացնում առանց այդ էլ առկա լարվածությունը, պարունակում է իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր: Ճիշտ է, ՀՀ վարչապետի պաշտոնատակատարը հատուկ շեշտադրել է, որ խոսքը չի վերաբերում ֆիզիկական հաշվեհարդարի, բայց ակնհայտ է, որ դա չի չեզոքացրել նշվածի վտանգավոր ազդեցությունը:
Կրկնում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը հատուկ արվում է այն նկատառումից ելնելով, որ նա քաղաքականից բացի, շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց. այդ պատճառով է նաև գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:
Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ տարածվել են «քաղաքացիական վրեժ», «վենդետա» և նման այլ վերնագրերով նյութերը, արձանագրվել է մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ: Այս վերնագրերը ևս մեկ անգամ վկայում են, որ ֆիզիկական հաշվեհարդարի չվերաբերվելու վերապահումը ազդեցություն չի ունեցել:
Սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ նաև բռնության համատեքստում է քննարկվում «Հայաստան» դաշինքի Վարչապետի թեկնածուի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչապետի թեկնածուի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև դուելի թեման:
Վերը շարադրվածից բացի, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են «Հայաստան» դաշինիքի Վարչապետի թեկնածուին, քաղաքացու ձևակերպմամբ, ձայն չտալու համար:
Այս հայտարարությունը վերաբերում է աշխատանքային և մի շարք այլ իրավունքների խախտմանը, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կհասցեագրվի ՀՀ դատախազություն:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան»:
 
Թուրքիայում ոստիկանը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել 2013 թվականին Գեզի այգում դեռահասի սպանության համարՀայաստանի իշխանությունները հեռանալուց առաջ կրկին փորձելու են երկիրը ցնցումների ճանապարհով տանել. Սերժ ՍարգսյանՀայաստանում քարոզարշավն ավարտված էԼեհաստանը Ռուսաստանին մեղադրել է զանգվածային կիբերհարձակում գործելու մեջԽոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բժիշկները պայքարում են 5 վիրավորների, այդ թվում՝ երեխաների կյանքի համար10-ամյա տղան իր կվադրոցիկլով բախվել է ցանկապատին. նա և 13-ամյա ուղևորուհին հոսպիտալացվել ենԻրանի պետական ռադիոհեռուստաընկերությունը լայնորեն լուսաբանել է այսօրվա ցույցը և հաշվել շուրջ 100 հազար մասնակից. ԳեղամյանԱդրբեջանցիների փակ ծրարը հանձնել եմ Փաշինյանին. Արթուր Վանեցյանը՝ 5 մլրդ դոլար գործարքի մասին«Լուսավոր Հայաստան»-ի «հանուն համերաշխության» երթը (լուսանկարներ)Պատկերացնու՞մ եք` հիմա Նիկոլը ոնց է դողում. Վահե ՀակոբյանՄենք ունենք բարելավելու դաշտ՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզերի ֆինանսական հոսքերի վերաբերյալ. Մհեր ՊոլոսկովՌուսաստանը հունիսի 28-ից կվերսկսի Հայաստանի հետ ավիահաղորդակցությունըՓաշինյանին խորհուրդ կտայի սուս ու փուս իրերը հավաքել, ոչ մի բախում էլ չի լինի. Սեյրան Օհանյան«Հայաստան» դաշինքի երթը՝ ուղիղ միացմամբՆրանք, ովքեր խախտում անեն, հենց տեղում ջարդել ձեռքերը․ Իշխան ՍաղաթելյանՉեմ կարծում, որ Հայաստանում բավարար պիցցա կա՝ այսքան մարդու կերակրելու համար․ Ռոբերտ ՔոչարյանԱրցախի Արդարություն կուսակցությունը կոչ է անում քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտինՍիրուշոն մասնակցում է «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքին (տեսանյութ)Մեր տունը Հայաստանն է կուսակցության քայլերթը ԳյումրիումԵս կրկին գալու եմ խոսելու քո´ անունից և քո´ խնդիրների շուրջ, գալու եմ մեջքդ ուղղելու, պատիվդ ու արժանապատվությունդ վերականգնելու. Ս. ԽաչատրյանԻնչո՞ւ ընտրել Բարգավաճ Հայաստան կուսակցությանըՌՀՄ պատասխանը՝ Ադրբեջանի հայտարարությանըԳագիկ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավը՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում․ ուղիղԱճյունների որոնողական աշխատանքներ կիրականացվեն Հադրութի շրջանումBeeline-ը հերքում է քաղաքական քարոզչությունը Դոլարի փոխարժեքը նվազեց 514 դրամից. Եվրոն եւս էժանացել է ավելի քան 2 դրամով Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ Գարիկ Մարտիրոսյանն իր աջակցությունն է հայտնել Լուսավոր Հայաստանին Երկու խորհրուրդ՝ ընտրություններին ընդառաջՀայաստանում թեկնածուներից ում է աջակցում Ռուսաստանը. Պուտինի խոսնակի պատասխանը2018-ին շատերը մասնակցեցին հայտնի իրադարձություններին․ Լևոն Քոչարյան Եվս մեկ ադրբեջանցի զինծառայող է խեղդվել Հովհաննես Մանուկյանը հրապարակեց իր թեկնածուի անունը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի հանդիպումը գործարար Արթուր Բաքոյանի հետ․ տեսանյութ «Տաշիր» ընկերությունների խումբն արձագանքել է Բաքվի մեղադրանքներինՔաղաքացիների 29.7%-ն իրենց վստահության քվեն պատրաստ են տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածելԱրցախի պաշտպանության բանակը հայտարարություն է տարածելԵս և մեր թիմը պատրաստ ենք պահպանել ժողովրդի հաղթանակը և թույլ չենք տա քաղաքացիական պատերազմ. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Մենք Ղարաբաղի հարցով կապի մեջ ենք Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պեսկով Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն տարածեց Պահանջում ենք քննչական մարմնից եվ դատախազությունից՝ անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը. «Հայաստան» դաշինք Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինք՝ 28,7%, ՔՊ՝ 25,2%, «Պատիվ ունեմ»՝ 10,8%․ Gallup-ի հարցման արդյունքները Պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ ԳասպարյանՆուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը չեն մարելՈվ է կարգադրել, որ մեր ՀՕՊ-ը անջատի ՌԷՊ-ը, ինչից անմիջապես հետո թուրքական ԱԹՍ-ն մտել է ներս Տոկիո 2020-ին ընդառաջ ՀԱՕԿ նախագահը հանդիպել է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ Ողբերգական դեպք Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհինԻ՞նչ նոր լուսանկարներ է հրապարակել գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը