Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Գալաքսի» ընկերությունների խմբի 2021 ֆուտզալի մրցաշարի հաղթող է ճանաչվել «Յուքոմ-1» թիմը. տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը

ОБЩЕСТВО

Առողջ ապրելակերպն ու թիմային ոգին միասնականության լավագույն դրսևորումն են, իսկ թիմային սպորտը կորպորատիվ քաղաքացիության լավագույն օրինակներից մեկը: «Գալաքսի» ընկերությունների խումբը, առաջնորդվելով հասարակության առողջ ապրելակերպի խրախուսման սկզբունքով, կազմակերպել էր ֆուտզալի մրցաշար` «Գալաքսի» չեմպիոնների լիգա 2021, որին մասնակցեցին խմբի կազմում հանդես եկող ընկերությունների 8 թիմերը: Մոտ մեկ ամիս շարունակվող խաղերը ընթանում էին «Megafood», «TI’ME», «Yerevan Mall», «Kinopark», «Santafe», «Ucom-1», «Ucom-2» թիմերի շուրջ 80 մարզիկների միջև, և 2021թ.-ի հաղթող ճանաչվեց Ucom-1 թիմը:

«Շնորհավորում եմ «Ucom-1» թիմին «Գալաքսի» չեմպիոնների լիգա 2021-ին ֆուտզալի մրցաշարում վաստակած հաղթանակի համար։ Վստահ եմ, որ թիմային ոգին, fair play-ն ու առողջ մրցակցությունը դրսևորվում են նաև թիմի ամենօրյա աշխատանքում, որտեղ յուրաքանչյուրս մեր փոքր դերակատարությամբ պայքարում ենք մեծ ծրագրերի իրագործման  և մարդկանց կյանքի որակը բարելավման համար», -  ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Հայաստանի լավագույն գործատուներից մեկի` «Գալաքսի» ընկերությունների խմբի չեմպիոնների լիգայի  եզրափակչում «Ucom-1» թիմը 3-2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Galaxy» թիմի նկատմամբ, իսկ 3-րդ տեղի մրցախաղում  «Ucom-2»-ը 5-2 հաշվով հաղթեց «Megafood»-ին։ Ռմբարկուների ցանկը 9 գոլով գլխավորեց Megafood-ի ֆուտբոլիստ Միսակ Սիմոնյանը, իսկ լավագույն դարպասապահը «Ucom-1»-ից Միհրան Բաբայանն է։ Մրցաշարի ընթացքում տեղի ունեցավ 16 ֆուտբոլային թեժ հանդիպում, ֆուտբոլիստները խփեցին 100 գոլ, ստացան 40 դեղին և 4 կարմիր քարտեր։  

«Այս դժվարին փուլում անցկացվող ֆուտբոլային թեժ մրցախաղերում մենք լցվեցինք մեծ էներգիայով և մոտիվացիայով, իսկ ֆուտզալի մրցաշարը փոքր տոն դարձավ մեզ համար», - ասել է TI’ME ընկերության գլխավոր տնօրեն, TI’ME թիմի ավագ Արսեն Մնացականյանը:

«Գալաքսի» Չեմպիոնների լիգան հրաշալի հնարավորություն էր առողջ ապրելակերպի և կորպորատիվ մշակույթի արժեքների բարձրացման համար», -  նշել է Chronograph ընկերության գլխավոր տնօրեն, «Galaxy» թիմի ավագ Գաբրիել Ավետիսյանը։

Լարված ու հետաքրքիր խաղերին իրենց եռանդուն աջակցությունը ցուցաբերեցին թիմերի երկրպագուներից կազմված ֆան-ակումբները, որոնք լեփ լեցուն տրիբունայից ակտիվորեն աջակցում էին թիմերին:  

««Գալաքսի» Չեմպիոնների լիգան հիանալի առիթ էր «Գալաքսիի» աշխատակիցների համայնքի սպորտային ակտիվությունը խրախուսելու, աշխատակիցների միջև ներքին հաղորդակցության ապահովման և համայնքի զարգացման համար։ Ֆուտզալի մրցաշարով մենք նպաստում ենք առողջ մրցակցության սկզբունքների արմատավորմանը մեր համայնքում», - հավելել է «Գալաքսի» չեմպիոնների լիգայի կազմկոմիտեի ղեկավար Արմեն Խաչիկյանը։ 

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը, որպես Հայաստանի լավագույն գործատուներից մեկը, իր համայնքի զարգացման համար տարբեր սոցիալական և կորպորատիվ քաղաքացիության նախագծեր է իրականացնում, այդ թվում նաև աշխատակիցների մասնակցությամբ սոցիալական ծրագրեր տարեցների և երեխաների համար, կրթական ծրագրեր խմբի ղեկավար կազմի մասնակցությամբ, արվեստի և դասական երաժշտության խրախուսում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանին խմբի բոլոր աշխատակիցների հրավիրատոմսերի տրամադրմամբ: Խմբում համայնքի զարգացման ծրագրերը ներառում են նաև աշխատակիցների փոխանակման, աշխատանքային պրակտիկաների և անձնային զարգացման ուղղությունները:

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию