Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իշխանությունը քարոզարշավը փողոցային բոսյակի մակարդակի դաշտ է տեղափոխում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քարոզարշավից ընդամենը մի քանի օր է անցել, բայց ամեն օր, ինչպես ավելի վաղ էր կանխատեսվում, այն ավելի թեժ բնույթ է ստանում:

«Փաստը» քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ զրուցել է քարոզարշավի ընթացքի մասին, անդրադարձել նաև կառավարմանն առնչվող մի շարք հարցերի: Սկսելով քարոզարշավից՝ Կարեն Քոչարյանը հիշեցրեց ավելի վաղ արված դիտարկումների մասին:

«Մասնագետները դեռ վաղուց էին նշում, որ այս քարոզարշավը մեր պետության պատմության մեջ ամենասարսափելին է լինելու: Ու դա հաստատվում է, որովհետև երբ քարոզարշավը ոչ թե անցնում է փողոցում, այլ կրում է փողոցային բնույթ, ունենում ենք այն, ինչ ունենում ենք: Փողոցային ասելով՝ ես նկատի ունեմ խուլիգանական մակարդակը, ընդ որում՝ ամենացածր մակարդակը, ինչը երբևիցե հնարավոր չէր պատկերացնել: Շատ բան ենք տեսել, բայց այս աստիճանի երբեք չի եղել: Եվ պաշտոնական քարոզարշավից ընդամենը երկու օր է անցել: Ես կարծում եմ՝ արդեն ավելի «հետաքրքիր» տեսարանների ականատես կլինենք: Իշխանությունը քարոզարշավը փողոցային բոսյակի մակարդակի դաշտ է տեղափոխում: Ինչքան էլ տարօրինակ է, այս պարագայում հրահրողը հենց իշխանությունն է: Ինչու է տարօրինակ, որովհետև թեպետ նման հռետորաբանություն երբեք չեմ տեսել, բայց ավելի ոչ քաղաքական հռետորաբանություն սովորաբար ընդդիմությունն է դրսևորում: Այս պարագայում, ընդ որում՝ ամենացածրորակ, ամենագռեհիկ հռետորաբանություն հենց իշխանությունն է դրսևորում»»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ թե որն է նման հռետորաբանության պատճառը, քաղտեխնոլոգը հավելեց. «Իհարկե, ինքը զգում է, որ պարտվում է: Հիմնականում դա է խնդիրը, բայց այստեղ խնդիրը միայն պարտվելը չէ: Այս պարտությունը նրա համար պարզապես պարտություն չէ: Իր համար իշխանությունը նաև կյանքի ու մահվան հարց է»:

Անդրադառնալով «քաղաքացիական վրեժի» մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Կարեն Քոչարյանը հիշեցրեց ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին արված նույնանման՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» ելույթը: «Առաջին անգամ չէ, որ խոսում է վրեժի մասին: Նոյեմբերի 10-ին՝ բունկերային live-ի ժամանակ, երբ ինքը թաքնված էր բունկերում, ժողովրդին մղում էր քաղաքացիական պատերազմի: Մի անգամ փորձեցին իր թիմակիցները «սվաղել» հայտարարությունը: Ինքը սովոր է այդ բառապաշարին, և այս առումով ոչինչ չի փոխվել: Այդ բառապաշարը չի էլ կարող փոխվել, այդ մարդն ուրիշ բառապաշարի չի տիրապետում: Մյուս կողմից՝ նման հայտարարություններն, իհարկե, գրգռիչ են, և ինքը գիտի այդ մասին ու ամեն ինչ անում է, որ տանի վերոնշյալին: Ինչպես կյանքը ցույց է տալիս, ինքն արյուն շատ է սիրում, ընդ որում՝ ուրիշի արյուն: Ու կապ չունի՝ այդ ուրիշն իր աջակիցն է, թե մեկը, որն իրեն ընդհանրապես չի ուզում տեսնել: Իր համար նման հարցի շուրջ «բարիերներ», խոչընդոտներ չկան»,-ասաց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է քաղաքացիական բախումներ հրահրելու հնարավորությանը, նա շեշտեց. «Այդ հնարավորությունը ունի, ավելին ասեմ՝ այն շատ մեծ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտը, այն իրավիճակը, որը Հայաստանում վերջին երեք տարվա ընթացքում հենց ինքն է ստեղծել: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի լարված մթնոլորտ կա, և խնդիրը միայն ընտրարշավը չէ: Խնդիրն ամենօրյա կյանքն է, որն անընդհատ սթրեսային է Հայաստանում: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ամեն վայրկյանը ինչ-որ փոքր լարման օջախ է, որը յուրաքանչյուր վայրկյան կարող է մեծ օջախի վերածվել»:

Միևնույն ժամանակ, Կարեն Քոչարյանը նշեց, որ Փաշինյանն այլևս չունի այն վարկանիշը, որն ուներ նախկինում: «Նրա վարկանիշը ոչ թե ամեն օր, այլ ամեն վայրկյան է ընկնում, ինչը նորմալ է՝ հաշվի առնելով նաև իր ելույթները, երբ ասում է՝ «մենք հպարտանում ենք պարտությամբ», «գերիները մեկերկու ամիս կսպասեն», «կադրային ջարդ է լինելու» և այլն: Ժողովրդի խոսքով ասած, այն բլթոցները, որոնք ամեն օր, օրը մի քանի անգամ իրեն թույլ է տալիս երկրի ղեկավարի ժ/պ-ն, բնականաբար, պետք է իջեցնեին վարկանիշը: Նույն այդ կադրերն աշխատում են, չէ՞, և իրենցից յուրաքանչյուրն այդ խոսքերն իր վրա է պրոյեկտում: Այս ամենը, բնականաբար, պետք է իջեցնի իր վարկանիշը: Եվ հենց այս ամենի արդյունքում ինքը ցուգցվանգի մեջ է: Սա շախմատային տերմին է, ըստ որի՝ ժամանակի սղության պատճառով յուրաքանչյուր քայլ ավելի է վատացնում խաղացողի իրավիճակը: Հիմա այդ նույն վիճակում ժ/պ-ն է: Այսպես ասենք՝ ժ/պ-ի մոտ ժ/պ է»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով ընդդիմությանը՝ քաղտեխնոլոգը նշեց, որ առայժմ հիմնական խաղացողների մոտ ստացվում է ծրագրային քարոզարշավ իրականացնել: «Համենայն դեպս, հիմնական խաղացողները, կարծեք թե, իրենց գործը նորմալ են անում: Մեկը մի քիչ ավելի հանգիստ ոճի մեջ է, մյուսն ավելի կտրուկ, ինչպես օրինակ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ նախօրեին: Թե՛ Արթուր Վանեցյանը, թե՛ Սերժ Սարգսյանը բավականին կտրուկ արձագանքեցին: Ռոբերտ Քոչարյանը դեռ այդքան կտրուկ չի արձագանքում: «Հայաստան» դաշինքն առայժմ ավելի հանգիստ է գնում: Իսկ ԲՀԿ-ն ավելի հանգիստ է տանում քարոզարշավը, քան «Հայաստան» դաշինքը: Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», ապա Էդմոն Մարուքյանը համենայն դեպս կյանքում շատ ավելի հանգիստ անձնավորություն է, քան վարում է այս ընտրարշավը: Անգամ «Քաղաքացու որոշումն» էր հայտարարություն տարածել, որտեղ զգացվում էր, որ մարդկանց նյարդերը չեն դիմանում, ինչը նորմալ է, որովհետև դժվար է դիմանալ այս ամենին: Այնպես որ, յուրաքանչյուրն իր գործն է անում, պարզապես ռեակցիան մի փոքր տարբեր է: Կարծում եմ՝ այսպես էլ պետք է լինի, մեկի մոտ ռեակցիան ավելի կտրուկ կլինի այսօր, մյուսի մոտ վաղը, երրորդի մոտ, միգուցե, վերջին օրերին»:

Ընդհանուր առմամբ, ըստ քաղտեխնոլոգի, մենք գործ ունենք հերթական արտահերթի հետ, և, ըստ նրա, ԱԺ հաջորդ ընտրություններն էլ են արտահերթ լինելու. «Այսինքն, անկախ նրանից, թե ընտրություններն ինչպես կավարտվեն, հաջորդ ընտրությունները, միևնույնն է, արտահերթ են լինելու: Ինչո՞ւ, որովհետև եթե 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունները համընդհանուր էյֆորիայի ընտրություններ էին, որոնք բերեցին արտահերթ ընտրությունների, ապա այս ընտրությունները համընդհանուր ատելության ընտրություններ են, որոնք ևս արտահերթի կբերեն»: Կարեն Քոչարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ամենօրյա ռեժիմով խորացող ու ի հայտ եկող հարցերին՝ այդ համատեքստում դիտարկելով նաև կառավարման խնդիրը: «Կառավարման տոտալ բացակայությունը բերեց մեծ աղետի, բայց չի նշանակում, որ դա վերջն է, և ոչինչ պետք չէ անել: Իհարկե, դժվարությամբ, շատ մեծ ջանքերի ու ճիգերի շնորհիվ հնարավոր է ՀՀ-ում վերականագնել նորմալ կյանքը, դեռ չեմ խոսում Արցախի մասին: Այս պահի դրությամբ Հայաստանը այս իշխանության ջանքերի շնորհիվ ոչ թե պետություն է, այլ ընդամենը տարածք. մենք, փաստացի, չունենք ԱԳՆ, այնտեղ ոչ ոք չկա, մենք բանակից ինչ-որ փշուրներ ունենք, մենք ընդհանրապես որևէ կառավարման օղակ չունենք: Իներցիայով շարժվող ինչ-որ տարածք է սա, որտեղ մարդիկ ապրում են, իրենց գործունեությունն են ծավալում, բայց, որպես այդպիսին, կառավարումն իսպառ բացակայում է»,-ասաց նա:

Նրա խոսքով, նոյեմբերի 9-ից հետո ասված այն բառերը, թե այս իշխանության ամեն օրը նոր կորուստ է, լոկ բառեր չեն. «Մենք ամեն անգամ համոզվել ու համոզվում ենք այդ բառերի իրավասության մեջ: Մյուս կողմից՝ չի նշանակում, որ եթե օրը պտտվեց ու նա մնաց ժ/պ, ամեն ինչ վերջացած է: Վերջերս Ռոբերտ Քոչարյանը քաղաքական լիլիպուտ որակումը տվեց նրան: Ինչ ուզում եք ասեք, ուզում եք ասեք՝ քաղաքական իմպոտենտ, բայց այստեղ միայն քաղաքականը չէ: Նրանք որպես պետական գործիչ էլ են այդպիսին, ընդ որում՝ շատ ավելի վատ, քան որպես քաղաքական գործիչ»:

Անդրադառնալով այն իրողությանը, որ, անկախ ամեն ինչից, վերոնշյալ իշխանությանը դեռ ծափահարողներ կան՝ Կարեն Քոչարյանը հավելեց. «Իհարկե, լրջագույն խնդիրը հասարակության այն հատվածն է, որը չի գիտակցում, թե ինչ է կատարվում, որովհետև իշխանությունները գալիս ու գնում են, իսկ այդ հասարակության մեջ, այդ սոցիալական տարածքում մենք շարունակելու ենք ապրել, շփվել, գործունեություն ծավալել: Սա շատ մեծ խնդիր է, բայց այն նոր չէ: Սա միակ խնդիրն է, որի մեջ ժ/պ-ին ես չեմ մեղադրում: Ինքն օգտվում է դրանից, բայց ինքը չէ մեղավորը, որ հասարակությունն այդպիսին է դարձել: Հունիսի 21-ից հետո առաջին քայլերից մեկը հասարակության մեջ կրթական աշխատանքներ իրականացնելը պետք է լինի: Կրթությունը միայն դպրոցը չէ, ատեստատն ու դիպլոմը չեն: Կրթությունը պետական ատյանների այն կոմպլեքս մոտեցումն է, որը ենթադրում է հասարակության ճիշտ զարգացում, ճիշտ վեկտոր, ճիշտ ուղղություն: Անվտանգություն ասելով՝ շատերը մինչև հիմա պատկերացնում են բանակ, ԱԱԾ և այլն: Հավաստիացնում եմ՝ անվտանգության հիմքում կրթությունն է: Մենք հիմա պարզապես քաղում ենք այն պտուղները, ինչը տասնամյակներով ենք ցանել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում