Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Չէի պատկերացնում, որ այսքան անսկզբունքային ենք դարձել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի քանի օր է՝ մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, և տպավորություն է, թե մենք՝ վաղուց արդեն զարմանալու կարողությունը կորցրած քաղաքացիներս, չենք դադարում մեզ համար նոր «բացահայտումներ» անել: Հետպատերազմական երկրում պատերազմը պարտված քաղաքական ուժին և նրա առաջնորդին դեռ ընտրողներ ու երկրպագողներ կան, թվում է, թե սա սարսափ ֆիլմից կադր է, բայց ոչ, սա իրականությունն է: Սրան զուգահեռ իրականության մեջ՝ պատերազմը դեռ շարունակվում է: Նկարիչ, Արցախյան պատերազմների մասնակից Աշոտ Ավագյանը նշում է՝ հետպատերազմյան պետության և հասարակության մասին շատ է խոսվել, թվում է, թե էլ ասելիք չկա:

«Այո, տիեզերքում չկա նման բան, որ պատերազմն ավարտվում է: Ավարտվեց կռիվը: Մեր սխալներից մեկն այն է եղել, որ մեր երեխաների մեջ չենք դաստիարակել այն գաղափարը, որ հարատև կռիվ է, որ արևի տակ ապրելու համար անընդհատ պիտի կռվես: Երկրում խայտառակ վիճակ է, սրա մասին շատ է խոսվել, նման իրավիճակ չպետք է լիներ: Ինձ համար սպասելի չէր, որ նման իրավիճակ կունենանք պատերազմից հետո: Չէի պատկերացնում, որ այսքան անսկզբունքային, ինքնապաշտպանական բնազդը, իմունիտետը կորցրած ժողովուրդ ենք դարձել: Իմ համար սա զարմանալի է: Այն, որ ընտրել են սրան, կարելի էր կուլ տալ, բայց որ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդն այսքան ցածր կլինի, իմ մտքով չէր անցնի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավագյանը:

Եթե պատերազմն արդեն իրողություն է, ապա պատերազմից հետո պետություններն ու հասարակությունները հետևություններ են անում, շտկում սխալները, բայց մեզ մոտ դա բացակայում է: «Մի մասի մոտ բացակայում է, բայց կան մարդիկ և քաղաքական ուժեր, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ու նրանց թիմակիցները, որոնք համաձայն չեն նրա հետ, ինչ կատարվում է: Վստահ եմ՝ մի օր ռևանշ լինելու է: Ուղղակի մտածում եմ՝ այն տղաները, որոնք անցել են երեք պատերազմի միջով, տեսնելո՞ւ են այդ ռևանշը: Ես նկատի ունեմ ոչ միայն ԼՂԻՄ-ի տարածքի վերականգնումը, այլ նաև Քարվաճառի, Լաչինի և մյուս շրջանների վերադարձը, որոնք կենսական նշանակություն ունեն: Նորից եմ ասում՝ ռևանշ լինելու է, շատ կուզենայի տեսնել և իմ ընկերների հետ մասնակցել դրան, այն ընկերների, որոնց մոտ չի կորել պայքարի գաղափարը»,-նշում է մեր զրուցակիցը:

Քարվաճառի հանձնումից հետո թշնամին եկավ ու բազմեց Գեղարքունիքի լեռներին, նույն իրավիճակն է Սյունիքում: Հարակից իրականության մեջ տեսնում ենք մարդկանց, որոնք շարունակում են երկրպագել վարչապետի աթոռը զբաղեցրած մարդուն, մատաղ անել նրա ոտքերի տակ, համեմատել Աստծո հետ: Ի՞նչ է, հասարակությունը մեծամասամբ չի՞ գիտակցում է, թե ինչ աղետի մեջ է մեր պետությունը: «Մեծամասնությունը դժվար թե հասկանա, դրա համար գոյություն ունի փոքրամասնություն, որը պետք է հասկացնի նույն այդ մեծամասնությանը, թե ինչ է կատարվում: Ես վստահ չեմ, որ իրենք խորապես հասկանում են, թե ինչ է կատարվում:

Մարդը կորցրել է իմունիտետը, բնազդը, այն հետ բերելը ժամանակի խնդիր է: Մեծամասնության տրամադրությունն օր օրի փոխվում է, բայց նրանց պետք է դարձի բերես, չպետք է իրենց հույսին թողնես ամեն ինչ: Ցավալի է ասել, բայց իրենց մեջ, կարծես թե, պարտվողի որակն է: Նա տեսնում է, որ թշնամին նստած է սարի գլխին, նրան պետք է բացատրել, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար: Ի՞նչ կարող է պատահել, որ թշնամին իր տանից ոչ թե 100 կմ հեռավորության վրա է, այլ նստած է սարի գագաթին: Սրա հետ մեկտեղ տեսնում եմ, որ մարդկանց տրամադրություններն օր-օրի փոխվում են»,-ընդգծում է նկարիչը:

Աշոտ Ավագյանն ապրում է Սյունիքում, որը վերջին պատերազմից հետո ևս մեր թշնամու թիրախում հայտնվեց: «Սյունիքը հարյուր տարի առաջ էլ էր որպես թիրախ: Պատմության կոնտեքստում եթե նայենք, Սյունիքին տիրանալու խնդիրն է: Բայց որևէ մեկը թույլ չի տալու դիպչել Սյունիքին: Հենց առաջին օրից էլ երևի սյունեցիները հասկացան, որ ինչ-որ բաներ են կատարվում մեր շուրջը:

Պատճառը դա էր, որ երկու անգամ նրան թույլ չտվեցին մուտք գործել Սյունիք: Այո, մեկ անգամ մտավ, բայց հիշում եք, թե ինչ եղավ, ինչ ընդունելության արժանացավ: Այդ ընթացքում էր, որ հետապնդումներ սկսեցին համայնքապետերի նկատմամբ՝ քրեական գործեր, ստուգումներ և այլն: Բայց այս մարդիկ այլևս ուշադրություն չեն դարձնում քրեական գործերի հարուցմանը, կալանավորմանը և այլն, դա իրենց համար դադարում է խնդիր լինել, քանի որ իրենք գիտակցում են, թե ինչի համար է իրենց պայքարը, նրանք չեն ընկճվում»,-ասում է մեր զրուցակիցը:

Այսօր մեր քաղաքացուն, եթե ոչ մեծամասնությանը, ապա գոնե շատերին մտահոգում է անվտանգության, ապահովության զգացողության վերականգնումը: «Անվտանգության կոնցեպտի մեջ կամ դրան զուգահեռ էլի շատ կարևոր հարցեր կան՝ կրթություն, վերարտադրության խնդիր, տնտեսություն և այլն, և այլն: Այսօր մենք կարիք ունենք ծնողի այն տեսակի, որը մտահոգ է իր երկրի ապագայի ու անվտանգության համար և նույն արժեքները կսերմանի իր երեխայի մեջ:

Կրթության և դաստիարակության գործառույթներից մեկը պետք է լինի այն, որ դպրոցից կամ նույնիսկ մանկապարտեզից երեխային պետք է ասել, որ հասարակությունը որոշակի շերտերի է բաժանված: Ենթադրենք՝ հինգ տոկոսը ստահակն է, հինգ տոկոսը՝ քաջը, անվախը, սրա հետ մեկտեղ կա մի մեծ տոկոս, որ նայած ժամանակներին և մարտահրավերներին, իրեն համապատասխան ձևով է դրսևորում: Մի կողմից՝ կրթությունը և դաստիարակությունը երկար ժամանակ են պահանջում, մյուս կողմից՝ արդյունքի հասնելու կարճ տարբերակը «ծեծն» է: Ինչ-որ գիծ պետք է քաշել, դրանից աջ կամ ձախ գնալ չի կարելի: Սա, իհարկե, փոխաբերական իմաստ ունի, բայց գուցե հենց սա է լուծումը»,-եզրափակում է Աշոտ Ավագյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении