Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Որքան վախը մեծ է, այնքան սկսում է մեծանալ հույզերի վրա ազդելու չափաբաժինը. նա իշխանությունը միայն ի չարս է օգտագործում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան ընտրությունների օրը մոտենա, այնքան կրքերը բորբոքվելու են: Դրա հետ մեկտեղ, մասնավորապես իշխանության ներկայացուցիչների բառապաշարը սկսելու է դուրս գալ նորմատիվային սահմաններից:«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:

Իշխանությունների կողմից վարվող նախընտրական կամպանիան փորձագետը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Մինչ այս իրենց, այսպես կոչված, կառավարման ընթացքում փորձում էին խաղալ մարդկանց բաց նյարդի վրա, այն է՝ խաղալ սոցիալական անարդարության վրա: Իսկ կապիտուլ յացիոն ակտը ստորագրելուց հետո Փաշինյանը փորձում է խաղալ խղճահարության վրա: Փորձում է իրենից զոհի կերպար ստեղծել ու մարդկանց մեջ խղճահարություն առաջացնել: Իր ամբողջ հռետորաբանությունը մարդկանց մեջ իր հանդեպ խղճահարություն արթնացնելուն է ուղղված: Փորձում է մարդկանց ոչ թե բանականությանը, այլ հույզերին դիմել՝ «գիտեք, Արցախն արդեն հանձնվել էր», «Արցախը վաճառել են նախկինները, ես մեղք չունեի, ես փորձում էի կանխել դա, չստացվեց», «իրենք են մեղավոր» հռետորաբանության մեջ: Վերջերս էլ ասաց՝ «միգուցե Աստված մեզանից երես թեքեց»:

Բոլորին մեղադրում է մի անձ, որը բացարձակապես չգնահատեց ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները: Չգնահատելով ռիսկերը՝ ստանձնեց «պատասխանատվություն» ու ամբողջությամբ ընկավ իշխանական բարիքների վրա: Այդ ընթացքում ինքն ու իր թիմակիցներն օգտվել են բոլոր այն բարիքներից, որ ընձեռում է իշխանությունը: Եվ այդ ընթացքում շարժվում էր հետևյալ բանաձևով՝ «եթե ինձ մոտ ստացվի, կասեմ՝ տեսաք, կարողացա երկիրը հանել խորը ճգնաժամից»: Մինչ պատերազմը հռետորաբանությունն այդ բանաձևի մեջ էր, իսկ երբ երկիրն ընկավ ճգնաժամի մեջ, ու ՀՀ-ն, ըստ էության, դադարեց միջազգային իրավունքի սուբյեկտ լինել, ասաց՝ մեղավոր չեմ, մեղավորը ժողովուրդն էր, մեր դաշնակիցներն էին, նախկիններն էին: Նա հաղթանակը, հաջողությունն իրեն է վերցնում, պարտությունը գցում այլոց վրա»:

Այս համատեքստում Արթուր Համբարձումյանը հիշեցրեց 2020 թ. Տավուշյան մարտերը. «Այդ ժամանակ հաղթանակն ամբողջությամբ վերագրեց իրեն, հերոսի կոչումներ, տարբեր շքանշաններ տվեց՝ ցույց տալով, որ գեներալներն իր հրամանատարության տակ են գործել: Իսկ հետո, երբ տեղի ունեցավ պատերազմ, ասաց՝ բանակ չենք ունեցել: Այս մարդու մոտ, մեծ հաշվով, անմեղսունակության դրսևորումներ են, որոնք կան նաև նախընտրական կամպանիայի ընթացքում»:

Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, այս վարքագիծը նաև վախերի ցուցիչ է: «Փաշինյանն այսօր շատ է վախենում, որ ընտրություններում կարող է պարտվել: Ու որքան մեծ է վախը, այնքան սկսում է մեծանալ հույզերի վրա ազդելու չափաբաժինը: Ինքն ընդհանրապես շատ վախկոտ մարդ է: Տեսեք՝ կան մարդիկ, որոնք իշխանությունն օգտագործում են ի բարօրություն մնացած մարդկանց: Նիկոլ Փաշինյանն իշխանությունը միայն ի չարս է օգտագործում՝ «սրանից վրեժ լուծեմ, նրանից վրեժ լուծեմ, մյուսին վիրավորեմ, նրա ունեցվածքը խլեմ» տրամաբանության մեջ: Եվ հիմա հասկանում է, թե այս ընթացքում ինչի համար է օգտագործել իշխանությունը, իսկ այդ կերպ իշխանության օգտագործումը հետագայում հանգեցնում է պատասխանատվության: Հետևապես, վախենում է իշխանությունը կորցնելուց ու այնքան շատ է վախենում, որ սկսելու է այդ գործիքներից ավելի շատ օգտվել: Իր վախը, մեծ հաշվով, այն է, որ կարող է մի օր արթնանալ ու հասկանալ, որ այլևս չունի այն իշխանությունը, որն ուներ»,-ասաց Ա. Համբարձումյանը:

Անդրադառնալով քաղաքացիական վրեժի սպառնալիքներին՝ նա շեշտեց. «Ինքը որոշ խմբերի հետ խնդիրներ է ունեցել ու այդ մարդկանցից փորձում է վրեժ լուծել, իսկ հասարակությանը փորձում է մոլորեցնել՝ ցույց տալով, թե խնդիրը նախկին իշխանությունների ոչ էֆեկտիվ կառավարումն է, թե խնդիրը «թալանն» է: Եթե խնդիրն իսկապես թալանը լիներ, վստահեցնում եմ, որ, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը երբեք իր թիմակիցները չէին լինի:Եթե խնդիրը նախկին վատ բարքերը լինեին, վստահեցնում եմ, որ նախկին օդիոզ անձանց դռները շպրտված որոշ ՔՊ-ականներ երբեք պատգամավոր չէին դառնա: Խնդիրն իր անձնական տիրույթում է, որը փորձում է քաղաքականացնել: Ասում է՝ սրանից հետո պետք է վենդետաներ լինեն, «պողպատյա մանդատի» մասին է խոսում: Իսկ վենդետա նշանակում է արյան վրեժ: Հիմա ինչ է, ասում է՝ արյան վրեժ պետք է լինի՞, այդ ումի՞ց պետք է արյան վրեժ լուծի: Իսկ իր նկատմամբ, այո, կարող է վենդետա լինել, որովհետև իր փնթի, հիմար, դավաճանության հետ զուգակցվող գործողությունները հազարավոր տղաների մահվանն են հանգեցրել: Հետո էլ ասում է՝ «որ ասում եմ վենդետա, նկատի ունեմ քաղաքական վենդետա»: «Քաղաքական արյան վրեժը» ո՞րն է, սա ի՞նչ տերմին է: Այս մարդն օգտագործում է բառեր, հետո փորձում է դրանք ֆռռացնել, ու արդյունքում աբսուրդ մտքեր են ստացվում: Իսկ ցավն այն է, որ այդ մարդը զբաղեցնում է ՀՀ ներկայացուցչական թիվ մեկ պաշտոնը, ու երբ դրսից նայում են ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին, ասում են՝ գժանոց է: Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա»:

Արթուր Համբարձումյանը հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարությունը, որն արել էր Արմավիրում՝ նշելով, որ ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ չի լինելու: «Ասաց՝ վստահեցնում եմ, որ չի լինի, որովհետև ժողովուրդը կընտրի ժողովրդի իշխանությանը: Ինքն իրեն հռչակել է ժողովուրդ, իր իշխանությանը՝ ժողովրդի իշխանություն, ու ժողովուրդը միայն իրեն պետք է ընտրի, որ ժողովրդի իշխանությունը հաստատվի: Սրանով իրականում ասում է, որ եթե ժողովուրդն իրեն չընտրեց, քաղաքացիական բախումներ են լինելու, իսկ քաղաքացիական բախումներից դեպի քաղաքացիական պատերազմ ընդամենը մեկ քայլ է: Ավելի վաղ էլ ասել էր՝ պատրաստ ենք ընդունել ընտրությունների արդյունքները, եթե դրանք հավաստի լինեն: Ասում է՝ ցանկացած այլ արդյունք, որով «ժողովրդի իշխանությունը» կպարտվի, իրենց համար հավաստի ու ընդունելի չէ, ասում է՝ պարտության դեպքում քաղաքացիական բախումներ է հրահրելու: Ու եթե պատերազմի պարտությունն է գցում ժողովրդի, նախկինների վրա, ընտրություններն ի՞նչ են, որ դուրս չգա ու չասի, որ արդյունքները կեղծվել են»,-նշեց նա:

Փորձագետը շեշտեց, որ Ն. Փաշինյանը ՀՀ-ում վարկանիշ չի ունեցել և չունի նաև հիմա: «Նա հենվում է ագրեսիվ փոքրամասնության վրա, և իշխանության ակունքն այդ ագրեսիվ փոքրամասնությունն է: Իսկ քաղաքացիական բախումներ հրահրելու ռեսուրս ունի, որովհետև երեք տարի պառակտել, երկփեղկել է: Ինքն այդ ատելությունը գեներացնելու համար մեծ աշխատանք է տարել: Նա պառակտիչ գործողություններով բաժանեց հասարակությանը: Այստեղ նաև հոգեբանական խնդիր կա. ինչպիսին ինքն է, փորձում է այդպիսին դարձնել նաև հասարակությանը: Փաշինյանը խաղաղ մարդ չէ, իր մեջ միշտ կռիվ կա՝ նաև նախկին-ներկա կռիվ: Ինքը նաև հասարակությանն էր այդպիսին ուզում տեսնել ու ստացավ այն, ինչ ուզում էր: Այսօր մեր հասարակության հոգեբանական վիճակն ամբողջությամբ արտացոլում է Փաշինյան Նիկոլի հոգեբանական վիճակը: Ինքը վերջերս հպարտորեն ասում էր, թե որոշ քաղաքական գործիչների հոգեխանգարմունքի է հասցրել: Ոչ միայն նրանց, այլ ամբողջ ազգին է հոգեխանգարմունքի հասցրել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով ու անդրադառնալով կառավարման համակարգին՝ մինչ բուն խնդրին անդրադառնալը՝ Արթուր Համբարձումյանը մի օրինակ բերեց. «Ասում է՝ դավաճանություններ են եղել Արցախում, ինչ-որ ջոկատի հրամանատար աշխատել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Եթե ինչ-որ հրամանատար աշխատել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, դա ուղիղ իր պատասխանատվությունն է: Այդ մասին ոչ թե պետք է հայտարարել, այլ դրա համար պետք է գետինը մտնել: Մեծ հաշվով, ինքն իրեն ամբողջությամբ դուրս է դրել պետական կառավարման ապարատից ու այդ ապարատում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին դիտորդի աչքերով է նայում, իսկ բոլոր բացթողումները գցում այլոց վրա: Սա ևս անմեղսունակության հերթական դրսևորումներից մեկն է»:

Նրա խոսքով, իշխանության գալու առաջին իսկ օրվանից փորձում էր կառավարման բոլոր ճյուղերն իր ձեռքում կենտրոնացնել. «Փորձում էր կենտրոնացնել օրենսդիր, դատական իշխանությունները, փորձում էր իր իշխանությունը տարածել Արցախի վրա, մեծ ազդեցություն ունենալ նաև լրատվամիջոցների վրա: Նշվածների պատճառը կրկին վախն էր: Վախենում էր, որ տարբեր ճյուղեր կարող է չենթարկվեն իրեն, վախենում էր, որ կարող է իշխանությունը կորցնել: Դրա համար փորձում էր իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքում կենտրոնացնել: Եվ այս հոգեխանգարմունքային վարքագիծը, որի հիմքում էլի վախն էր, հանգեցրեց նրան, որ իշխանությունը կորցրեց: Հիմա ՀՀ-ում ոչ թե կառավարման ճգնաժամ է, այլ իշխանություն պարզապես գոյություն չունի, ՀՀ-ն, փաստացի, դադարել է միջազգային իրավունքի սուբյեկտ լինել: Հիմա պետք են մարդիկ, որոնք ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում կառավարման փորձ ունեն, այլև մարդիկ, որոնք ունակ են գրեթե զրոյից պետություն կառուցել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար