Ереван, 24.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Որքան վախը մեծ է, այնքան սկսում է մեծանալ հույզերի վրա ազդելու չափաբաժինը. նա իշխանությունը միայն ի չարս է օգտագործում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան ընտրությունների օրը մոտենա, այնքան կրքերը բորբոքվելու են: Դրա հետ մեկտեղ, մասնավորապես իշխանության ներկայացուցիչների բառապաշարը սկսելու է դուրս գալ նորմատիվային սահմաններից:«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:

Իշխանությունների կողմից վարվող նախընտրական կամպանիան փորձագետը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Մինչ այս իրենց, այսպես կոչված, կառավարման ընթացքում փորձում էին խաղալ մարդկանց բաց նյարդի վրա, այն է՝ խաղալ սոցիալական անարդարության վրա: Իսկ կապիտուլ յացիոն ակտը ստորագրելուց հետո Փաշինյանը փորձում է խաղալ խղճահարության վրա: Փորձում է իրենից զոհի կերպար ստեղծել ու մարդկանց մեջ խղճահարություն առաջացնել: Իր ամբողջ հռետորաբանությունը մարդկանց մեջ իր հանդեպ խղճահարություն արթնացնելուն է ուղղված: Փորձում է մարդկանց ոչ թե բանականությանը, այլ հույզերին դիմել՝ «գիտեք, Արցախն արդեն հանձնվել էր», «Արցախը վաճառել են նախկինները, ես մեղք չունեի, ես փորձում էի կանխել դա, չստացվեց», «իրենք են մեղավոր» հռետորաբանության մեջ: Վերջերս էլ ասաց՝ «միգուցե Աստված մեզանից երես թեքեց»:

Բոլորին մեղադրում է մի անձ, որը բացարձակապես չգնահատեց ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները: Չգնահատելով ռիսկերը՝ ստանձնեց «պատասխանատվություն» ու ամբողջությամբ ընկավ իշխանական բարիքների վրա: Այդ ընթացքում ինքն ու իր թիմակիցներն օգտվել են բոլոր այն բարիքներից, որ ընձեռում է իշխանությունը: Եվ այդ ընթացքում շարժվում էր հետևյալ բանաձևով՝ «եթե ինձ մոտ ստացվի, կասեմ՝ տեսաք, կարողացա երկիրը հանել խորը ճգնաժամից»: Մինչ պատերազմը հռետորաբանությունն այդ բանաձևի մեջ էր, իսկ երբ երկիրն ընկավ ճգնաժամի մեջ, ու ՀՀ-ն, ըստ էության, դադարեց միջազգային իրավունքի սուբյեկտ լինել, ասաց՝ մեղավոր չեմ, մեղավորը ժողովուրդն էր, մեր դաշնակիցներն էին, նախկիններն էին: Նա հաղթանակը, հաջողությունն իրեն է վերցնում, պարտությունը գցում այլոց վրա»:

Այս համատեքստում Արթուր Համբարձումյանը հիշեցրեց 2020 թ. Տավուշյան մարտերը. «Այդ ժամանակ հաղթանակն ամբողջությամբ վերագրեց իրեն, հերոսի կոչումներ, տարբեր շքանշաններ տվեց՝ ցույց տալով, որ գեներալներն իր հրամանատարության տակ են գործել: Իսկ հետո, երբ տեղի ունեցավ պատերազմ, ասաց՝ բանակ չենք ունեցել: Այս մարդու մոտ, մեծ հաշվով, անմեղսունակության դրսևորումներ են, որոնք կան նաև նախընտրական կամպանիայի ընթացքում»:

Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, այս վարքագիծը նաև վախերի ցուցիչ է: «Փաշինյանն այսօր շատ է վախենում, որ ընտրություններում կարող է պարտվել: Ու որքան մեծ է վախը, այնքան սկսում է մեծանալ հույզերի վրա ազդելու չափաբաժինը: Ինքն ընդհանրապես շատ վախկոտ մարդ է: Տեսեք՝ կան մարդիկ, որոնք իշխանությունն օգտագործում են ի բարօրություն մնացած մարդկանց: Նիկոլ Փաշինյանն իշխանությունը միայն ի չարս է օգտագործում՝ «սրանից վրեժ լուծեմ, նրանից վրեժ լուծեմ, մյուսին վիրավորեմ, նրա ունեցվածքը խլեմ» տրամաբանության մեջ: Եվ հիմա հասկանում է, թե այս ընթացքում ինչի համար է օգտագործել իշխանությունը, իսկ այդ կերպ իշխանության օգտագործումը հետագայում հանգեցնում է պատասխանատվության: Հետևապես, վախենում է իշխանությունը կորցնելուց ու այնքան շատ է վախենում, որ սկսելու է այդ գործիքներից ավելի շատ օգտվել: Իր վախը, մեծ հաշվով, այն է, որ կարող է մի օր արթնանալ ու հասկանալ, որ այլևս չունի այն իշխանությունը, որն ուներ»,-ասաց Ա. Համբարձումյանը:

Անդրադառնալով քաղաքացիական վրեժի սպառնալիքներին՝ նա շեշտեց. «Ինքը որոշ խմբերի հետ խնդիրներ է ունեցել ու այդ մարդկանցից փորձում է վրեժ լուծել, իսկ հասարակությանը փորձում է մոլորեցնել՝ ցույց տալով, թե խնդիրը նախկին իշխանությունների ոչ էֆեկտիվ կառավարումն է, թե խնդիրը «թալանն» է: Եթե խնդիրն իսկապես թալանը լիներ, վստահեցնում եմ, որ, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը երբեք իր թիմակիցները չէին լինի:Եթե խնդիրը նախկին վատ բարքերը լինեին, վստահեցնում եմ, որ նախկին օդիոզ անձանց դռները շպրտված որոշ ՔՊ-ականներ երբեք պատգամավոր չէին դառնա: Խնդիրն իր անձնական տիրույթում է, որը փորձում է քաղաքականացնել: Ասում է՝ սրանից հետո պետք է վենդետաներ լինեն, «պողպատյա մանդատի» մասին է խոսում: Իսկ վենդետա նշանակում է արյան վրեժ: Հիմա ինչ է, ասում է՝ արյան վրեժ պետք է լինի՞, այդ ումի՞ց պետք է արյան վրեժ լուծի: Իսկ իր նկատմամբ, այո, կարող է վենդետա լինել, որովհետև իր փնթի, հիմար, դավաճանության հետ զուգակցվող գործողությունները հազարավոր տղաների մահվանն են հանգեցրել: Հետո էլ ասում է՝ «որ ասում եմ վենդետա, նկատի ունեմ քաղաքական վենդետա»: «Քաղաքական արյան վրեժը» ո՞րն է, սա ի՞նչ տերմին է: Այս մարդն օգտագործում է բառեր, հետո փորձում է դրանք ֆռռացնել, ու արդյունքում աբսուրդ մտքեր են ստացվում: Իսկ ցավն այն է, որ այդ մարդը զբաղեցնում է ՀՀ ներկայացուցչական թիվ մեկ պաշտոնը, ու երբ դրսից նայում են ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին, ասում են՝ գժանոց է: Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա»:

Արթուր Համբարձումյանը հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարությունը, որն արել էր Արմավիրում՝ նշելով, որ ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ չի լինելու: «Ասաց՝ վստահեցնում եմ, որ չի լինի, որովհետև ժողովուրդը կընտրի ժողովրդի իշխանությանը: Ինքն իրեն հռչակել է ժողովուրդ, իր իշխանությանը՝ ժողովրդի իշխանություն, ու ժողովուրդը միայն իրեն պետք է ընտրի, որ ժողովրդի իշխանությունը հաստատվի: Սրանով իրականում ասում է, որ եթե ժողովուրդն իրեն չընտրեց, քաղաքացիական բախումներ են լինելու, իսկ քաղաքացիական բախումներից դեպի քաղաքացիական պատերազմ ընդամենը մեկ քայլ է: Ավելի վաղ էլ ասել էր՝ պատրաստ ենք ընդունել ընտրությունների արդյունքները, եթե դրանք հավաստի լինեն: Ասում է՝ ցանկացած այլ արդյունք, որով «ժողովրդի իշխանությունը» կպարտվի, իրենց համար հավաստի ու ընդունելի չէ, ասում է՝ պարտության դեպքում քաղաքացիական բախումներ է հրահրելու: Ու եթե պատերազմի պարտությունն է գցում ժողովրդի, նախկինների վրա, ընտրություններն ի՞նչ են, որ դուրս չգա ու չասի, որ արդյունքները կեղծվել են»,-նշեց նա:

Փորձագետը շեշտեց, որ Ն. Փաշինյանը ՀՀ-ում վարկանիշ չի ունեցել և չունի նաև հիմա: «Նա հենվում է ագրեսիվ փոքրամասնության վրա, և իշխանության ակունքն այդ ագրեսիվ փոքրամասնությունն է: Իսկ քաղաքացիական բախումներ հրահրելու ռեսուրս ունի, որովհետև երեք տարի պառակտել, երկփեղկել է: Ինքն այդ ատելությունը գեներացնելու համար մեծ աշխատանք է տարել: Նա պառակտիչ գործողություններով բաժանեց հասարակությանը: Այստեղ նաև հոգեբանական խնդիր կա. ինչպիսին ինքն է, փորձում է այդպիսին դարձնել նաև հասարակությանը: Փաշինյանը խաղաղ մարդ չէ, իր մեջ միշտ կռիվ կա՝ նաև նախկին-ներկա կռիվ: Ինքը նաև հասարակությանն էր այդպիսին ուզում տեսնել ու ստացավ այն, ինչ ուզում էր: Այսօր մեր հասարակության հոգեբանական վիճակն ամբողջությամբ արտացոլում է Փաշինյան Նիկոլի հոգեբանական վիճակը: Ինքը վերջերս հպարտորեն ասում էր, թե որոշ քաղաքական գործիչների հոգեխանգարմունքի է հասցրել: Ոչ միայն նրանց, այլ ամբողջ ազգին է հոգեխանգարմունքի հասցրել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով ու անդրադառնալով կառավարման համակարգին՝ մինչ բուն խնդրին անդրադառնալը՝ Արթուր Համբարձումյանը մի օրինակ բերեց. «Ասում է՝ դավաճանություններ են եղել Արցախում, ինչ-որ ջոկատի հրամանատար աշխատել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Եթե ինչ-որ հրամանատար աշխատել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, դա ուղիղ իր պատասխանատվությունն է: Այդ մասին ոչ թե պետք է հայտարարել, այլ դրա համար պետք է գետինը մտնել: Մեծ հաշվով, ինքն իրեն ամբողջությամբ դուրս է դրել պետական կառավարման ապարատից ու այդ ապարատում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին դիտորդի աչքերով է նայում, իսկ բոլոր բացթողումները գցում այլոց վրա: Սա ևս անմեղսունակության հերթական դրսևորումներից մեկն է»:

Նրա խոսքով, իշխանության գալու առաջին իսկ օրվանից փորձում էր կառավարման բոլոր ճյուղերն իր ձեռքում կենտրոնացնել. «Փորձում էր կենտրոնացնել օրենսդիր, դատական իշխանությունները, փորձում էր իր իշխանությունը տարածել Արցախի վրա, մեծ ազդեցություն ունենալ նաև լրատվամիջոցների վրա: Նշվածների պատճառը կրկին վախն էր: Վախենում էր, որ տարբեր ճյուղեր կարող է չենթարկվեն իրեն, վախենում էր, որ կարող է իշխանությունը կորցնել: Դրա համար փորձում էր իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքում կենտրոնացնել: Եվ այս հոգեխանգարմունքային վարքագիծը, որի հիմքում էլի վախն էր, հանգեցրեց նրան, որ իշխանությունը կորցրեց: Հիմա ՀՀ-ում ոչ թե կառավարման ճգնաժամ է, այլ իշխանություն պարզապես գոյություն չունի, ՀՀ-ն, փաստացի, դադարել է միջազգային իրավունքի սուբյեկտ լինել: Հիմա պետք են մարդիկ, որոնք ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում կառավարման փորձ ունեն, այլև մարդիկ, որոնք ունակ են գրեթե զրոյից պետություն կառուցել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян«Коммерсантъ»: Бакинское время Москвы 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты Захарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо» Полицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговоры Для четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленныхЭдгар Севикян в составе «Ференцвароша» стал чемпионом Венгрии В Тбилиси прошел женский марш против закона об «иноагентах» Католикос Всех армян посетил монастырский комплекс Сурб Саркис в Арагацотне ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .ЕС полностью поддерживает переговорный процесс между Арменией и Азербайджаном — Тойво Клаар Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянФСБ России сообщила о задержании гражданина Украины на пропускном пункте Верхний Ларс Байрамов обсудил с уходящим послом Ирана региональные форматы типа 3+3 В военном лагере в Ираке прогремел взрыв: погиб один человек, 8 человек ранены