Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փա­շի­նյա­նը ոչ մի շանս չու­նի մե­ծա­մաս­նու­թյուն ստա­նա­լու նոր խորհր­դա­րա­նում. կշա­րու­նա­կի աշ­խա­տել հա­սա­րա­կու­թյու­նը պա­ռակ­տե­լու ուղ­ղու­թյամբ․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

mk.ru-ն «Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ռադիկալ ռուսաֆոբներ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում սկսվել է նախընտրական արշավը: Դրա համար հատկացված է ընդամենը 11 օր. Ազգային ժողովի ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: 21 կուսակցություն և չորս դաշինք պայքարում են խորհրդարանում տեղերի համար: Ավելին, այս ընտրությունների հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ դրանց մասնակցում են Հայաստանի բոլոր նախկին նախագահները և երկրի գործող ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարվում է նրա հիմնական մրցակիցը և գլխավորում է «Հայաստան» դաշինքի ցուցակը: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակի առաջին համարն է: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի առաջադրվել իր Հանրապետական կուսակցության ցուցակով, բայց կուսակցությունը գնում է ընտրությունների «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում: Պայքարը խոստանում է թեժ լինել: Հակառակորդները փոխանակում են մեղադրանքներ և իրականացնում են անձնական գրոհներ «խախտման եզրին»:

Հատուկ mk.ru- ի համար Հայաստանի նախընտրական իրավիճակը վերլուծել է քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով մասնագետ Անդրեյ Արեշևը։

- Նախընտրական մրցավազքի ֆավորիտները որոշվա՞ծ են, թե՞ այդ մասին խոսելը դեռ վաղ է:

- Դե ֆակտո, նախընտրական քարոզարշավը Հայաստանում շարունակվում է արդեն երկար ժամանակ, ընդ որում՝ շատ լարված մթնոլորտում: Չնայած քիչ թե շատ հուսալի սոցիոլոգիական տվյալների բացակայությանը, քանի որ բոլոր հարցումները այս կամ այն չափով կողմնակալ են, այնուամենայնիվ, կարող ենք խոսել որոշ միտումների մասին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նկատվում է Փաշինյանի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի անկում և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» ընտրական բլոկի հանդեպ համակրանքի աճի միտում:

- Այս երկու ուժերի միջև պայքարը կլինի՞:

- Իհարկե, քարոզարշավը երկբևեռ բնույթ ունի: Այլ քաղաքական ուժերը, իմ կարծիքով, ունեն բավականին պատրանքային շանսեր նոր խորհրդարան անցնելու, բացառությամբ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքի: Իհարկե, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրեսը» ևս շանսեր ունեն: Էդմոնդ Մարուքյանի ներկայիս ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական կուսակցության շանսերը պակաս ակնհայտ են: Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, դուրս կմնան: Չնայած նրանց մասնակցությունը, հատկապես արևմտամետ քաղաքական ասոցիացիաներինը, ինչպես Ազգային ժողովրդավարական բևեռը, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը, անշուշտ, որոշակի բազմազանություն և որոշ էկզոտիկա կավելացնեն նախընտրական արշավին, քանի որ աջ հատվածի նման անալոգներ և արմատական ռուսաֆոբներ Հայաստանի քաղաքական ասպարեզում դեռ չեն եղել:

- Հայաստանում արմատական ռուսաֆոբներ ու «աջակողմյաններ» են հայտնվե՞լ։

- Հավատացեք, որ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ևս քողարկված տեսքով դրանցից է, քանի որ իշխող կուսակցությանը սատարող լրատվամիջոցները այս կամ այն կերպ անդրադառնում են Ռուսաստանին և նրան մեղադրում Ղարաբաղում վերջին ողբերգական իրադարձությունների համար: Իհարկե, արտաքին գործոնը մեծապես է որոշում ընթացիկ ընտրարշավի բնույթը: Բարոյահոգեբանական ցնցումը, որում գտնվում է Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, հավանաբար կբերի քվեարկության բավականին ցածր մասնակցության: Իհարկե, եթե ընդդիմությունը, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանը, չկարողանա կանխել այդ միտումը, քանի որ օբյեկտիվորեն ցածր մասնակցությունը Փաշինյանի օգտին է:

Ինչպես ցանկացած իշխող կուսակցություն, նրա կողմնակիցները լուրջ հնարավորություններ ունեն մոբիլիզացնել բոլորին, սկսած վարչական ռեսուրսից և անձնական նվիրյալներից մինչ որոշ աղանդավորական դրսևորումներ ունեցող ընտրողներ: Բայց այդ ամենը կաշխատի հայ հասարակության պառակտման համար: Եվ դա բավականին բացասական գործոն է, քանի որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ չեն դիտարկում այլ տարբերակ, բացի իշխող ուժի՝ իշխանությունից հեռանալը: Լուրջ մտավախություններ կան, որ հունիսի 20-ին ոչինչ չի ավարտվի, և որ Հայաստանը կբախվի հետընտրական բավականին բուռն գործընթացների հետ: Թե ինչպիսին դրանք կլինեն, ոչ ոք չի կարող կանխատեսել:

- Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու շանսերը:

- Կարծում եմ, որ նա շանս չունի մեծամասնություն ստանալու նոր խորհրդարանում: Անգամ կասկածելի է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները դաշինք կազմեն նրա հետ խորհրդարանում: Փաշինյանի հետ այնպիսի մարգինալ ուժերը, ինչպես «Հանրապետությունը», «Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը» և այլն, կարող են դաշինք կազմել խորհրդարանում: Բայց նրանք պատնեշը հաղթահարելու ոչ մի հնարավորություն չունեն: Փաշինյանի կուսակցությունը կարող է հավաքել 20-30 %, և դժվար թե նա ինչ-որ կոալիցիա կազմելու հնարավորություն ունենա: Ցանկացած երկրում պարտվողներն ու կապիտուլ յանտները կայուն կոալիցիա ստեղծելու շանս չունեն: Այնպես որ, նրանք կշարունակեն աշխատել հասարակությունը պառակտելու ուղղությամբ, և դա շատ վտանգավոր է Հայաստանի նման երկրի համար, որը թուլացել է ռազմական պարտությունից և համաճարակից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров