Ереван, 19.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մեր հասարակությունը բավականին անճանաչելի է դարձել. շատ լուրջ տեխնոլոգիաներ են կիրառվել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրեթե ամեն օր ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է այն ահազանգերի մասին, որոնք ստանում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից: Խոսքը, մասնավորապես, ՀՀ Սյունիքի մարզի նաև մի շարք բնակավայրերի մասին է, որտեղ ադրբեջանական զինծառայողները բացահայտ սպառնում են բնակիչներին: Վերջին շրջանում քիչ չեն դեպքերը, որոնք փաստում են նաև Գեղարքունիքում առկա սպառնալիքի մասին: Մինչդեռ Հայաստանում հասարակության մի հատվածի մոտ սպառնալիքի ընկալման խնդիր կա, եթե չասենք, որ այդ ընկալումն ի սպառ բացակայում է, օրինակ՝ ուղղակի վտանգից 20 կմ հեռու ապրողի մոտ: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ նախ անդրադարձանք Ադրբեջանի և այդ երկրի ԶՈւ-երի այսօրվա մարտավարությանը:

«Ադրբեջանն իրականում շատ պարզ քաղաքականություն է վարում: Այսինքն, հաղթողի քաղաքականություն է վարում ու փորձում է անել ամեն հնարավորը, որպեսզի թե՛ Գեղարքունիքում և թե՛ Սյունիքում հետագա պատերազմի համար բարվոք դիրքեր ունենա: Այսինքն, Ադրբեջանը պատրաստվում է հետագա պատերազմին ու այս պահի դրությամբ փորձում է այդ պատերազմի համար ձեռք բերել ու ստեղծել իր համար հարմար ու նպաստավոր դիրքեր: Սա է Ադրբեջանի քայլերի տրամաբանությունը: Կարող եմ միանշանակ ասել, որ Ադրբեջանն այս փուլում այդ նպատակով և այդ մտադրությամբ է առաջնորդվում»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով հայ հասարակության որոշ հատվածների վերոնշյալ ընկալումներին՝ Կարեն Հովհաննիսյանը նկատեց. «Մեր հասարակությունը բավականին անհասկանալի ու անճանաչելի է դարձել, որովհետև իրականում Հայաստանն այնքան փոքր է, որ, բացառությամբ Երևանի և մի քանի քաղաքների, կարող է աշխատել թշնամու հրետանին: Այսինքն, կապ չունի՝ 20, թե 25 կմ է հեռավորությունը, հրետանին շատ հանգիստ կարող է աշխատել: Մեծ հաշվով՝ չմոռանանք, որ պատերազմի օրերին ԱԹՍ-ները հասան անգամ Երևան: Մենք իսկապես խնդիր ունենք. հասարակության մի մասը, կարծես թե, բաժանում է տարածաշրջաններն ու հարցը ոչ թե պաշտպանողական, ազգային, այլ ավելի շատ քաղաքական դաշտ է տանում: Եվ այդ քաղաքական դաշտում արդեն բևեռացում է սկսում: Եթե որևէ մեկն ասում է, որ Ադրբեջանը վտանգ է ներկայացնում, և իրենք տեսնում են, որ, օրինակ՝ դա հակազդվում է ինչ-որ քաղաքական ուժի խոսքին, իսկույն այդտեղ քաղաքականության միտում են տեսնում:

Հետո ինքնաբերաբար սկսում են հակազդել՝ առանց խորանալու և հասկանալու տվյալ խոսքն ու մեսիջը: Ճիշտն ասած՝ կարծում եմ, որ հասարակության վրա շատ լուրջ տեխնոլոգիաներ են կիրառվել. այս արդյունքն ունենալու համար դրսի շատ ուժեր բավականին լուրջ են աշխատել: Խոսքն անտարբերության արդյունքի մասին է, որտեղ թշնամուց բարեկամի կերպար են ստեղծել»:

Անդրադառնալով մայիսի 12-ից հետո առկա իրավիճակին, երբ ադրբեջանական զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու դեռ շարունակում են այստեղ մնալ, Կարեն Հովհաննիսյանը շեշտեց. «Ադրբեջանն այս փուլում չի ուզում ռազմական որևէ բախման կամ որևէ հարցի լուծման գնալ, որովհետև վերոնշյալ տարածաշրջաններում փորձելու է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին իր ներկայությամբ հոգեբանական տեսանկյունից ճնշել և ստիպելու է թողնել այդ տարածքները: Այսինքն, մենք նաև այս առումով խնդիր ունենք. անզենք, անինքնաձիգ պատերազմը, որն անտես է ու չի երևում, հանգստություն է բերել խոր թիկունքում գտնվողներին, և նրանք կարծում են, թե պատերազմն ավարտվել է: Իրականում պատերազմը չի ավարտվել, և թշնամին այս փուլում այլ մարտավարություն է որդեգրել և այդ մարտավարությամբ է շարժվում»:

Ռազմական փորձագետն այլ սպառնալիքներ էլ է տեսնում:«Եթե այսպես շարունակվի, գալու է մի օր, երբ ՀՀ-ում մենք կունենանք շատ ավելի քիչ ՀՀ քաղաքացիներ, քան օտարազգի: Այս պահին ձուլման խնդիրն է դրված: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից խնդիր է դրված, որ Հայաստանը միաձուլեն և կարողանան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահպանող կառույցները կազմաքանդել: Խոսքը եկեղեցու, բանակի, դպրոցի և բոլոր այն կառույցների մասին է, որոնք համախմբող գործառույթ ունեն: Նպատակն է կազմալուծել բոլոր այդ կառույցները, որ կարողանան ամբողջովին ձուլել թուրք հասարակությանը: Օրինակ՝ Թուրքիայում այդքան մեծ բնակչություն ունեցող քրդեր են ապրում, բայց, միևնույնն է, այնտեղ ուժեղ է թուրքական գործոնը: Ուզում են նման արդյունք ունենալ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты.Премьер-министр Никол Пашинян встретился с жителями общин Киранц и Беркабер Под давлением общественности отказались от очередной предательской программыПредупреждения Ирана властям АрменииМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армян Песков подтвердил начало вывода российских миротворцев из Карабаха MP: бред и галлюцинации связаны со сбоем в мозговой сети оценки значимости Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак КарапетянБольшими шагами к диктатуре: беспрецедентная пыткаГражданам Таджикистана отказывают во въезде в Грузию Франция отозвала своего посла в Азербайджане для консультаций В районе российского военного аэродрома в Крыму произошел взрыв План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак КарапетянПашинян отправился в Воскепар Народные гуляния «Армат» в рамках месяца армянской истории и наследия