Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Աբսուրդ է, որ ագրարային երկրում գյուղնախարարությունը փակվեց. ԲՀԿ-ն խոստանում է շտկել իրավիճակը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարիներ շարունակ գյուղատնտեսությունը մեր տիպի ագրարային երկրի արտաքին առևտրի ամենից մեծ չափաբաժինն է կազմել։ Հայկական գյուղմթերքն իր որակով ու էկոլոգիական ցուցանիշներով միշտ եղել է մրցունակ, իր արժանի տեղն ու դերն է ունեցել հատկապես ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի շուկաներում։ Բայց պետք է նշել, որ որակյալ ու մրցունակ գյուղատնտեսական ապրանք ստանալը ամենևին հեշտ գործ չի եղել երբեք, ինչպես նախկին իշխանությունների, այնպես էլ ներկաների պայմաններում։ Գյուղացին միշտ միայնակ է պայքարել գյուղացիական տնտեսությունների բերքատվության բարձրացման, ջրի հասանելիության, որակյալ պարարտանյութեր ձեռք բերելու, ստացած ապրանքի իրացման, գյուղացիական վարկեր ստանալու համար, մի կերպ դրանք մարել, ապա պայքարել բնակլիմայական պայմանների դեմ։

Այն եզակի օգնությունը, որ պետությունը տվել է, կապված է եղել հատվածային ու նեղ ոլորտային օժանդակությունների հետ։ Սակայն ամենից աբսուրդայինն այն է, որ 2019 թ.-ից Հայաստանը, որ ագրարային երկիր է, չունի գյուղատնտեսության նախարարություն. նոր «հպարտ» իշխանությունը, որի անդամները, հիմնադրամներ ու հասարակական կազմակերպություններ կառավարելուց զատ, կառավարման որևէ այլ փորձ չունեն ու մեծ հաշվով չգիտեն, թե ինչ է պետությունը, մտածեց, մտածեց ու որոշեց, որ մեզ գյուղնախարարություն պետք չէ։ Անկասկած, այս զավեշտը կարող է շատերի մոտ ծիծաղ առաջացնել, բայց ոչ մեր գյուղացու մոտ։ Սա նշանակում էր, որ գյուղացին իր ողջ խնդիրներով ու մտահոգություններով փաստացի մնաց միայնակ։ Նախընտրական այս ակտիվ գործընթացներում գյուղատնտեսության ոլորտի հարցերը, անկասկած, ամենակարևորներից են։

Պոպուլիստական ու կենացային տեքստերից բացի, կուսակցությունները պետք է ունակ լինեն տեղերում՝ հատկապես գյուղացիների խնդիրներին լուծումներ տալ. առարկայական, կոնկրետ, թիրախային լուծումներ։ Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գյուղատնտեսական հիմնախնդիրների լուծման իր մոտեցումներում հստակ է. նախ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պետք է վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը: Հաշվի առնելով հանրապետության ողջ տարածքում (մարզեր, համայնքներ) դեռևս խորհրդային տարիներից ձևավորված գյուղատնտեսական ու արտադրական մասնագիտացման, կոոպերացման հիմնական ուղղությունները՝ անհրաժեշտ է մշակել տնտեսական բոլոր ոլորտների զարգացման գերակայություններ՝ հիմքում ունենալով նոր, բարձրակարգ թվային տեխնոլոգիաներ և ծառայություններ, բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծում, ժամանակակից մեքենատրակտորային կայաններ ու սարքավորումներ: Ընդ որում, համապատասխան զարգացման ծրագրեր պետք է մշակվեն Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզերի համար:

Միաժամանակ նշենք, որ մեր երկրի հարյուրհազարավոր քաղաքացիների համար լրջագույն խնդիր է տարեցտարի փոխանցվող վարկային բեռը, որի հաղթահարումն անհնար է դառնում: Հազարավոր մարդիկ կանգնած են սեփական օթևանը կորցնելու վտանգի առջև: Այս ամենը վերաբերում է հատկապես գյուղատնտեսական վարկերին, որոնց տոկոսները, տույժ ու տուգանքները հաճախ մի քանի անգամ գերազանցում են մայր գումարի չափը: Հանրապետությունում կա շուրջ 2,2 միլիոն վարկառու, որոնց վարկային պարտավորությունների ընդհանուր չափը 4 տրիլիոն դրամ է, որից մոտ 1 տրիլիոնը սպառողական վարկեր են: Ահռելի գումար են կազմում հատկապես գյուղատնտեսական վարկերը: ԲՀԿ-ի ներկայացուցիչները քանիցս նշել են, որ ժամանակն է մեր վարկառու հայրենակիցներին «ազատել» վարկերի այդ անարդար բեռից, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ունեցվածքը: Այսպես, ըստ ԲՀԿ-ի, մինչև 3 մլն դրամի չափով վարկերը պետք է զրոյացնել:

Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքն այսուհետ չպետք է գերազանցի 2-3 %-ը: Նման քայլերը ոչ թե անհրաժեշտ են այսօր մեր գյուղացիական տնտեսությունների վերականգնման ու զարգացման համար, այլ ուղղակի կենսական են։ Զուգահեռ կուսակցական ծրագրային առաջարկներին, ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր պատասխանատու գործելաոճի մեջ, մշտական աջակցություն է ցուցաբերում մեր գյուղացիներին, որի ամենավերջին դրսևորումը Արմավիրի և Արարատի խաղողագործներին ամբողջ տարվա կտրվածքով համակողմանի աջակցություն ցուցաբերելն է:

Ընդամենը օրեր առաջ բետոնե հենասյուների մի քանի խմբաքանակ է հատկացվել այս մարզերի խաղողագործներին։ Այս կերպ մի կողմից՝ գյուղացին իր համար այդքան ծանր վարկային բեռի տակ չի մտնում, մյուս կողմից՝ հիմնում է նոր այգիներ, զարկ տալիս գյուղատնտեսությանը։ ԲՀԿ-ի մոտեցումը այս հարցում հստակ է, որ մեր գյուղացին պետք է իմանա՝ մենակ չէ իր դժվար օրերում, ու, անկախ քաղաքական իրողություններից, մարդիկ, ովքեր կայացած են ու պատասխանատու, միշտ պատրաստ են աջակցել նրան բարդ իրավիճակներում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области