Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ուսանողի տանը» հնարավորություն կունենա բնակվել 50-60 ուսանող. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս նախորդ տարեսկզբին «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր «Ուսանողի տուն» ծրագրին: Այն իրականացնում է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը: Դրա իրականացումը մոտենում է իր տրամաբանական ավարտին, ուստի ծրագրի համակարգող Սոնա Պապիկյանի հետ զրույցում անդրադարձել ենք մի քանի կարևոր հարցերի, մասնավորապես՝ ովքեր կարող են օգտվել ծրագրից, ինչ նպատակ ունի դրա կյանքի կոչումը և այլն: Բայց ամեն ինչի մասին հերթով: Սոնան նշում է, որ ծրագրի սկիզբը դրվել է 2019 թվականի ձմռանը, այնուհետև սկսվել են շինարարական աշխատանքները:

«Ծրագրի առաջնային նպատակը Երևանում մարզերից եկած ուսանողների համար մատչելի բնակության վայր ապահովելն է, դրա հետ մեկտեղ նրանց ոչ ֆորմալ կրթական ծրագրեր տրամադրելը: Որտեղի՞ց առաջացավ այս գաղափարը: Երբ տարբեր սեմինարներ էինք իրականացնում, նկատում էինք, որ մարզերի ուսանողները դրանցից հետ են մնում, իրենք խնդիր էին ունենում մարզերից գալ և մասնակցել սեմինարներին՝ ժամերը հարմար չէին, տուն վերադառնալիս տրանսպորտի խնդիր էին ունենում և այլն: Հենց այդ ժամանակ որոշեցինք ստեղծել մի վայր, որտեղ նրանք կբնակվեն, այսինքն՝ կարիք չեն ունենա բնակարան վարձելու: Գիտենք, որ վարձով բնակարանները բավականին թանկ են լինում, մատչելի լինելու պարագայում էլ լավ պայմաններ չեն լինում: Այդ դեպքում մի քանի համակուրսեցիներով փնտրում և գտնում են մեկ բնակարան, որ վճարվելիք գումարն ավելի քիչ լինի: Որոշեցինք հիմնել կենցաղային լավ պայմաններով ու մատչելի բնակության վայր, դրա հետ մեկտեղ ուսանողներին տրամադրելու ենք ոչ ֆորմալ կրթական ծրագրեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սոնան:

Նշում է՝ կազմակերպվելու են տարբեր վեբինարներ ու սեմինարներ, անցկացվելու են տարբեր դասընթացներ: «Լինելու է փորձի փոխանակում բիզնես ոլորտի մարդկանց հետ ու գաղափարների գեներացում: «Ուսանողի տան» հիմնական նպատակն ուսումն ավարտելուց հետո նրանց վերադարձն է իրենց համայնք, գյուղ: Ցանկանում ենք ամեն ինչ անել, որ մարզերից մայրաքաղաք եկած ուսանողները, որոնք այստեղ սովորում են չորս տարի, հետո աշխատանք գտնում Երևանում և հաստատվում այստեղ, հակառակը՝ վերադառնան իրենց համայնքներ և զարգացնեն դրանք: Ցանկանում ենք այնպես անել, որ նրանք իրենց հեռանկարը, ապագան տեսնեն իրենց գյուղում: Այդ պատճառով իրենց այնպիսի մարդկանց հետ ենք ծանոթացնելու, նրանց հետ կապ ստեղծելու, որ հետագայում իրենց բոլոր գաղափարներն իրագործեն իրենց մարզերում»,-նշում է մեր զրուցակիցը:

Երբ սկսվել են «Ուսանողի տան» շինարարական աշխատանքները, դրամահավաք է կազմակերպվել:«Բայց դրամահավաքը կասեցվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Բոլոր այն կազմակերպությունները, որոնք համագործակցելու էին մեզ հետ և պատրաստ էին աջակցել, հայտնեցին, որ համաճարակն իրենց ֆինանսական վնասներ է հասցրել և այդ պատճառով չեն կարող մեզ օժանդակել: Համաճարակից հետո եկավ մի շրջան, երբ թափ էինք հավաքում, որպեսզի շարունակենք շինարարությունը, անգամ սկսեցինք որոշ աշխատանքներ, բայց Արցախում սկսվեց պատերազմը: Այդ ընթացքում ողջ թիմով մեր ռեսուրսներն ուղղեցինք պատերազմի կարիքներին, դրան զուգահեռ կառուցում էինք «Ուսանողի տունը» ընտանիքների համար, որոնք բնակության տեղի խնդիր ունեին: Պատերազմն ավարտվեց, բնակության խնդիր Արցախի ընտանիքների համար էլ չկար: Վերադարձանք բնականոն հուն և սկսեցինք կառուցել «Տունը» ուսանողների համար: Բավականին աշխատանք է կատարվել, պլանավորում ենք բացվել սեպտեմբերին: Մնում է կահավորումը և վերանորոգման մի քանի դետալներ: Աշխատանքի մեծ մասն արված է: Հիմա կրկին դրամահավաք ենք կազմակերպել, որպեսզի ավարտենք աշխատանքները:

Տարբեր ընկերություններ և անհատներ այս ընթացքում եղել են ու հիմա էլ մեր կողքին են: Մեկը կարող է գումար տրամադրել, մյուսն՝ ամենատարբեր իրեր: Յուրաքանչյուրն օգնում է իր հնարավորությունների սահմանում: Պարտադիր չէ, որ գումար փոխանցի դրամահավաքին, օրինակ՝ հնարավոր է համակարգիչ ունենա, դա նվիրի «Ուսանողի տանը», այն ևս շատ օգտակար է»,-ընդգծում է Սոնան: «Ուսանողի տունը» նախատեսված է մոտ 50-60 ուսանողի համար, սա միայն բնակվելու դեպքում, իսկ կրթական ծրագրերի դեպքում կարող է դիմել մինչև 100 ուսանող: «Ուսանողները վճարելու են կոմունալների ու աշխատակիցների համար: Այսինքն՝ այս երկու ծառայությունների գումարը մեկտեղվելու է, այնուհետև բաժանվելու բոլոր ուսանողների միջև: Բնականաբար, ավելի մատչելի է լինելու, քան եթե նրանք բնակվեն վարձով»,-ասում է ծրագրի համակարգողը:

Իսկ վերջում հետաքրքրվում ենք ՝ ենթադրենք «Ուսանողի տանը» բնակվելու համար դիմեց 100 ուսանող, իսկ տեղերը փաստորեն սահմանափակ են, այս դեպքում ինչպե՞ս է կատարվելու ընտրությունը: «Պլանավորում ենք մի քանի փուլով ընտրություն կատարել: Ամենասկզբում հարցաթերթիկների միջոցով կփորձենք հասկանալ, թե ովքեր են գաղափարակից մեր ծրագրին, այսինքն՝ ցանկանում են զարգացնել իրենց մարզը, գյուղական համայնքը: Սկզբում հարցաթերթիկների միջոցով կֆիլտրենք դիմողներին, այնուհետև կլինի հարցազրույց, որն անցկացնող հանձնաժողովն էլ կորոշի, թե ով է բնակվելու «Ուսանողի տանը»: Եվս մեկ դիտարկում: Առավելություն է տրվելու այն ուսանողներին, որոնք ավելի հեռու մարզերից են գալու Երևանում բնակվելու»,-եզրափակում է Սոնա Պապիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США