Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռեկուլտիվացիայի պահանջներ ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերին և թափոնների փակված օբյեկտներին․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ նախորդ ամիս «Փաստը» դիմել էր շրջակա միջավայրի նախարարությանը՝ անդրադառնալով հանքերի չգործող, փակված պոչամբարների ռեկուլտիվացիայի խնդրին: Ոչ մեկ անգամ բարձրացվել է այն հարցը, որ դրանց շրջակա տարածքների հողերը վերականգնման կարիք ունեն, քանի որ այդ թվում նաև հանքարդյունաբերությունը, ընդերքօգտագործումը մեծ վնաս են հասցնում հատկապես վարելահողերին:

Օրերս նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցը հաստատելու մասին նախագիծը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել վերը նշված գործողությունների իրավական հիմքերը, բարձրացնել ռեկուլտիվացիայի արդյունավետությունը՝ աշխատանքները կատարել համաձայն հաստատված ուղեցույցի: Նախարարությունը նշում է, որ 2020 թ.-ի հուլիսի 16-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-397-Ն օրենքը:

Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվել է 14.1 կետով, որի համաձայն ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը պետք է մշակի ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցներ: Օրենսգրքով սահմանված է փակման ծրագրերի վերանայման պահանջ, օրինակ` 5 տարին մեկ թարմացվող բանկային երաշխիք խախտված հողերի վերականգնման նպատակով՝ դրամագլխին հատկացվող գումարների մասով, ընթացիկ ռեկուլտիվացիայի պահանջներ, փակման փուլում վերահսկողական ֆունկցիաների կիրառում և այլն։

Միևնույն ժամանակ մշակվում է կառավարության «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը, ինչը պայմանավորված է ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնման նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների բազային չափի իրատեսական գումարների հաշվարկում և նրանց վերահաշվարկում: Արդյունքում կստեղծվի խախտված հողերի վերականգնման աշխատանքների ֆինանսական երաշխիքներ և կապահովվի այդ հողերի վերականգնման աշխատանքների իրականացումը: Նախարարությունը նշում է, որ այս համատեքստում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար կարևոր է ունենալ միմյանց հետ փոխկապակցված գործողությունների ուղեցույց:

Առկա օրենսդրությամբ խախտված հողերի վերականգնման իրավակարգավորումներն ուղղված են տարբեր գործունեությունների հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքներին՝ նույն հասկացությունների տարատեսակ կիրառմամբ: Բացակայում է ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում կենսաբանական վերականգնման ամբողջական մեթոդաբանությունը։ Մասնավորապես՝ հստակ բնորոշված չեն այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար: Առաջարկվող նախագծի ընդունման նպատակն է ստեղծել իրավական հիմքեր՝ ուղղված օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման աշխատանքների ադյունքում խախտված հողերի տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար:

Այսպիսով՝ առաջարկվում է մշակել և հաստատման ներկայացնել ուղեցույց՝ ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման աշխատանքների ընթացակարգ, սահմանելով խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացման համար օգտագործվող դասակարգումները, ռեկուլտիվացիայի ուղղությունները, աշխատանքների մեթոդաբանությունը, նախատեսելով ռեկուլտիվացման նախագծերի մշակման, աշխատանքների ընդունման դրույթներ, հաշվի առնելով հողերի վերականգնման լավագույն տեխնոլոգիաները։

Նախագծում ներկայացվում են ՀՀում գործող ազգային ստանդարտներին հղումներ, որոնք կիրառվում են հողերի՝ այդ թվում ընդերքօգտագործման հետևանքով խախտված, ռեկուլտիվացման (տեխնիկական և կենսաբանական) աշխատանքների իրականացման ժամանակ։ Նախարարությունը նշում է նաև, որ նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետբյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ