«Իմ տեսակետը շատ է տարբերվում Թրամփի տեսակետից»․ Բայդենը` ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետը շատ տարբեր է իր նախորդի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Կարծում եմ մենք ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործացելու մեծ հնարավորություն ունենք։ Եվ այդ առթիվ շատ ուրախ ենք։ Միացյալ Նահանգները հետաքրքրված է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ լավ հարաբերությունների հաստատմամբ։ Իմ տեսակետը շատ է տարբերվում իմ նախորդի տեսանկետից», - ասել է Բայդենը ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ։
Գագաթնաժողովը տեղի է ունենում այսօր Բրյուսելում, ինչը Բայդենի համար առաջին նմանատիպ գագաթնաժողովն է՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Գագաթնաժողովին ժամանելիս Բայդենին ուղեկցել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։