Նպատակ ունեն բախումներ հրահրել. ավտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվում. Մեղրիի համայնքապետի տեղակալ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱվտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվում Մեղրի եւ Ագարակ համայնքներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սյունիքի մարզում։
«Մեր հրապարակում նկատելի են բազմաթիվ ոստիկաններ, նույնիսկ առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ կան։ Մասնավոր ավտոմեքենաներ էլ կան, որոնք ոստիկաններ են վարում։ Ավտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվում Մեղրի ու Ագարակ»,- նշեց Սամվելյանը։
Համայնքապետի տեղակալի խոսքով՝ համայնքում փորձում են դիմել սադրանքների. «Հավանաբար նպատակ ունեն բախումներ հրահրել։ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունը, որ իր աջակիցներին հրավիրում է Սյունիք, դա արդեն իսկ բախումներ հրահրելու փորձ է։ Դե փորձելու են իրենց հետ բերված մարդկանցով քանակ ապահովել»։