Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և բացահայտ ապօրինի արարքներ են հրահրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ. Արման Թաթոյան

BLOG

Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նկատմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մասնավորապես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը և ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ բացահայտ վիրավորական գրառումներով «պահանջում են» վարույթ սկսել այնպիսի անձի դեմ, ով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի՝ կառավարող խմբակցությունը ներկայացնող նախագահին սոցիալական ցանցում մի քանի օր առաջ տվել է սեռական բնույթի հայհոյանք և ով պետական կարգավիճակ, այսինքն՝ որևէ պաշտոն կամ պաշտոնեական կարգավիճակ չունի:

Փաստորեն, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք հրապարակային վիրավորական գրառումով Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում են գործողություններ, որոնք Պաշտպանի համար օրենքով արգելված են, որևէ առնչություն չունեն լիազորությունների շրջանակի հետ: Մարդու իրավունքների պաշտպանը չունի պաշտոնյային կոնկրետ գործով մասնավոր անձի կոնկրետ հայհոյանքից պաշտպանելու, այդ մասնավոր անձի նկատմամբ որևէ ներգործություն սահմանելու իրավասություն:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության նշված պատգամավորի գրառումների ներքո կեղծ ու իրական էջերից արված են մեկնաբանություններ, որոնք գրեթե ամբողջությամբ Պաշտպան Արման Թաթոյանին ուղղված ատելություն ու վիրավորանք են:

Դրանց թվում առկա են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ընտրություններից հետո պաշտոնից ամեն գնով հեռացելու, այսինքն՝ բացահայտ անօրինական արարքի չհեռացված կոչեր:

Ակնհայտ է, որ խոսքը նշված պաշտոնյաների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին է: Ավելին, նշված գրառումները տարբեր կեղծ էջերով տարածվել են՝ ապահովելով Պաշտպանի մասին վիրավորանքի ու ատելության առավել մեծ սփռում: Այդ գրառումները տարածել են նաև մեծաթիվ հետևողներ ունեցող լրատվամիջոցներ՝ ընկալելով, որ դրանք վիրավորանք ու ատելություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի մասին նրանց վիրավորական գրառումները առիթ դարձան, որպեսզի Պաշտպանի աշխատակազմն իրականացնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նրանց էջերի նպատակային ուսումնասիրություն:

Պարզվեց, որ այս անձանց էջերը լի են ատելության ու վիրավորանքի, հայհոյանքի ու անօրինական արարքների կոչերի չհեռացված գրառումներով, որոնց խրախուսմամբ նրանք զբաղված են արդեն տևական ժամանակ: Սրանք բոլորը ոչ այլ ինչ են, քանի մեր քաղաքացիների հոգեկան անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքների խախտումներ:

Այսինքն՝ սոցիալական ցանցի նրանց էջերը ոչ այլ ինչ են, քան ատելության որջեր:

Գործադիր և օրենսդիր իշխանությունների համակարգում բարձրաստիճան պաշտոններ զաղեցնող նշված անձինք, կազմելով ՀՀ հանրային իշխանության մասը և անմիջական պատասխանատվություն կրելով երկրում համերաշխության մթնոլորտի համար, փաստորեն, հենց իրենք են զբաղված անօրինական արարքներով: Իրենց անպատասխանատու պահվածքով ավելի են տապալում երկրում խարխլված համերաշխությունն ու խաղաղությունը վերականգնելու հեռանկարը:

Այս պաշտոնատար անձինք, ի ցույց դնելով իրենց զբաղեցրած պետական կարգավիճակի նկատմամբ պատասխանատվության բացակայությունն ու ձևախեղված պատկերացումները, զբաղված են բացահայտ անօրինական արարքներ կատարելով: Նրանք զբաղված են վիրավորանք ու ատելություն, անօրինական արարքների կոչեր տարածելով, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի հանցակազմերի հատկանիշներ արարքներ:

Այս պաշտոնյաները, փաստորեն, չեն գիտակցում, որ զբաղված են հանցածին վարքագծով: Նրանք չեն գիտակցում, որ իրենց կրիմինոգեն արարքներով այն էլ այս պատասխանատու նախընտրական շրջանում մեծացնում են լարվածությունը և ավելացնում ագրեսիվությունը հասարակությունում:

Բարձրաստիճան այս պաշտոնատար անձանց խիստ զգուշացնում եմ, որ չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտն ավելացնել մեր երկրում ու չփորձեն շարունակել իրավախախտ արարքներով զբաղվելը, իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանրային հեղինակության հաշվին կայանալու ցանկացած փորձ անմիջապես կանխվելու է:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության անդամի գրառումները, նրանց կողմից նախընտրական քարոզչության ժամանակ ատելությունն ու վիրավորանքը խրախուսելու մասին վկայող ապացույցները սույն հայտարարության հետ միասին վաղը՝ հունիսի 16-ին կուղարկվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, ԵԽԽՎ համազեկուցողներին, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցների ու պաշտոնյաների՝ նպատակային նամակներով:

Նշված նյութերը կուղարկվեն նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ սահմանելով հետևողականություն այդ նյութերի քննության նկատմամբ:

Ի վերջո, ՀՀ քրեական օրենսգիրքը, ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, 2020թ. ապրիլի 15-ին լրացվեց 226.2-րդ հոդվածով նաև հենց նրա համար, որ կանխվի կրիմինոգեն այնպիսի վարքագիծ, որ սադրում է բռնության հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու քրեորեն պատժելի ցանկացած վարքագիծ»,- գրել է Արման Թաթոյանը:

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package